Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ»

Հայոց առաքելական եկեղեցին՝ միւս եկեղեցիների նման, Ս․ Զատկից 98 օր յետոյ տօնում է Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը։

Ըստ համատեսական Աւետարանների Յիսուս Քրիստոսը Երբ Փիլիպպոսի կառուցած Կեսարիայի կողմերն եկաւ, իր աշակերտներին հարցրեց.
- Մարդիկ ի՞նչ են ասում Մարդու Որդու մասին. ո՞վ եմ ես:
Նրանք պատասխանեցին.
- Ոմանք կարծում են, թէ Յովհաննէս Մկրտիչն ես, ոմանք՝ Եղիա մարգարէն, իսկ ուրիշները՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը:
Յիսուսը հարցրեց նրանց.
- Իսկ դո՞ւք ինչ էք կարծում, ո՞վ եմ ես:
Սիմոն Պետրոսը պատասխանեց.
- Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին:

Այնուհետեւ Յիսուսն իր աշակերտներին արգելեց ոչ մէկին չասել, որ ինքը Մեսիան է: Առաքեալները հաւատում էին որ Յիսուս Աստծու Որդին է, եւ Քրիստոսը այդ հաւատքը եկեղեցու հիմն յայտարարեց, որին չեն դիմանայ դժոխքի դռները: Նա մեղքերի թողութեան իշխանութիւնը տւեց եկեղեցուն: Պետրոս առաքեալը եւս իր նամակին մէջ պիտի Յիսուս Քրիստոսին որպէս եկեղեցու հիմն եւ ժայռ պիտի դաւանէր, որի վրայ պիտի կառուցւէին կենդանի քարեր կոչւող հաւատացեալները:

Յիսուսը այս դաւանումից յետոյ, որպէսզի կրկին անգամ առաքեալների մտքում եւ հոգում ամրագրի նրանց դաւանումը, իր հետ վերցնելով իր երեք առաքեալներին, Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին ելաւ Թաբոր լեռը, եւ մինչ աղօթում էր, պայծառակերպւեց եւ իր զգեստը ձիւնի պէս սպիտակ եղաւ, ու իր առաքեալներին յայտնւեց Իր աստւածային փառքով։ Յիսուսի տնօրինութեամբ՝ Նրան յայտնւեցին Հին Կտակարանեան մարգարէներ՝ Աստծու տասնաբանեայ օրէնքի ստացող Մովոսէս եւ նոյն օրէնքի նախանձախնդիր պաշտպան Եղիա մարգարէները, որոնք սկսեցին խօսել Երուսաղէմում Քրիստոսի չարչարանքների եւ խաչելութեան մասին։ Առաքեալները երբ այդ տեսան, շփոթւեցին․ Պետրոսը Քրիստոսին առաջարկեց երեք տաղաւար կանգնեցնել, մէկը Նրա եւ միւս երկու տաղաւարները մարգարէների համար։ Պետրոսը դեռ նոր էր յաւելել իր խօսքը թէ․ « Լաւ է այստեղ մնանք» երկնքից մի սպիտակ ամպ իջաւ նրանց վրայ ու նրանք ծունկի եկան․ ամպի միջից լսւեց Հայր Աստծու ձայնը, որ ասում էր․«Սա է Իմ Սիրելի Որդին, որին Ես հաճեցայ՝ Նրան լսեցէք»։
Երբ նրանք լեռից իջնում էին, Յիսուսը յորդորեց մինչեւ Իր յարութիւնը, իրենց տեսածի ու լսածի մասին, ոչ մէկին բան չասել։

«Յիսուսի պայծառակերպութեան խորհուրդը»
Քրիստոսը պայծառակերպւեց Թաբուր լեռան վրայ՝ որպէսզի կրկին անգամ փաստի, թէ Ինքն է աշխարհի լոյսը, այն լոյսը որ ով Նրա մէջ ընդանայ խաւարի մէջ չի մնայ, ու կառաջնորդւի դէպի յաւիտենական կեանք։ Քրիստոսը Ինքն էր Արդարութեան Արեգակը, որ յայտնւեց աշխարհին։ Քրիստոս որպէս կենդանի կրակ՝ այրում է խաւարի գործերը։
Այդպիսով Նա որպէս աշխարհի լոյսը փարատում է հոգեւոր տգիտութիւնը ու կռապաշտութեան մոլուցքը։
Քրիստոսը Իր պայծառակերպութեամբ ցոյց տւեց Իր յարութեան փառքը, որպէսզի առաքեալները նրա չարչարւած վիճակը տեսնելով չգայթակղւեն ու իմանա՛ն,որ խաչի վրայ տառապող անձը, աստւածային փառքով յայտնւող նոյն Յիսուսն է, որը յարութեան ժամանակ նոյն փառքով պիտի յայտնւի։ Յիսուս նաեւ ցուցադրեց Ադամի չմեղանչած վիճակը։

Նրան երեւացող երկու մարգարէները իրենց երկրային ծառայութեան ժամանակ ցանկացել էին տեսնել Տիրոջ երեսը, եւ լսել էին մի պատասխան՝ որ մարդը չի կարող Աստծու երեսը տեսնել ու ապրել: Բայց արդ մարմնացեալ Աստւած իր երեսը ցոյց տւեց նրանց եւ մարդկանց.
Նա աւելի ուշ պիտի ասէր. Ով Ինձ տեսաւ, Հօրը տեսաւ:

Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան տօնը հայոց առաքելական եկեղեցու հինգ տաղաւար տօներից է, որոնց յաջորդում է յիշատակ մեռելոց, որը նւիրւած է ննջեցեալների յիշատակին։

Մեռելոցն այն օրն է, որ մենք որպէս զինւորեալ եկեղեցու անդամներ, լծւում ենք աղօթելու` մեր ննջեցալներելի մեղքերի թողութեան համար, եւ Աստծու հայրական սիրուն վստահելով, սպասում ենք նրանց հոգիների փրկութեան: Ինչպէս Յուդա Մակաբայեցին ննջեցեալների մեղքերի համար պատարագ մատուցեց (Բ Մակաբ. ԺԲ 43-46), եւ Բոոսն էր մեռելների եւ կենդանիների համար ողորմութիւն անում (Հռութ Բ 20), այդպէս էլ ննջեցեալների հարազատները ողորմութիւն են տալիս կարիքաւորներին եւ պատւիրում քահանաներին իրենց հարազատների անունները յիշատակել սուրբ Պատարագի ընթացքին: Սուրբ Պատարագի ժամանակ, միայն ողջերի համար չէ որ աղօթում ենք, այլ` նրանց, ովքեր յոյսով ու հաւատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետեւ Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկութիւն եղաւ, այլեւ ննջեցեալների, ինչպէս ասում է Պետրոսը. «Յիսուսը գնաց աւետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19):

Մատթէոս Աւետարանիչն էլ նոյն է վկայում,որ Յիսուս հոգով դժոխք իջաւ եւ աւերեց մահւան իշխանի՝ սատանայի զօրութիւնը, եւ շատ սրբեր յարութիւն առան:

Այդ պատճառով, տաղաւար տօների յաջորդ օրը, եկեղեցիներում սուրբ Պատարագից յետոյ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ եւ սուրբ հաւատով ննջեցին ի Քրիստոս,Հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում։ Այդ օրը մարդիկ այցելում են նաեւ իրենց ննջած հարազատների գերեզմանները եւ պատւիրում քահանաներին օրհնել այն, որով աւետում ենք ննջեցեալներին Տիրոջ Երկրորդ գալստեան եւ մեռելների յարութեան յոյսը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Յուլիսի 2022;
Ե. օր Վարդավառի պահոց Հռոմէացիներ 16.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15.39‐16.12։

Շաբաթ 23 Յուլիսի 2022;
Յիշատակ Տապանակին հնոյ եւ տօն նորոյս Սրբոյ Եկեղեցւոյ Ելք 25.10-14։ Յեսու 3.14-4.18։ Ա Թագաւորաց 6.18-7.2։ Բ Թագաւորաց 6.12-19։ Եբրայեցիներ 9.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-20։

Կիրակի 24 Յուլիսի 2022;
ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (Վարդավառ) Իմաստութիւն Սողոմոնի 7.25-8.4։ ԶԱՔԱՐԻԱ 14.16-21։ Ա Յովհաննէս 1.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-17.13։

Երկուշաբթի 25 Յուլիսի 2022;
Բ. օր Վարդավառի: ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ Ելք. 19.9-13։ Դ Թագաւորաց 2.9-12։ Ա Յովհաննէս 5.9-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17։

Երեքշաբթի 26 Յուլիսի 2022;
Գ. օր Վարդավառի Ելք 19.16‐20։ Գ Թագաւորաց 19.11‐16։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.18‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.27‐36։

Չորեքշաբթի 27 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 28 Յուլիսի 2022;
Սրբոյն Եսայեայ մարգարէին ԵՍԱՅԻ 6.1‐10։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14‐22։

Ուրբաթ 29 Յուլիսի 2022;
Պահք Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 30 Յուլիսի 2022;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին Իմաստութիւն Սողոմոնի 1.1-7։ ԵՐԵՄԻԱ 16.16-21։ Ա Կորնթացիներ 12.28-13.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Կիրակի 31 Յուլիսի 2022;
Բ կիր. զկնի Վարդավառի ԵՍԱՅԻ 3.16-4.1։ Ա Կորնթացիներ 11.25-30։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.10-14։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ