Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԼԱՆՋԱԽԱՉ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ ՇՆՈՐՀՈՒՄ՝ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՒՈՐ ՀՈՎԻՒ ԱՐԺ. Տ. ԱՐԻՍՏԱԿԷՍ ՔՀՆՅ. ՇԱՀՄԻՐԵԱՆԻՆ

Ամիսներ առաջ Սուրբ Սարգիս եկեղեցու Խորհուրդը, Եկեղեցու ժրաջան հոգեւոր Հայրերից Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի մատուցած 11 տարիների բարի ծառայութեան առիթով, ազնիւ մտածումն ունեցաւ նամակով խնդրամոտոյց լինել Առաջնորդ Սրբազան Հօրը, որպէզի Քահանայ հօրը լանջախաչ կրելու իրաւունք շնորհի:

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդառաջելով Ս. Սարգիս եկեղեցու խորհրդի խնդրագիր նամակին, դիմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Կաթողիկոսին, որպէսզի Հայրապետական կոնդակով արժանապատիւ Քահանայ հօրը շնորհւի լանջախաչ կրելու արտօնութիւնը։

Կիրակի թւականիս յունիս 19-ի առաւօտեան, նախագահութեամբ թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Ս. Սարգիս եկեղեցում եւ յընթացս Սուրբ եւ Անմահ պատարագի տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետի Կոնդակի ընթերցում, որով լանջախաչ կրելու իրաւունք էր շնորհւում։
Արարողութեանը նաեւ ներկայ էին Արժ. Տ. Վարազդատ աւագ. քհնյ. Քեշիշեանը, Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, պատկան եկեղեցու խորհուրդը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

“Ուրախ լեր սուրբ եկեղեցի” շարականի երգակցութեամբ Արժ. Տ. Սահակ Քահանայ Խոսրովեանի ձեռամբ, կոնդակը սուրբ սեղանի աջակողմից շուրջ բերելուց յետոյ ընթերցեց, որտեղ յիշւում էր Վեհափառ Հայրապետի քաջալերական ու գնահատանքի խօսքը ինչպէս նաեւ յետ այսու Արժ. Քահանայ հօրը եկեղեցական տօների եւ այլ պաշտօնական առիթների լանջախաչ կրելու իրաւունքի արտօնութիւնը։

Միջոցառումը համընկնում էր Հայոց Առաքելական եկեղեցու ԿԱԹՈՂԻԿԷ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ տօնին: Այդ իսկ առիթով Առաջնորդ Սրբազան Հայրը տօնի պատմականին ակնարկելով անդադարձաւ այն իրողութեան, որ երբ Աստծու Միածին Որդին՝ Յիսուս Քրիստոսը Ս. Գրիգոր Լուսաւորչի տեսիլքի մէջ երկնքից իջաւ եւ ոսկէ ուռով ցոյց տւեց իր եկեղեցու կառուցման վայրը, Սրբի վկայութեամբ ոգեշնչւած Հայոց նորադարձ Տրդատ Թագաւորը անձամբ կառուցմանը մասնակցելով, իր կռնակի վրայ Մասիսից քարեր բերեց եւ կարճ ժամանակամիջոցում աւարտւում է Սուրբ Տաճարի շինութիւնը, որը սկզբում անւանւում է Ս. Աստւածածին որից յետոյ վերանւանւում է Էջմիածին:
Սրբազան Հայրը նաեւ յաւելեց ու Սուրբ Էջմիածնի կաթողիկէն դարձաւ խորհրդանիշ մեր հաւատքի, առաքելութեան եւ մեր կոչումի: Էջմիածինը այլեւս դադարեց քարեղէն կառոյց լինելուց ու եղաւ հոգեղէն կառոյց, ներշնչման աղբիւր եւ դրա համար շարականագիր հայրն ասում է, «Էջմիածին ի Հօրէ եւ լոյս փառացն դմա, ձայն հնչեցին սանդարամետք անդնդոց: Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի»: Եւ այս տեսիլքը մեր ժողովրդի համար եղաւ խորհրդանիշը հաւատքի զօրութեան ու ամրութեան. դրա համար է որ 17-րդ դարի հայ վարդապետը գեղեցկօրէն բացատրում է Լուսաւորչի տեսիլքը եւ նմանեցնում է Արագածի կատարին կախւած Ս. Գրիգոր լուսաւորչի կանթեղին, որ Աստծու աչքի պէս լոյս է տալիս եւ հսկում է հայոց աշխարհը:

Վերջում Սրբազան Հայրն իր խօսքը եզրափակեց ասելով.- «Ուրախ եմ, որ այս օրը զուգադիպեց նաեւ մեր քահանաներից Տէր Արիստակէսին Վեհափառ Հայրապետի լանջախաչ շնորհելու այս պարզ բայց իմաստալից արարողութիւնը, որով ընթերցւեց կոնդակը Վեհափառ Հայրապետի եւ այդ կոնդակով Վեհափառը շնորհում է տէր հօր լանջախաչ կրելու իրաւունքը»: Նա ծառայութեան մասին ակնարկելով ասաց, որեւէ եկեղեցական գործում եւ աշխատում է ոչ անպայման գնահատւելու համար: Սրբազան Հայրը յոյս յայտնեց, որ տօնից եկած զօրութիւնը պիտի առաւել զօրացնի քահանայ հօր, որ առաւել ջանասիրութեամբ ու նախանձախնդրութեամբ շարունակէ իր ծառայութիւնը եկեղեցւոյ եւ ժողովրդի անդաստանում: Նա յաւելեց, որ ծառայութիւնը նւիրական կոչում է եւ մարդուն մի քայլ առաւել յառաջ է նետում դէպի Աստւած: Քրիստոս Ինքը ասաց՝ «Ես չեկայ ծառայութիւն ընդունելու այլ ծառայելու»: Քրիստոսի համար ծառայութիւնը առաքելութիւն է եւ կոչում, կոչում՝ որին պէտք է հետեւենք մեր կեանքի բոլոր օրերում:

Սրբազան Հայրը ընթերցւած կոնդակի մասին արտայայտւելով յայտնեց, որ դա եկեղեցու հովւապետի կողմից յատուկ գնահատանք է եկեղեցու ծառայող հովւին, եւ մեզ համար մեծ ուրախութիւն է: Սրբազան Հայրը շարունակելով իր խօսքը ակնարկելով Պօղոս առաքեալի խօսքերին, հաստատեց այն իրողութիւն, որ եկեղեցում ծառայող բարի մշակը արժանի է իր վարձին, եւ այդ իսկ պատճառով եկեղեցում՝ Աստծու անդաստանում գործող քահանան իր վարձը եւ գնահատանքն ստանում է Աստծուց եւ եկեղեցուց:

Սրբազան Հայրը իր խօսքի միւս բաժնում անդրադարձաւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի գործունէութեանը: Նա այդ իսկ առիթով, իր գոհունակութիւնը յայտնելով վկայեց Քահանայ Հօր եկեղեցու պայծառութեան համար կատարած աշխատանքների մասին: Նա շարունակելով, Աստծու անդաստանում աշխատելը մեծ պատիւ համարեց, նշելով, որ ամէն մարդու այդ առիթը չի ընձեռւում: Նա յաւելեց երբ կոչումով եւ ձեռնադրութեամբ քահանայագործելու իրաւունք է տրւում որեւէ մէկին, դա նրա պարտականութիւնն է, եւ պարտի լաւագոյն կերպով իրագործել իր պաշտօնը եւ յորդորեց քահանայ հայրերն իրենց ծառայութեան ընթացքին իրենց ուղեցոյցը դարձնեն հազարաւոր տարիներ, եկեղեցուն ծառայած հայրերին ու հայրապետներին:

Պատարագից յետոյ դահլիճում համանուն եկեղեցու եկեղեցական խորհուրդի միջոցով կազմակերպւած հիւրասիրութեան ընթացքին, Առաջնորդ Սրբազան հօր Ձեռամբ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին շնորհւեց լանջախաչը՝ աղօթելով, որ միշտ խաչի հովանու ներքոյ առաջնորդւի եւ խաչը պահապան լինի իրեն, իր ողջ կեանքի ընթացքին։ Այդ առիթով շնորհակալական խօսքով հանդէս եկաւ նաեւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հինգշաբթի 01 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 02 Դեկտեմբերի 2022;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 03 Դեկտեմբերի 2022;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Իմս 9.13-10.2։ Եր 16.16-19։ Ա Կր 12.26-13.10։ Մտ 9.35-10.7։

Կիրակի 04 Դեկտեմբերի 2022;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 05 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Եսայի 35.4-8։ Բ Կորնթացիներ 3.18-4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12:19

Երեքշաբթի 06 Դեկտեմբերի 2022;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2-10։ Եսայի 45.1-3։ Ա Տիմոթէոս 2.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1-10։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ