Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՒ ԱՍԿԵՐԱՆԻ՝ ՀՕՄ-ի «ՍՕՍԷ» ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶՆԵՐԻ ՏՆՕՐԷՆՈՒՀԻՆԵՐԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երեքշաբթի թւականիս յուլիսի 5-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի կողմից հիւրընկալւեցին՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան 78-ամեակի տօնակատարութեան մասնակցելու համար յատուկ հրաւէրով Արցախից Թեհրան ժամանած Ստեփանակերտի եւ Ասկերանի՝ ՀՕՄ-ի «Սօսէ» մանկապարտէզների տնօրէնուհիներ՝ Նելլի Ղուլեանը եւ Սուսաննա Գրիգորեանը եւ իրենց ընկերակցող Իրանահայեր՝ տկն. Անի Զաքարեանը եւ տկն. Ալինա Նազարեանը:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ջերմօրէն ողջունելով, բարի գալուստ մաղթեց հիւրերին: Նա որպէս սկիզբ անդրադարձ ունենալով Իրանահայ համայնքին յայտնեց, որ Իրանում, որպէս կայուն եւ կատարելապէս ձեւաւորւած մի համայնք աշխատում են՝ Ատրպատականի, Սպահանի եւ Թեհրանի երեք թեմերը եւ համապարփակ բացատրութիւն ներկայացրեց Կառոյցիս ընդհանուր դրւածքի եւ համայնքիս աշխատող դպրոցների, եկեղեցիների եւ միութիւնների աշխատանքների վերաբերեալ:

Սոյն հանդիպման նաեւ ներկայ էին Թեմական խորհրդի անդամ պրն. Աշոտ Սինանին եւ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Պրն. Սինանին իր արտայայտութիւնների ընթացքում յայտնեց, որ հայ ժողովուրդն ընդմիշտ ամենադժւարին պայմաններում տոկացել, դիմացել, արարել եւ ստեղծագործել է եւ եթէ մենք այսօր Սփիւռքում վայելուչ կեցւածք ունենք, դա եղել է գոյատեւման գաղտնիքը, որը մեզ է ժառանգւել մեր նախնիներից, որոնք իրենց աշխատունակ կեցւածքով վաստակել են յարգանք եւ վաստակած արժէքների շնորհիւ ստեղծւել է մի կառոյց, որը գոյատեւել է մինչ այսօր եւ վստհաբար դեռ երկար տարիներ կը յարատեւի եւ կը կարողանայ նեցուկ հանդիսանալ Հայրենիքին:

Տկն. Նելլի Ղուլեանը խոր յուզմունքով, զարմանքով եւ միաժամանակ ուրախութեամբ իր գնահատանքն յայտնեց այս քանի օրերի ընթացքին համայնքումս ականատես եղած ազգային ոգու, կենսունակութեան եւ եռանդին: Նա յաւելեց, որ այս օրերի ընթացքին երբեւիցէ չի զգացել, որ գտնւում է Հայրենիքից դուրս, քանի որ իր շրջապատում խորապէս զգացել է առկայ ազգային ոգին եւ հայկական մշակոյթը:

Տկն. Սուսաննա Գրիգորեանը եւս իր հերթին գնահատանքով անդրադարձաւ Սփիւռքի ազդեցիկ դերակատարութեանը եւ ներդրումին: Նա յաւելեց, որ Սփիւռքում առաւել բարձր պէտք է գնահատել ազգային ոգու եւ հայապահպանման գործողութիւններն, քանի որ դա կատարւում է երկու ճակատում՝ տւեալ երկրի օրէնքների եւ հայապահպանման սահմաններում: Տկն. Գրիգորեանը անդրադառնալով Արցախի յետպատերազմեան իրավիճակին յայտնեց, որ դժւարութիւններն յաղթահարելով, աշխատում են վերադառնալ բնականոն կենցաղային իրավիճակին եւ եռանդով ու միասնական ուժերով վերականգնել իրենց հայրենի բնօրրանը:

Հանդիպման աւարտին, պրն. Նորայր Արամեանը յաջողութիւն մաղթեց իրենց աշխատանքներին եւ յայտնեց, որ փոխյարաբերութեամբ եւ միասնական ջանքերով հնարաւոր կը լինի ամենաբարին արարել եւ միմեանց նեցուկ հանդիսանալ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Յուլիսի 2022;
Ե. օր Վարդավառի պահոց Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։

Շաբաթ 23 Յուլիսի 2022;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Կիրակի 24 Յուլիսի 2022;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ) Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Երկուշաբթի 25 Յուլիսի 2022;
Բ. օր Վարդավառի: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

Երեքշաբթի 26 Յուլիսի 2022;
Գ. օր Վարդավառի Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

Չորեքշաբթի 27 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 28 Յուլիսի 2022;
Սրբոյն Եսայեայ մարգարէին ԵՍԱՅԻ 6.1‐10։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14‐22։

Ուրբաթ 29 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 30 Յուլիսի 2022;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Կիրակի 31 Յուլիսի 2022;
Բ կիր. զկնի Վարդավառի ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ