Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱԶՄԻ ԱՅՑԸ` ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Երեքշաբթի թւականիս յունւարի 11-ին, Կրթական խորհրդի նորանշանակ կազմը գլխաւորութեամբ ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի այցելեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին օրհնութիւն ստանալու նպատակով:

Սրբազան Հայրն իր գոհունակութիւնը յայտնեց անցած շրջանի Կրթական խորհրդի անդամներից, գնահատեց տարւած աշխատանքները եւ ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր կազմին, նրանց թելադրեց գործել համագործակցութեամբ, որովհետեւ որեւէ գործի յաջողութեան գաղտնիքը համագործակցութեան մէջ է, այնուհետեւ ընդգծեց, որ կրթական խորհրդի աշխատանքը ամեանազգայուն եւ պատասխանատու գործն է , քանի որ նոր սերնդի դաստիարակութեան նւիրական գործին է կապւած, որն էլ պահանջում է անսպառ համբերութիւն:

Սրբազան Հայրը կարեւորելով նոր սերունդի մօտ լեզւի, հաւատքի, ազգային-հոգեւոր դաստիարակութեան զարգացումը նշեց. «Կարեւորն այն է, որ խորհուրդը կարողանայ այնպէս անել, որ դպրոցների առաքելութիւնը լաւագոյն կերպով իրագործւած տեսնենք»:

Կրթական Խորհրդի ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը նաեւ իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօրը գնահատանքի համար եւ յաւելեց, որ Կրթական խորհրդի նախորդ կազմը նկատի ունենալով Սրբազան Հօր թելադրութիւններն ու յորդորները, մեծամասամբ յաջողել է իր աշխատանքներում, քանի որ որոշումները կայացւել են աւելի շատ խորհրդի անդամների համոզումով քան քւերակութիւնների հիման վրայ: Ընդգծեց նաեւ, որ այս շրջան եւս խորհուրդը ջանք չի խնայելու Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի հովանաւութեամբ լաւագոյնս կատարելու իրեն վստահւած պարտականութիւնը:

Վերջում Սրբազան Հայրը նորընտիր կազմին մաղթեց ուժ, եռանդ եւ կարողութիւն հետագայ աշխատանքներում:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ