Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԴ ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՆՆՄԱՆ ԱՐՑԱԽ


Այսօր՝ 2 սեպտեմբեր 2021, Արցախի անկախութեան տարեդարձն է. դժբախտաբար Արցախը առաջին անգամ լինելով, յուզումնախառն ապրումներում նշում է իր անկախութեան տարեդարձը: Մայր հայրենիքն էլ կարծես երես է դարձրել Արցախից, բայց մեր ժողովուրդը, իր խիզախութեամբ եւ անօրինակ քաջութեամբ կերտեց ու շարունակում է կերտել իր անկախութիւնը, ամբողջական Ղարաբաղի եւ ամբողջական Հայաստանի տեսիլքով:

Ժողովուրդների կեանքում դառն իրադարձութիւններ մնայուն չեն լինելու. մենք հաւատացած ենք, որ վերջին 30 տարիների ընթացքին հայ զինւորին ու մանաւանդ արցախցու թափած արիւնը պիտի վերընձիւղւի ծնունդ տալով նոր հերոսների, որոնք պիտի շարունակեն իրենց կեանքի գոյապայքարը յանուն Արցախ աշխարհի:

Աղօթում ենք, մեր նահատակների հոգիների խաղաղութեան եւ նրանց ծնողների՝ հայրերի, մայրերի եւ հարազատների մխիթարութեան համար:
Չմոռանանք, որ Արցախը բանաստեղծի բառերով, «Մօր կաչն է, կանչն է նաեւ հայրենիքի եւ այդ կանչը արձագանգելու է իւրաքանչիւր հայի հոգում այնքան ժամանակ, որ Ղարաբաղի մեծ մասը մնում է թշնամու լծի ներքոյ»:
Սեպտեմբեր 2-ի անկախութեան առիթով շնորհաւորում ենք արցախցի մեր հարազատներին եւ աղօթում, որ յաջորդ անկախութեան տարեդարձը տօնենք աւելի խաղաղ պայմաններում:
Փառք մեր նահատակներին, փառք ու պատիւ արցախի մեր ժողովրդին եւ ողջ հայութեան, որ միշտ զօրավիգ է կանգնում հերոսական Արցախին:
Անկախութեան տարեդարձդ շնորհաւոր աննման Արցախ:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
2.9.2021

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 07 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Հինգշաբթի 09 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ Ս. Աննայի՝ Սուրբ Աստւածածնով յղիութիւնը նկարագրւած չէ Աստւածաշունչ մատեանում: Այն մեզ է փոխանցւել Եկեղեցու Սրբազան աւանդութեան շնորհիւ:

Շաբաթ 11 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 13 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 14 Դեկտեմբերի 2021;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ, Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 18 Դեկտեմբերի 2021;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 21 Դեկտեմբերի 2021;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 23 Դեկտեմբերի 2021;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Շաբաթ 25 Դեկտեմբերի 2021;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 27 Դեկտեմբերի 2021;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 28 Նոյեմբերի 2021;
Ա. Կիրակի Յիսնակի

Երկուշաբթի 29 Նոյեմբերի 2021;
Սրբոց կուսանացն` Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ

Երեքշաբթի 30 Նոյեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի

Չորեքշաբթի 01 Դեկտեմբերի 2021;
պահք Ա թեսղ.2:1-12,Ղկ 12:41-48

Հինգշաբթի 02 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 03 Դեկտեմբերի 2021;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 04 Դեկտեմբերի 2021;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 05 Դեկտեմբերի 2021;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 06 Դեկտեմբերի 2021;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 07 Դեկտեմբերի 2021;
Սրբոց հարցն եգիպտացւոց՝ Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ