Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 29-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը ընկերակցութեամբ հանրային կապի հոգեւոր խորհրդատու Արժ․ Տ․ Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի այցելեց Իրանի մշակոյթի եւ իսլամական յարաբերութիւնների կազմակերպութեան նորանշանակ տնօրէն Հոջաթ․ Իմանի Փուրին։

Հանդիպմանը նաեւ ներկայ էին, կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան բաժնի տնօրէն դոկտ. Զիային եւ բաժնի մասնագէտ տկն․ Ռաշիդ Բէյգին։ Կազմակերպութեան տնօրէնի ջերմ ընդունելութեան եւ բարեգալստեան խօսքից յետոյ Սրբազան Հայրը նաեւ իր հերթին գոհունակութիւն յայտնեց, որ կրկին անգամ գտնւում է բարեկամ եւ հարազատ կազմակերպութեան յարկի ներքոյ, կազմակերպութիւն, որի հետ առաւել քան քսան երեք տարի սիրալիր յարաբերութիւնների մէջ է եւ յատկապէս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը՝ գլխաւորութեամբ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Հայրապետի։

Սրբազան Հայրն իր բարեմաղթանքների ընթացքում կազմակերպութեան պաշտօնէութիւնը, իր անմիջական գործակիցներն եւ սիրելիներն համարեց։ Նա յաւելեց ներքին եւ թէ արտաքին համագումարներում կազմակերպութիւնը յիշում է, որպէս մի բաց պատուհան դէպի արտաքին աշխարհ։

Հոջթ․ Իմանի Փուրը եւս իր խօսքերի մէջ գնահատելով Սրբազան Հօր կազմակերպութեան հետ ունեցած համագործակցութիւնները յայտնեց, որ կազմակերպութիւնս իր որոշ ձեռքբերումներում պարտական է Ձերդ Սրբազանութեան օգնութեան եւ յոյս յայտնեց, որ Սրբազան Հօր, Վեհափառ Հայրապետի եւ կազմակերպութեան համատեղ համագործակցութեամբ պիտի տեղի ունենայ Իրան-Մեծի Տանն Կիկիկիոյ կաթողիկոսութեան երկխօսութեան ութերորդ նստաշրջանը։

Հանդիպման ընթացքում նաեւ պրն․ Իմանի Փուրը յոյս յայտնեց համատեղ աշխատանքներով, դոկտ. Զիայի համագործակցութեամբ կը կազմակերպւեն կրօնահիմն կեանքի մասին աշխատանքներ, որոնց միջոցով հնարաւոր կը լինի պայքարել եւրոպայից մեզ, որպէս մարտահրաւէր նետւած նոր աշխարհի համակարգի ապրելակերպի դէմ։ Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը կազմակերպութեան տնօրէնին նւիրեց «Մատենադարանի Ղաջարական Արւեստի նմուշները», «Իրանահայութիւնը», «Իրանին պարտադրւած ութամեայ պատերազմը եւ իրանահայութիւնը» եւ Վեհափառ Հայրապետի հեղինակած «Հայոց եկեղեցի» անգլատառ գրքերը։ Պրն․ Իմանի Փուրը եւս Սրբազան Հօրը նւիրեց Իսֆահանի ազնիւ քանդակներով սափոր։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ