Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՕՐՀՆՒԱԾ ՄԻՒՌՈՆԻ ԴԻՄԱՒՈՐՈՒՄԸ՝ ԹԵՀՐԱՆԻ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ուրբաթ թւականիս յուլիսի 1-ին, Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցաւ Ս. Միւռոնի օրհնութիւնը ձեռամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ մասնակցութեամբ նւիրապետական Աթոռների գահակալների ներկայացուցիչների ու կաթողիկոսութեան թեմակալ առաջնորդների։

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինումով, երեքշաբթի թւականիս յուլիս 12-ին, Ս. Սարգիս եկեղեցում՝ յատուկ արարողութեամբ եւ թափօրով տեղի ունեցաւ նոր օրհնւած միւռոնի դիմաւորումն եւ այնուհետ ջրի օրհնութիւնը։

Ազգային Առաջնորդարից հոգեւոր դասը, Առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ, շարժւեց դէպի Սուրբ Սարգիս մայր եկեղեցի: Միւռոնի կաթսայի Լիբանանում պատրաստւած նմանօրինակը կրում էին Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը եւ Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանը իսկ Միւռոնաթափ աղաւնին Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը:

Կենդանարար շարականով թափօրը մուտք գործեց եկեղեցի եւ Սրբութիւնները արժանացան բազում հաւատացեալների ակնածանքին ու յարգանքին: Սուրբ Միւռոնը եւ միւռոնաթափ աղաւնին Սուրբ Սեղանի վրայ զետեղումից յետոյ, Առաջնորդ Սրբազան Հօր գլխաւորութեամբ հոգեւոր դասը Ս. բեմ բարձրացաւ, որից յետոյ տեղի ունեցաւ ջրօրհնէքի արարողութիւնը:

Արարողութեանը ներկայ էին Թեմական խորհրդի անդամները, Ի. Իսլ. Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Ալիք հաստատութեան ներկայացուցիչ պրն. Սեւան Դանիէլեանը, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգայի-կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովի անդամ՝ Թովմաս Թովմասեանը եւ Ի. Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մշակութային եւ համայնքային հարցերով խորհրդական Սերգէյ Գրիգորեանը եւ մեծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ջրօրհնեքի արարողութեան ընթացքում կատարւեցին Սուրբ գրային ընթերցուներ, որին յաջորդեց Սուրբ Բարսեղ Կեսարացու Ջրօրհնեաց աղօթքը՝ Արբազան Հօր կատարմամաբ: Սրբազան Հայրը մատուցւող աղօթքի ընդմիջից ժողովրդի խնդրւածքները ներկայացրեց Աստծուն եւ աղաչեց, որպէսզի Նա օրհնի ու սրբի այս ջուրը՝ այն օգտակար անելով տների շինութեան, հիւանդների բժշկութեան, մարդկանց մաքրութեան, հոգիների ու մարմինների փրկութեան եւ ամէն կարիքների համար, ապա խնդրեց Տիրոջից, որպէսզի սրանով հալածւեն բոլոր վնասները, չար բծերը, ախտերը, սատանայի բոլոր բռնութիււնները եւ սրա մէջ դնի Սուրբ Հոգու բժշկութեան եւ չար զօրութիւնների դէմ յաղթութեան շնորհները:

Աղօթքից յետոյ Սրբազան Հայրը կատարեց ջրի օրհնութիւն և սրբագործում. «Օրհնեսցի եւ սրբեսցի ջուրս այս նշանաւ…» երգով: Ապա «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցութեամբ նոր օրհնւած Միւռոնը կաթեցւեց ջրի մէջ, որով օրհնւեց ջուրը, ապա կատարւեց պահպանիչ աղօթքը:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի ասաց.- «Երբ Անթիլիասի մայրավանքում, բազում հաւատացեալների, հայոց եւ քոյր եկեղեցիների եկեղեցականների ներկայութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Հայրապետի ձեռքով կատարւեց Սուրբ Միւռոնի օրհնութիւնը, իր անձնական աղօթքի մէջ յիշելով մեր ժողովրդի զաւակներին, հայցեց երկնաւոր Հօրը, որ նորաօծ միւռոնը բոլորիս շնորհազարդի աստւածային շնորհներով ու պարգեւներով եւ Աստւած մեր ժողովրդի սիրտը եւ միտքը լուսաւորի, որպէսզի խաղաղութեամբ ու լուսաւորեալ հոգով ապրի իր կեանքը»:

Նա յաւելեց.- «Միւռոնը, որպէս խորհրդանիշ շնորհքի բաշխման եւ որպէս խորհրդանիշ Աստծոյ բարիքների՝ մարդկանց տրւած մեծագոյն պարգեւն է եւ պագեւատու սրբութիւն է եւ այդ պատճառով դա եօթը տարին մէկ օրհնւում է մեր կաթողիկոսական երկու աթոռներում՝ Սուրբ Էջմիածնում եւ Անթիլիասում»: Սրբազան Հայրը իր խօսքի այլ բաժնում յայտնեց, որ Միւռոնը դարերի ընթացքին մեր ժողովրդի միասնականութիւնը եւ միութիւնը խորհրդանշող նւիրական սրբութիւնն է, որովհետեւ մենք բոլորս Սուրբ եւ միեւնոյն միւռոնով օծւած ենք եւ բոլորս արժանացած ենք օրհնաբոյր միւռոնին:

Սրբազան Հայրը վերջում մաղթեց, որ նոր օրհնւած Միւռոնը լուսաւորի ժողովրդի կեանքն ու ճանապարհը եւ խաղաղութիւն բերի աշխարհին եւ նաեւ Իրանին:

Արարողությունից յետոյ Սրբալոյս Միւռոնով սրբագործւած ու շնորհազարդւած ջուրը բաժանւեց ժողովրդին՝ հոգու և մարմնի նորոգութեան համար:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Յուլիսի 2022;
Ե. օր Վարդավառի պահոց Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։

Շաբաթ 23 Յուլիսի 2022;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Կիրակի 24 Յուլիսի 2022;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ) Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Երկուշաբթի 25 Յուլիսի 2022;
Բ. օր Վարդավառի: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

Երեքշաբթի 26 Յուլիսի 2022;
Գ. օր Վարդավառի Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

Չորեքշաբթի 27 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 28 Յուլիսի 2022;
Սրբոյն Եսայեայ մարգարէին ԵՍԱՅԻ 6.1‐10։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14‐22։

Ուրբաթ 29 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 30 Յուլիսի 2022;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Կիրակի 31 Յուլիսի 2022;
Բ կիր. զկնի Վարդավառի ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ