Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



2015-16 ուսումնական տարւայ Թ. Հ. Ազգային «Յ. Թովմասեան» Միջնակարգ Օր. Դպրոցի զեկոյց

Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է  Յ. Թովմասեան Միջնակարգ Օր.  դպրոցից ստացած զեկոյցը:

 

Թովմասեան Միջնակարգ Օր.  դպրոցը գտնւում է «Սասուն» քաղաքամասում: 

Դպրոցի տեսուչն է՝ տիկ. Սաթօ խաչատրեանը, որ 27 տարի է պետական պաշտօնեայ է և արդէն 16 տարի պաշտօնաւարում է որպէս տեսչուհի: 

Դպրոցի փոխտեսուչն է՝ տկն. Հրանուշ Սարգսեանը, որ 16 տարի է պաշտօնավարում է նոյն դպրոցում: 

Հայոց լեզւի ուսուցչուհիներն են տիկ. Աղաւնի Մինասեանը, Օր. Անահիտ Զարգարեանը և Օր. Քլարիս Մուրադեանը: Որոնցից Օր. Քլարիս Մուրադեանը դասաւանդում է նաև կրօն (ադեան):

Դպրոցի աշխատող և  պահակn է՝ պրն. Ասատուր Թորոսեանը: 

Իսկ 2015-16 ուսումնական տարւայ ծնողական խորհրդի անձնակազմն է՝

Տկն. Քաթրին Այւազ

Տկն. Նարինէ Վարդանեան

Տկն. Անահիտ Պետրոսեան

Տկն. Կարինէ Սարգսեան

Տկն.  Ժասմէն Աֆրուզ 

Դպրոցի Ծնողական Խորհուրդը մինչ այժմ կատարել է դպրոցի կողմից յանձնարարւած բոլոր աշխատանքները: 

Դպրոցում կատարւող աշխատանքներն լինում են դաստիարակչական, մշակութային, մարզակն և կրթական: 

- Դաստիարակչական բաժնում յաճախ կայանում են անհատական և խմբական զրոյցներ, որտեղ արտայայտւելու ժամանակ են ունենում նաև աշակերտուհիները: Ընթերցւում է նաև տարբեր գրութիւններ: 

- Տարբեր բնագաւառներում յազողած աշակերտները անպայման քաջալերւում են և գնահատւում առ ի քաջալերանք միւսների: 

- Յատուկ բծախնդրութիւն է բանեցւում մշակութային բաժնի աշխատանքների շուրջ: Բոլոր ազգային և կրօնական տօները տօնւում են մշակութային հագեցւած ձեռնարկներով՝ աշակերտների մասնակցութեանբ, լայն բացատրութեանբ տւեալ տօնի վերաբերեալ: 

- Դպրոցը անցեալում ունեցել է բասկետբոլի խումբ, որն արձանագրել է բարձր յաջողութիւններ: Այս տարի աշակերտութեան թւի պակասի պատճառով խումբը չկայացաւ: Բացը լրացնելու համար աշխատում ենք լրացնել մարզանքի դասաժամերը աւելի արդիւնաւէտ դարձնելով և իւրաքանչիւր առաւօտ ֆիզիկական վարժութիւններ  կատարելով երաժշտութեան ներքոյ: 

-Դպրոցի կրթկան մակարդակը հսկելու նպատակով իւրաքանչիւր աշակերտի համար կազմւում է թւանշաննրի սիւնակներ որտեղ համեմատւում են նրանց թւանշանները: Հսկւում է նաև ուսուցիչների գիտական մակարդակը: 

Դպրոցի ծնողական խորհրդի անդամների աշխատանքները մինչ այժմ եղել են՝ 

-Սրբազան Հօրը դիմաւորեցին, իր կատարած այցելութեան օրը

-Աշակերտների օրւայ (Աբան 13-ի) առիթով հիւրասիրեցին աշակերտուհիներին

-Անցեալ ուսումնական տարեշրջանի աւարտական վկայականների բախշման ծրագիրը, աշակերտուհիների հագուստների դասաւորումը և այդ առիթով ընդունելութիւն են կազմակերպել:

-«Րաֆֆի» համալիրում, Նոր-Տարւայ առթիւ կազմակերպւած բազարին են մասնակցել:

-Դժւարին պայմաններում գանձում են թօշակները:

-Բիւֆէն են կառավարում:

-Շաբաթական կանոնաւոր հանդիպումներ ունեն, որտեղ խօսւում է տարբեր հարցերի մասին և որոշումներ ու յանձնարարութիւններ են կատարում:

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ