ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 19 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին եւ քառասուն եւ հինգ վկայիցն, եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ եւ Քրիստինեայ

Երեքշաբթի 20 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 21 Յուլիսի 2021;
Պահք

Հինգշաբթի 22 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 23 Յուլիսի 2021;
Պահք

Շաբաթ 24 Յուլիսի 2021;
Սրբոցն որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ՝Արիստակիսի, Վրթանիսի,Յուսկանն Գրիգորիսի եւ Դանիէլի։

Կիրակի 25 Յուլիսի 2021;
Վարդավառի երրորդ Կիրակի

Երկուշաբթի 26 Յուլիսի 2021;
Տօն՝ Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 27 Յուլիսի 2021;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 28 Յուլիսի 2021;
Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մտորումներ Հայաստանի հանրապետութիւնում 20 յունիսի 2021-ին տեղի ունեցած արտահերթ ընտրութիւնների առիթով

1-Ի՞նչու կատարւեց Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները:

Արցախեան վերջին պատերազմից խայտառակ, ապաշնորհ եւ անփառունակ արդիւնքով դուրս գալուց մինչեւ 20 յունիս 2021 –ի կատարւած խորհրդարանական արտահերթ ընտրութիւնները, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ յատկապէս սփիւռքում ապրեց յոյսի, վառ ապագայի բարձր տրամադրութեամբ,որովհետեւ հաւատացած էր, որ պատերազմում պարտւած եւ իր ետին աւելի քան 5000 նահատակներ, շուրջ 4000 վիրաւորների, անդամահատւածների, անհետ կորածների եւ տակաւին գերութեան մէջ եղող գերիների դառն իրականութեան ի տես, ժողովուրդը զգաստութեան եւ զգօնութեան բնական զգացումներով, ապրումներով առաջնորդւած պիտի աշխատէր պարտեալ ղեկավարից եւ իր թիմից ձերբազատւել։ Սակայն այդպէս չեղաւ, ընդհակառակը․ պարտեալը «յաղթական» դուրս ելաւ խորհրդարանական ընտրութիւններից։ Հայութեան կարեւոր մի մասը, գիտակից երիտասարդութիւնն ու պայքարունակ ժողովուրդը յուսախաբութեան եւ յուսաբեկութեան նոր ալիքով պարուրւեց։ Ի՞նչն է այս «ողբերգութեան» պատճառը։

2-Ի՞նչպէս էք գնահատում նախկին տարիներում կատարւած ընտրութիւնները։

Ծուռ նստի՛նք, շիտակ խօսինք։Վերջին 30 տարիներին տեղի ունեցած նախագահական թէ խորհրդարանական ընտրութիւններից ոչ մէկը եղել է արդար եւ ազատ։ 2018-ին կատարւած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնները խորքի մէջ ամբոխավարութեամբ բնորոշւած ընտրութիւններ եղան եւ ոչ մէկ ձեւով ազատ ու անկախ եւ արդար էին, ինչպէս յաղթական քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւնը յայատարարում էր։ Լեւոն Տ․Պետրոսեանի նախագահական երկրորդ շրջանի ընտրութիւնը հակառակ կեղծիքի, կաշառքի, բռնութեան մտնոլորտի մէջ կատարւած, այդ օրերին յաղթած ընդիմադիր թեկնածու Վազգէն Մանուկեանը տնից տուն էր տեղափոխւում խոյս տալով նրան հետապնդող այսպէս ասած, յաղթած թեկնածուից՝ Լեւոն Տ․Պետրոսեանից։Այնուհետ Հայաստանում կատարւած բոլոր ե՛ւ նախագահական ե՛ւ խորհրդարանական ընտրութիւնները բնորոշւեցին կեղծիքով, կաշառքով, բռնութեամբ, իշխող ուժի յայտնի եւ անյայտ բռնամիջոցներով։ 20 յունիս 2021-ին եւս կատարւած արտախորհրդարանական ընտրութիւնները տարբեր չեղան իրենց նախորդներից։ Բանակայինների, ոստիկանների, դպրոցների ուսուցիչների եւ տնօրէնների եւ պետական պաշտօնէութեան ընտրութիւններին առաջնորդելը, ուրիշ բան չէ եթէ ոչ նրանց ուղղել տիրող իշխանութեան քւէարկելու։ Աւելին սպառնական արտայայտութիւններով, մուրճը ձեռքին պրն․Փաշինեանը սպառնում էր իր օգտին չքւէարկողներին։ Անցեալ երեսուն տարիների նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնները վկայում են այն մասին,որ ժողովուրդը հոգեբանօրէն տարւած է իր քւէն տալու իշխանութիւնը իր ձեռքում պահած ղեկավարին եւ իր ներկայացրած ցանկին։
Սա Հայաստանի պարագային բացայայտ իրողութիւն է, սա նաեւ սովետից ժառանգ մնացած իրավիճակ է, որ իր արմատներն է թողել ժողովրդի մէջ,եւ այդ վիճակով պայմանաւորւած ժողովուրդը իր քւէն տւաւ Փաշինեանին եւ իր թիմին եւ ոչ թէ անպայմանօրէն համոզւած էր, որ Փաշինեանը արդար է։

3-Հայաստանի եւ Արցախի, ինչու ոչ սփիւռքի ժողովուրդը պատերազմից յետոյ յուսալքութիւն են ապրում։ Որպէս հոգեւոր հայր ինչ պատգամ ունէք փոխանցելու հայ ժողովրդին։

Այս երեւոյթը մեզ յուսախաբութեան եւ յուսալքումի չպիտի առաջնորդի: Մեր ժողովրդի պատմութեան իսկ վկայութեամբ մենք յաճախ նման դառն իրականութիւնների առջեւ գտնւած ենք, պարտւած ենք, հող կորսնցուցած ենք․ բայց չենք յուսահատած եւ չենք լքած մեր հայրենիքը եթէ այդ բռնի պարտադրւած չըլլար։ Պայմանները կարող է պատահիլ, որ դառն լինեն, բայց ատիկա պատճառ չէ, որ մենք ուղղակիօրէն յաձնատու ըլլանք այդ պայմաններին։Ես հաւատացած եմ որ այս դժւարութիւնները ժամանակաւոր են։ Մեր ժողովուրդը պիտի սթափւի ի վերջոյ։ Այսպէս չպիտի մնայ, եւ դրա համար մենք պէտք է ամէն ինչ անենք վերադասաւորենք մեր կեանքը,մեր գաղափարական աշխարհը եւ նաեւ մեր վերաբերմունքը այսօրւայ Հայաստանի մէջ ապրող մեր ժողովրդի նկատմամբ։ Դժբախտաբար Հայաստանում ապրող մեր հայրնակիցների մի մասը, տայ Աստւած որ սխալինք, բայց երեւի այն զգացումները,ապրումները որ արտասահմանցի հայը ունի, նրանք չունեն։ Եւ իրենց համար թերեւս արդար է,որովհետեւ նրանք ապրում են հայրենի հողի վրայ եւ անոր համար դժւարութիւն չունեն մեր նման, որ ամէն վայրկեան «ա՜խ հայրենիք» ասելով ապրում ենք մեր կեանքը։
Անշուշտ դժւարին է ու ծանր վերոյիշեալ հաստատումը, սակայն իրատես և առարկայական քննարկմամբ կը տեսնենք որ այս է իրականութիւնը: Այլապէս ինչպէս բացատրել Արցախի մեծ մասին կորստի, ՀՀ սահմաններից ներս մտած Ադրբեջանցի զինւորների ներկայութեան ու Ադրբեջանի և Թուրքիոյ նախագահների ամբարտաւան յայտարարութիւնների ու վիրաւորանքների նկատմամբ տիրող անտարբերութիւնը:
Եւ վերջապէս տւեալները ցոյց են տալիս որ ՀՀ բնակչութեան քւէարկութեան իրաւունք ունեցող մասնակիցների կէսը միայն մասնակեցել է ընտրութիւններին, այդ կէսի մօտաւորապէս 54 առ հարիւրը իր քւէն տւել է Փաշինեանին,ինչը ցոյց է տալիս,որ նա Հայաստանի բնակչութեան 25 առ հարիւրի կողմից է ընտրւել։
Կեանքը յարատեւ փոփոխութիւնների ենթակւող շարունակական իրականութիւն է։ Մարդը կոչւած է իր կեանքում դիմագրաւած փոփոխութիւնները վերադասաւորելով նորոգել իր աշխարհը եւ ըստ այնմ ապրել եւ գործել։ Աւելին կեանքը փոփոխութիւնների մի անբողջութիւն է և իւրաքանչիւր փոփոխութիւն մարդու մի նոր մարտահրաւէրի առաջ է դնում: Հետևաբար հարկ է վերանորոգ հաւատքով և տեսիլքով, վճռակամութեամբ ու հայրենի հողին վերատիրանալու հաստատակամութեամբ պայքարը շարունակել միշտ տեսիլքով ամբողջական հայրենիքի և ամբողջական ժողովրդի առանց սևի ու սպիտակ խտրութեան, ընդհակառակ սիրոյ, փոխադրաձ յարգանքի, համերաշխութեան և համագործակցութեան խաղաղաբոյր մթնոլորդի մէջ:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
26.6.2021

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com