Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՂՕԹՔ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Կիրակի 3 Ապրիլ 2016-ի առաւօտեան յընթացս Ս. պատարագի Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ յատուկ աղօթք Ղարաբաղում Ադրբեջանական բարբարոսական յարձակումների դադարեցման եւ խաղաղութեան վերահաստատման համար, ՛՛ Զի խաղաղասցին Խռովութիւնք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց, տնկեսցի սէր եւ արդարութիւն ի յերկրի ՛՛։

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան իր քարոզում անդրադարձաւ Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմի մասին, կոչ ուղղեց մեծ տիրութիւնների ղեկավարներին եւ յատկապէս խաղաղութեան եւ ճնշւած ժողովուրդների պաշտպանն ու ջատագով եղող Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական այրերի որ իրենց ազդու միջնորդներով միջամտեն կողմերի մօտ վերջ տալու համար աւեր ու քանդում յառաջացնող պատերազմին։ ՛՛Իրանը հզօր երկիր է տարածաշրջանում եւ իր միջամտութիւնը էական է ոչ միայն Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հաշտութեան գործում այլեւ ողջ տարածաշրջանում խաղաղութեան պահպանման համար՛՛ ասաց Սրբազան հայրը, որ շարունակելով իր խօսքը յաւելեց ՛՛ մենք համոզւած ենք, որ երբ մի ժողովուրդ կռւում է իր արդար իրաւունքների եւ հայրենիքի պաշտպանութեան համար, այդ ժողովուրդը անպայմանօրէն յաղթական դուրս կը գայ, ինչպէս Իրանը իրեն պարտադրւած Ութամեայ պատերազմից յաղթական դուրս եկաւ ՛՛ եզրակացրեց Սրբազան հայրը։ 

Ս. Սարգիս եկեղեցում առաջնորդ Սրբազան հօր նախագահութեամբ տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ադրբեջանական յարձակումների զոհ գնացած արիասիրտ նահատակ զինւորների եւ անմեղ քաղաքացիների հոգիների խաղաղութեան համար։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ