Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԹԵՀՐԱՆԻ ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՆԱՃԻՒՂԻ ԿՈՂՄԻՑ՝ ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Թեհրանի Ազատ համալսարանի կենտրոնական մասնաճիւղի տնօրէն դկտր. Սէյեդ Մահմուդ Աղամիրիի հրաւէրով, հինգշաբթի թւականիս դեկտեմբերի 16-ի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Արժ. Տէր Արիստակէս Քհնյ. Շահմիրեանի մասնակցեցին հայ եւ զրադաշտ դասախօսների եւ ուսանողների համար կազմակերպւած նոր տարւայ եւ Ս. Ծննդեան միջոցառմանը:

Ծրագրին ներկայ էին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Ազատ համալսարանի կենտրոնական մասնաճիւղի տնօրէն դոկտ. Աղամիրին եւ Ազատ համալսարանի Նիայեշ համալիրի ուսանողական մշակութային տնօրէն՝ Հոջաթոլիսլամ Հաբիբոլլահ Ինանլուն:

Ծրագիրն սկսւեց Իրանի իսլամական հանրապետութեան հիմնով եւ Տէրունական աղօթքով։ Սկզբում դկտր. Աղամիրին ողջունելով Սրբազան Հօր ներկայութիւնը, կարեւորութեամբ նշեց, որ Քրիստոսի ծնունդը բոլորի համար յարգելի եւ սիրելի տօն է, քանի որ այն խաղաղութեան եւ օրհնութեան խորհուրդն ունի իր մէջ բոլորի ի մասնաւորի մեզ, Իսլամներիս համար։ Հոջաթոլիսլամ Ինանլուն նաեւ իր հերթին շնորհաւորեց Քրիստոսի ծննդեան տօնը բոլոր Քրիստոնեաներին եւ մատնանշեց, որ Քրիստոսն իսլամութեան մէջ, իւրայատուկ տեղ եւ յարգանք է վայելում։

Ծրագրի երկրորդ բաժնում հրաւիրւեցին հայ երիտասարդներ, որոնք հայերէն եւ պարսկերէն կատարումներով ճոխացրին հանդէսը։ Այնուհետեւ հրաւիրւեց Սրբազան հայրը օրւայ առիթով արտայայտւելու։

Սրբազան հայրը նախ իր գնահատական խօսքն ուղղեց կազմակերպիչ յանձնախմբին, նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար եւ յայտնեց, որ «Նման ծրագրերը գալիս են վկայելու, որ Իրանը դարեր ի վեր եղել է այն երկիրը որտեղ կրօնների երկխօսութիւնը եւ համատեղ աշխատանքը մեծ դեր եւ նշանակութիւն է ունեցել ղեկավար մարմինների համար եւ նման հանդիպումներն առիթ են հանդիսացել առաւել եւս լայն ճանաչողութեան եւ սերտ կապերի ու համագործակցութեան, որի համար յայտնում ենք մեր շնորհակալութիւնները»։ Նա կարեւորութեամբ մատնանշեց, որ Քրիստոսի ծննդեան տօնը մեզ համար ամենակարեւոր տօներից է, քանի որ այնտեղ մեր հաւատքի համաձայն, Քրիստոսի մարդեղութեամբ Աստւածային սէրն ի յայտ եկաւ համայն մարդկութեան՝ «Քրիստոս Աստւած մարդացաւ, որպէսզի մարդը Աստւածանայ, ահա այս իրականութեամբ է, որ արժէորւում է Քրիստոսի ծնունդը մեզ համար» ասաց Սրբազանը։ Գեղեցիկ ձեւակերպումով Սրբազանն անդրադարձաւ նաեւ, որ Իսլամութեան մէջ եւս սէրն ու խաղաղութիւնը կարեւորագոյն խնդիրներն են մարդու համար։ Քրիստոսի ծննդեան գիշեր հրեշտակները երգեցին «Փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրայ խաղաղութիւն եւ մարդկանց մէջ հաճութիւն»: Սրբազանը յայտնեց, որ «Նոյն այս մտածումով եւ խորհրդով է, որ կրկին անգամ շնորհակալութիւն եմ յայտնում ձեռնարկի կազմակերպիչներին: Քրիստոսի Սուրբ ծննդեան տօնը շնորհաւորում եմ բոլորին ի մասնաւորի Քրիստոնեայ աշխարհին եւ ներկաներին եւ աղօթում եմ առ Ամենաբարին Աստւած նոյն խաղաղութիւնը պարգեւի ամբողջ աշխարհին ի մասնաւորի մեր սիրելի Իրանին, մանաւանդ այս օրերին քանի որ գիտեմ այս ճգնաժամային ժամանակահատւածում ունի տնտեսական խնդիրներ, բայց հաւատում եմ, որ իր պահանջին կը տիրանայ քանի որ իրաւացի է եւ արդար։ Խաղաղութիւն եւ Աստւածային օրհնութիւն բոլորին»։

Ծրագրի աւարտին գնահատականներ բաշխւեցին՝ մրցոյթին եւ համալսարաններում առաջին տեղը գրաւած ուսանողներին եւ համալսարաններում աշխատող դասախօսներին։ Այնուհետեւ ձմեռպապիկի միջոցով նւէրներ յանձնւեց ներկաներին եւ թողնելով մեծ բաւարարութեան զգացում բոլորի մօտ ծրագիրն իր աւարտին հասաւ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
Համբարձման Տօն

Կիրակի 29 Մայիսի 2022;
Երկրորդ Ծաղկազարդ

Կիրակի 05 Յունիսի 2022;
Հոգեգալուստ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Ուրբաթ 27 Մայիսի 2022;
ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց Ղկ 18.15‐34։ Գրծ 21.37‐22.29։ Ա Յհ 4.7‐21։ Յհ 11.47‐54։ Մտ 19.16‐20.16։ Մր 10.28‐32։

Շաբաթ 28 Մայիսի 2022;
ԽԲ. օր Յինանց Ղկ. 18.35-19.28։ Գրծ. 22.30-23.11։ Ա. Յհ. 5.1-12։ Յհ. 11.55-12.11։ Մտ. 20.17-28։ Մր. 10.33-45։

Կիրակի 29 Մայիսի 2022;
Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ Ղկ. 19.29-48։ Գրծ. 23.12-35։ Ա. Յհ. 5.13-21։ Յհ. 12.12-23։ Մտ. 20.29-21.17։ Մր. 10.46-11.11։

Երկուշաբթի 30 Մայիսի 2022;
ԽԴ օր Յինանց Ղկ 20.1‐8։ Գրծ 24.1‐26։ Բ Յհ 1.1‐13։ Յհ 12.24‐26։ Մտ 21.18‐32։ Մր 11.12‐26։

Երեքշաբթի 31 Մայիսի 2022;
ԽԵ օր Յինանց Ղկ 20.9‐19։ Գրծ 24.17‐25.12։ Գ Յհ 1.1‐15։ Յհ 12.27‐43։ Մտ 21.33‐46։ Մր 11.27‐12.17։

Չորեքշաբթի 01 Յունիսի 2022;
ԽԶ օր Յինանց։ Պահք Ղկ 20.20‐26։ Գրծ 25.13‐22։ Յդ 1.1‐7։ Յհ 12.44‐50։ Մտ 22.1‐14։ Մր 12.18‐34։

Հինգշաբթի 02 Յունիսի 2022;
ԽԷ օր Յինանց Ղկ 20.27‐21.4։ Գրծ 25.23‐26.32։ Յդ 1.8‐15։ Յհ 13.1‐15։ Մտ 22.15‐46։ Մր 12.35‐44։

Ուրբաթ 03 Յունիսի 2022;
ԽԸ օր Յինանց։ Պահք Ղկ 21.5‐38։ Գրծ 27.1‐28.16։ Յդ 1.16։ Յհ 13.16‐30։ Մտ 23.1‐39։ Մր 13.1‐37։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ