Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՃՐԱԳԱԼՈՅՑԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ Ս. ՊԱՏԱՐԱԳԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Շաբաթ թւականիս ապրիլի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի արարողութիւն եւ Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:

Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց եւ իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Սրբ. Թարգմանչաց եկեղեցում պատարագեց Անթիլեասից քաղաքս հիւրաբար գտնւող Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում ողջունելով Սուրբ եւ Անմահ Պատարագին մասնակից հաւատացեալ ժողովրդին, բոլորի համար առողջութիւն, արեւշատութիւն, խաղաղութիւն եւ մտքի հանգստութիւն եւ աստւածային օրհնութիւն հայցեց Բարձրեալ Աստծուց: Ապա Սուրբ Յարութեան աւետարանական դրւագները յիշելով անդրադարձաւ տօնի խորհրդին: Նա իր խօսքի ընթացքին Քրիստոսի յարութիւնը յաղթանակի տօն սեպելով, ասաց որ դա ստի, կեղծիքի, չարի եւ խաւարի վրայ տարած յաղթանակն է: Ապա վկայակոչելով շարականագիր վարդապետի բառերը ասաց, որ Քրիստոսի յարութեան լոյսը ամբողջ աշխարհը լուսաւորելով փարատեց տգիտութեան խաւարը. Սրբազան Հայրն յաւելեց թէեւ խաւարի որդիները փորձեցին գերեզմանել Քրիստոսը, բայց նոյն այդ գերեզմանը լուսաւոր ճառագայթներով աւետեց հրաշափառ յարութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի: Նա յաւելեց, որ յարութիւնը քրիստոնէական վարդապետութեան պատւանդանն է, որովհետեւ Քրիստոս իր յարութեամբ առաջին հերթին, մի անգամ եւս հաստատեց իր բոլոր քարոզչութիւնների ու խօսքերի ճշմարտացիութիւնը: Քրիստոս իր հրաշափառ յարութեամբ եկաւ վկայելու, որ նոր կեանք էր բերում մարդկութեան: Հետեւաբար Քրիստոսի հրաշափառ յարութիւնը ամէն բանից առաջ յաղթանակի տօն է չարի եւ մահւան վրայ:

Նա իր խօսքը շարունակելով հաստատեց այն ճշմարտութիւնը, որ Քրիստոսը աշխարհ էր եկել մեզ հոգեւորապէս առաւել կեանք պարգեւելու, կեանք որը մեր առաջեւ պիտի բացէր լուսաւոր յաւիտենական կեանքը. կեանք որ պիտի լինէր Աստւածահաճ:

Նաեւ ասաց, յարութեան տօնը ատելութեան վրայ սիրոյ տարած յաղթանակի օրն է: Քրիստոս Իր ողջ կեանքի ընթացքին սէր քարոզեց եւ սակայն սիրոյ դիմաց նա թշնամանք ու ատելութիւն տեսաւ, հետեւաբար այսօրւայ տօնը սիրոյ յաղթանակի տօնն է այդ բոլորի վրայ եւ մենք բոլորս այսօր խաւարի եւ ատելութեան վրայ տարած յաղթանակի տօնն է, որ տօնում ենք:

Յետ խոստովանութեան կարգի զղջման աղօթքով հաւատացեալները ատացան Սուրբ հաղորդութիւն եւ յաւարտ Պատարագի տեղի ունեցաւ նախատօնակի արարողութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 17 Մայիսի 2022;
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.32‐48։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 18.1‐11։ Ա Յովհաննէս 2.7‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37‐8.11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 14.13‐21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 7.1‐16։

Չորեքշաբթի 18 Մայիսի 2022;
ԼԲ օր Յինանց Ղկ 12.49‐13.9։ Գրծ 18.12‐28։ Ա Յհ 2.18‐23։ Յհ 8.12‐20։ Մտ 14.22‐36։ Մր 7.17‐30։

Հինգշաբթի 19 Մայիսի 2022;
ԼԳ օր Յինանց Ղկ 13.10‐21։ Գրծ 19.1‐20։ Ա Յհ 2.24‐25։ Յհ 8.21‐30։ Մտ 15.1‐20։ Մր 7.31‐37։

Ուրբաթ 20 Մայիսի 2022;
ԼԴ օր Յինանց Ղկ 13.22‐35։ Գրծ 19.21‐40։ Ա Յհ 2.26‐28։ Յհ 8.31‐59։ Մտ 15.21‐28։ Մր 8.1‐9։

Շաբաթ 21 Մայիսի 2022;
ԼԵ օր Յինանց Ղկ. 14.1-24։ Գրծ. 20.1-16։ Ա. Յհ. 2.28-3.1։ Յհ. 9.1-38։ Մտ. 15.29-16.12։ Մր. 8.10-26։

Կիրակի 22 Մայիսի 2022;
Զ կիր Յինանց Ղկ. 14.25-15.32։ Գրծ. 20.17-38։ Ա. Յհ. 3.2-6։ Յհ. 9.39-10.10։ Մտ. 16.13-17.13։ Մր. 8.27-9.12։

Երկուշաբթի 23 Մայիսի 2022;
ԼԷ օր Յինանց Ղկ 16.1‐31։ Գրծ 21.1‐14։ Ա Յհ 3.7‐10։ Յհ 10.11‐21։ Մտ 17.14‐20։ Մր 9.13‐28։

Երեքշաբթի 24 Մայիսի 2022;
Գշ. ԼԸ օր Յինանց ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1‐19։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 21.15‐26։ Ա Յովհաննէս 3.10‐20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.22‐42։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 9.29‐49։

Չորեքշաբթի 25 Մայիսի 2022;
ԼԹ օր Յինանց Ղկ 17.20‐37։ Գրծ 21.27‐36։ Ա Յհ 3.2‐4.6։ Յհ 11.1‐46։ Մտ 18.10‐35։ Մր 10.1‐12։

Հինգշաբթի 26 Մայիսի 2022;
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ Ղկ. 18.1-14։ Գրծ. 1.1-14։ Մտ. 28.16-20։ Մտ. 19.1-15։ Մր. 10.13-27։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ