Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԾԽԱԿԱՆ ՔԱՀԱՆԱՅ ՀԱՅՐԵՐԻ, ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԵՒ ՀԱՅ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՀԱՒԱՔ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Երեքշաբթի թւականիս յունիսի 28-ի կէսօրին, Ազգային Առաջնորդարանի դահլիքում, հրաւէրովը՝ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի վարիչ քարտուղարի տկն. Շաքէ Եղիայեանի եւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ գումարւեց ծխատէր քահանայ հայրերի, եկեղեցական խորհուրդների դիւանների եւ հայ լուսանկարիչների համատեղ հանդիպումը, որի հիմնական նպատակն էր եկեղեցական սրբազան արարողութիւնների կատարման ընթացքին, որքան հնարաւոր է լինել պարտաճանաչ ու նախանձախնդիր։

Հաւաքը սկսւեց ՛՛Տէրունական Աղօթքով՛՛ եւ ՛՛Զգործս ձեռաց մերոց՛՛ մաղթանքով, այնուհետ թեմակալ Առաջնորդը ողջունեց ներկաներին եւ ասաց «Այսօրւայ մեր հաւաքը ի պատասխան մի տագնապի է։ Մենք բոլորս թերանում ենք մեր պարտականութեան մէջ եւ դրա համար եկեղեցում տեղի են ունենում անյարմար եւ մեզի անվայել բացթողումներ»։ Այնուհետ Սրբազան Հայրը մատնանշեց այն բացթողումներին, որոնք դժբախտաբար յաճախ են կրկնւում։

Իր խօսքի մի այլ բաժնում Սրբազան Հայրը կարեւորութեամբ անդրադարձաւ պսակադրութեան եւ մկրտութեան խորհուրդների կատարման ընթացքին նկատի առնւած բացթողումները, օրինակի համար ուշացումով ներկայ գտնւել եկեղեցում, անդրադառնալ որ իրենք եկեղեցի են գալիս, որ «Սուրբ յարկ է, փառաբանութեան վայր է, հրեշտակների բնակավայր է եւ մարդկանց մեղքերի քաւարան» եւ իբրեւ այդպիսին ծայրահեղ բծախնդրութեամբ մօտենալ եկեղեցական արարողութիւններին։

Այնուհետեւ ժողովականները մատնանշեցին այն դժւարութիւնները, որ արարողութեան մասնակիցները պատճառում են եկեղեցական խորհրդներին, օրինակ անյարմար հագուստներով եկեղեցի մուտքը, ոչ հայ լուսանկարիչների իրենց եկեղեցական արարողութիւններին հրաւիրելը։ Այս կէտին անդրադառնալով Սրբազան Հայրը կարեւորութեամբ բոլորի ուշադրութեան յանձնեց, որ համաձայն մեր հայրերի ուսուցումներին ոչ քրիստոնեան իրաւունք չունի մասնակցելու կամ ներկայ լինելու կրօնական արարողութիւններին, նաեւ այստեղ Իրանում ոչ քրիստոնեաների մուտքը եկեղեցի, յատկապէս կրօնական արարողութիւններին արգելւած է։
Լուսանկարիչները իրենք եւս իրենց մտահոգութիւնը յայտնեցին հարսնեւորների անտարբերութեան մասին, մի բան որ պատճառ է լինում ուշացումի, որի արդիւնքով ժամի խանգարում է տեղի ունենում։

Մի այլ բաժնում խօսւեց հաւատացեալ ժողովրդի եկեղեցում անպարտաճանաչ ու անվայել կեցւածքին, ինչպէս օրինակ ծամոն ծամել, հեռւից հեռու միմեանց բարեւել ու ոտք-ոտքի վրայ դնելը եւ այլն, ու երբ եկեղեցական խորհուրդների անդամները մօտենում են նրանց եւ շատ զգուշութեամբ ու մեղմութեամբ իրենց ուշադրութեան են յանձնում, բղաւում են, անյարգում են եւ ապա ասում են մենք ազատ ենք։ Այո՛, ճիշդ է ազատ են, երբ իրենց տան մէջ են, իսկ երբ եկեղեցում են պարտաւոր են յարգել եկեղեցական կարգն ու կանոնը։

Վերջում կարեւորութեամբ շեշտւեց եկեղեցական արարողութիւններին, ոչ քրիստոնեաների ներկայ չգտնւելու պարագան, իսկ նաեւ լուսանկարիչներին թելադրւեց որքան կարելի է զգուշութեամբ, առանց արարողութիւնը խանգարելու կատարեն իրենց պարտականութիւնը։

Աւարտին Սրբազան Հայրը գնահատեց քահանայ հայրերին, եկեղեցական խորհուրդներին ու լուսանկարիչներին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

ԹՂԹԱԿԻՑ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ