Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ ԱՆՑՆՈՂ ՇԱԲԱԹՒԱՅ ԸՆԹԱՑՔԻՆ

Շաբաթ թւականիս դեկտեմբերի 4-ի երեկոյեան, Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում գումարւեց Թ.Հ.Թ. 16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի:

Աւելի քան 30 պատգամաւորների մասնակցութեամբ եւ նորընտիր Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի ու Հաշւեքննիչ մարմնի ներկայութեամբ ժողովն զբաղւեց ճշտւած օրակարգերով:

Ժողովի հիմնական օրակարգերում Կրօնական խորհուրդը ներկայացրեց իր առաջիկայ ծրագրերը եւ Թեմական խորհուրդը ներկայացրեց ենթակայ մարմինների նախատեսւած ցանկերը, որոնք հաստատւեցին ի բացառեալ Կրթական խորհրդի, որի համար որոշում ընդունւեց, որ Թեմական խորհուրդը եւ ՊԺ-ի Կրթական յանձնախումբը համագործակցաբար վերանայեն Կրթական խորհրդի ցանկը եւ մինչեւ երկու շաբաթ ներկայացնեն Ժողովի Դիւանին:

Նիստի ընթացքում Թեմական խորհրդին ներկայացւեց առաջիկայ երկամեայ աշխատանքի համար Պատգամաւորական Ժողովի առաջարկութիւնների փաթեթը: ժողովն զբաղւեց նաեւ կանոնագրքի եւ ընտրական օրէնսգրքի վերատեսութեան հարցով, եւ որոշւեց, որ համապատասխան յանձնախմբեր կեանքի կոչւեն եւ անյապաղ վերահասու լինեն այդ հարցին:

Օրակարգի վերջում ժողովը զբաղւեց ՊԺ-ի մանդատի եւ առաջիկայ ընտրութիւնների հարցով: ՊԺ-ի ատենապետը նշեց, որ կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով մէկ տարի է ինչ յետաձգւել է ընտրութիւնները, որի մասին տեղեակ է պահւել նաեւ Ներքին գործերի նախարարութեանը եւ ընդգծեց, որ անհրաժեշտ է օր առաջ քննարկել նաեւ այս հարցը եւ ճշտել ընտրութիւնների թէ՛ ձեւը, եւ թէ՛ թւականը, որի մասին ՊԺ-ն հանդէս կը գայ հաղորդագրութեամբ: (քաղւած՝ Ալիքից)

Կիրակի թւականիս դեկտեմբերի 5-ի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց համայնքիս ազգային եւ գործարար, վաստակաւոր ճարտարագէտ Վարուժան Առաքելեանին, որը եկել էր քաղաքավարական այցելութիւն տալու Սրբազանին:

Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց պրն. Առաքելեանին այցելութեան առիթով: Հանդիպումն առիթ եղաւ խօսելու համայնքիս այժմէական հարցերի մասին:

Վերոնշեալ հանդիպումից յետոյ Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Հայաստանից ժամանած «իրաւունք» հեռուստաընկերութեան լրագրողներին, որոնց ջերմ սիրով հիւրընկալեց:

Հարցազրոյցի ընթացքում Սրբազան Հայրը հակիրճ կերպով ներկայացրեց Իրանում հայ համայնքի հասարակական կեանքը ապա լուսաբանիչ բացատրութիւններով պատասխանեց նրանց հարցերին։

Նոյն օրը կէսօրին, Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց «Ս. Մարիամ Աստւածածին» բարեգործական կենտրոնի վարչութեան նախագահ Հենրիկ Տէր Ղուկասեանին, ով եկել էր Սրբազան Հօրը հրաւիրելու կենտրոնատեղիի բացման արարողութեան:

Սրբազան Հայրը ողջունեց եւ մեծապէս գնահատեց Կենտրոնի բարեսիրական եւ բարեգործական աշխատանքները:

Երեքշաբթի թւականիս դեկտեմբերի 7-ին, Կրթական խորհրդի ներկայացուցիչներ տկն. Կարինէ Բալըկճեանը եւ տկն. Մելինդա Քարիմ Մասիհին, ընկերակցութեամբ «Էլպիս Ֆերահեան» Մանկապարտէզի նորանշանակ տեսչուհի Մելինէ Բադալիի այցելեցին Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնը հայցելու Տեսչուհի Մելինէ Բադալիի ստանձնած նոր պաշտօնի առիթով:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ յաջողութիւն մաղթեց Տեսչուհուն:

Սոյն հանդիպումը շարունակւեց Ազգ. Առաջնորդարանի դահլիճում, որին միացան Մանկապարտէզների տեսչուհիները եւ դաստիարակները:

Սրբազան Հայրը կարեւորելով նոր սերունդի մօտ ազգային-հոգեւոր դաստիարակութեան զարգացումն ընդգծեց, որ դա այն կարեւոր կէտն է որն սկիզբ է ստանում ընտանիքից յետոյ մանուկների առաջին հասարակական միջավայրից՝ Մանկապարտէզ-նախակրթարաններից:

Սրբազան Հայրը անդրադառնալով համաճարակից ազդւած անբնական պայմաններում դպրոցների շուրջ երկամեայ դժւարին աշխատանքներին յայտնեց, որ նկատի ունենալով վարակի մեղմացումը հարկաւոր է առողջապահական պրոտոկոլները յարգելով եւ կատարեալ զգուշութեամբ փուլ առ փուլ աշխատանքները վերսկսել եւ դպրոցներն աշխուժացնել:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
Համբարձման Տօն

Կիրակի 29 Մայիսի 2022;
Երկրորդ Ծաղկազարդ

Կիրակի 05 Յունիսի 2022;
Հոգեգալուստ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Ուրբաթ 27 Մայիսի 2022;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց Ղկ 18.15‐34։ Գրծ 21.37‐22.29։ Ա Յհ 4.7‐21։ Յհ 11.47‐54։ Մտ 19.16‐20.16։ Մր 10.28‐32։

Շաբաթ 28 Մայիսի 2022;
ԽԲ. օր Յինանց Ղկ. 18.35-19.28։ Գրծ. 22.30-23.11։ Ա. Յհ. 5.1-12։ Յհ. 11.55-12.11։ Մտ. 20.17-28։ Մր. 10.33-45։

Կիրակի 29 Մայիսի 2022;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ Ղկ. 19.29-48։ Գրծ. 23.12-35։ Ա. Յհ. 5.13-21։ Յհ. 12.12-23։ Մտ. 20.29-21.17։ Մր. 10.46-11.11։

Երկուշաբթի 30 Մայիսի 2022;
ԽԴ օր Յինանց Ղկ 20.1‐8։ Գրծ 24.1‐26։ Բ Յհ 1.1‐13։ Յհ 12.24‐26։ Մտ 21.18‐32։ Մր 11.12‐26։

Երեքշաբթի 31 Մայիսի 2022;
ԽԵ օր Յինանց Ղկ 20.9‐19։ Գրծ 24.17‐25.12։ Գ Յհ 1.1‐15։ Յհ 12.27‐43։ Մտ 21.33‐46։ Մր 11.27‐12.17։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ