Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԶԷՅԹՈՒՆ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԾԽԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Շարունակելով Թեհրանի քաղաքամասերի եկեղեցիների ծխականների հետ հանդիպելու իր աւանդութիւնը, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հինգշաբթի 10 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ծխականների հետ, համանուն եկեղեցու սրահում։

 

Հանդիպման ներկայ էր Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանն ու եկեղեցու երկու հովիւները՝ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանն ու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը եւ հաւատացեալների հոծ բազմութիւն։ 

Առաջնորդ Սրբազան հօր Տէրունական աղօթքից յետոյ եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետուհի տկն. Սեդա Գրիգորեանը բարի գալուստ մաղթեց Սրբազան հօր եւ իր ընկերակիցներին եւ հաւատացեալ ժողովրդին ապա ներկաներին բացատրեց այս հանդիպման էութիւնը յաւելելով, որ Սրբազան հօր մտադրութիւնն էր հանդիպել իր ժողովրդի զաւակների հետ, մօտիկից ճանաչել նրանց որպէսզի աւելի արդիւնաւէտ կերպով կարողանայ ծառայել իր ժողովրդին եւ ապա հրաւիրեց առաջնորդ Սրբազան հօր այս առիթով արտայայտւելու։ 

Սրբազան հայրը նախ իր ուրախութիւնն ու գոհունակութիւնը յայտնեց հաւատացեալների խուռներամ ներկայութեան համար եւ ապա իր կարգին կարեւոր նկատեց նմանօրինակ հանդիպումները, որոնց ընթացքին հօտ եւ հովիւ միասին լինում եւ ապա գործում են ի խնդիր աւելի պայծառ ու բեղուն գործունէութեան. իր խօսքի մի այլ բաժնում Սրբազան հայրը թելադրեց, որ մենք իբրեւ քրիստոնեաներ, պարտինք պահել մեր եկեղեցական ու ազգային տօներն ու սովորութիւնները, որոնք գալիս են պատմութեան ընդերքից եւ որոնց պահպանելով մենք կառչած մնալու ենք մեր ինքնութեան եւ պատմութեան։ Իր խօսքի աւարտին Սրբազան հայրը հրաւիրեց ներկաներին տալու իրենց հարցումները։ 

Եղան հարցումներ Միջինքի, Նոր տարւայ, Ծաղկազարդի եւ Արեւագալի ու Հսկումի արարողութիւնների մասին։ Սրբազան հայրը հանգամանօրէն ներկաներին բացատրեց եւ օրինակներով ցոյց տւեց թէ ինչպէս պէտք է ապրել որպէս քրիստոնեաներ. խօսք եղաւ նաեւ մեր ժողովրդի մի մասի եկեղեցու եւ մեր դպրոցների նկատմամբ ցուցաբերած անտարբերութեան եւ կարեւորութեամբ շեշտեց, որ որեւէ աշակերտ իր նիւթական անկարողութեան պատճառով չի զրկւել եւ չի զրկւելու հայոց դպրոցից։ Սրբազան հայրը կարեւորութեամբ ներկաների ուշադրութեան յանձնեց մեր ներկայ վիճակը եւ կոչ ուղղեց բոլորին իրապաշտօրէն դիտելու եւ ապրելու իր կեանքը յարաբերաբար այն մարտահրաւէրներին որոնք պատնեշւում են մեր առաջ։ 

Վերջում Սրբազան հայրը օրհնեց ներկաներին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 08 Դեկտեմբերի 2024;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
ՊԱՀՔ․ Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի` ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի` հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան

Չորեքշաբթի 11 Դեկտեմբերի 2024;
Բ թեսաղունիկեցիս2։1-16,Ղուկաս14։25-27

Հինգշաբթի 12 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ