Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏՕՆԸ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի թւականիս յուլիսի 24-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:

Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանը:
Սուրբ եւ անմահ պատարագին սպասարկում էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:
Արարողութեանը ներկայ էր Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի անդրադառնալով օրւայ խորհրդին յայտնեց.- «Պայծառակերպութեան տօնին ընթերցւող աւետարանական հատւածները կապւած են Յիսուս Քրիստոսի անձի հետ եւ մեզ առաջնորդում է մտածելու հիմնական ճշմարտութիւնների մասին, որոնք անժամանցելի են եկեղեցու կեանքի մէջ եւ սերտօրէն առնչւած են պայծառակերպութեան տօնի հետ: Նա յաւելեց՝ պայծառակերպութիւնը ուրիշ բան չէ եթէ ոչ Քրիստոսի աստւածային էութեան մի անգամ եւս յայտնաբերումը Իր առաքեալներին եւ ընդհանրապէս Իր հետեւորդներին»:

Նա տօնի խորհուրդը լուսաբանելով ասաց.- «Որ Քրիստոսը որպէս լոյս յայտնւեց հեթանոսներին եւ այդ լոյսը առաջնորդեց ոչ միայն առաքեալներին այլ ամբողջ շրջապատը: Քրիստոսի պայծառակերպութեան խորհուրդը իր մէջ պարունակում է Նրան հետեւելու պայմանները՝ ուրանալ անձը, խաչը վերցնել եւ հետեւել Նրան»:

Սրբազան Հայրը բացատրելով թէ ի՞նչ է նշանակում անձը ուրանալ ասաց, որ անձն ուրանալը մեր ներքին ես-ի ուրացումն է, մի ես որ ասես թէ մի աստւած է, որ գործում է մեր մէջ: Եսը ուրանանալը այդքան էլ դիւրին չէ:

Սրբազան Հայրն ապա անդրադարձաւ տօնի մեր ժողովրդի կեանքի մէջ ունեցած դերակատարութեան մասին: Նա ասաց.- «Եթէ երբեք պայծառակերպութեան տօնը բացայայտում է Քրիստոսը որպէս աշխարհը լուսաւորող գերագոյն լոյս, ուրեմն այս տօնը մեզ համար լոյսի աղբիւր է: Աղբիւր որից ըմպելով ու լոյս ստանալով բերկրանքի ենք արժանանում: Անցնող հազարաւոր տարիների ընթացքին, մեր հայրերը այդ լոյսով լուսաւորւած պայծառակերպւեցին եւ այդպիսով կարողացան յաղթահարել ամէն տեսակ դժւարութիւն եւ նեղութիւն»: Նա յաւելեց, Քրիստոսի պայծառակերպութեան տօնը՝ տօնն է ոգիի պայծառակերպութեան: Սրբազան Հայրն իր խօսքը շարունակելով կոչ արեց հաւատացեալներին, որ պայծառակերպեն իրենց հոգիները Քրիստոսի աստւածային լոյսով, որպէսզի պայծառակերպութեան տօնը մեր կեանքում իմաստաւորւի:

Սրբազան Հայրն իր քարոզի միւս բաժնում լոյսի գաղափարի մասին բացատրելով ասաց, լոյսը պայծառացնում է մարդու կեանքն ու միտքը, լոյս՝ որի ներքոյ մեր հայրերը ապրեցին, գործեցին եւ ստեղծագործեցին, եւ մենք այսօր կոչւած ենք արտասահմանեան իրականութեան մէջ այդ լոյսով առաջնորդւելու:

Նա իր խօսքում մի անգամ եւս կոչ անելով, հաւատացեալներին հրաւիրեց առաքեալների նման Յիսուսին դաւանեն որպէս Փրկիչ եւ Մեսիա:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 26 Նոյեմբերի 2022;
Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին Եզեկիէլ 3.16-19։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11-16։

Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հինգշաբթի 01 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 02 Դեկտեմբերի 2022;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 03 Դեկտեմբերի 2022;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Իմս 9.13-10.2։ Եր 16.16-19։ Ա Կր 12.26-13.10։ Մտ 9.35-10.7։

Կիրակի 04 Դեկտեմբերի 2022;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 05 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ Եսայի 35.4-8։ Բ Կորնթացիներ 3.18-4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12:19

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ