Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՆՇՒԵՑԻՆ ՃՐԱԳԱԼՈՅՑԸ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ

Սուրբ Ծննդեան տօնական օրերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ ճրագալոյցի, Սուրբ Ծննդեան եւ Աստւածայայտնութեան ժամերգութիւն, Սուրբ եւ Անմահ Պատարագ նաեւ Քրիստոսի մկրտութեան խորհրդաւոր արարողութիւն:

Հին Բուրաստանի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Նոր Բուրաստանի Սուրբ Ստեփանոս մատուռներում եւս մեռելոցի առիթով մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը հինգշաբթի թւականիս յունւարի 5-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի առիթով պատարագեց եւ իր հայրական պատգամը փոխանցեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։ Իսկ ուրբաթ յունւարի 6-ին, Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով, Ս. Սարգիս Եկեղեցում մատուցեց Սուրբ եւ Անմահ Պատարագ եւ նախագահեց ու կատարեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Այս տարի արարողութեան կնքահայր էր կանգնել տիար Նժդէհ Մարգարեանը:

Արարողութեանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական ժողովին անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, Ի. Իսլ. Հարապետութիւնում ՀՀ դեսպանութեան դիւանագէտ Գարիկ Գրիգորեանն ու խորհրդական դիւանագէտ Արամ Մանուկեանը, եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Առաջնորդ Սրբազան Հայրը յընթացս քարոզի՝ արարողութեանը ներկայ բարեպաշտ եւ հաւատացեալ ժողովրդին ուղղեց իր շնորհաւորական ուղերձը եւ անդրադառնալով տօնական առիթին յայտնեց․-«Քրիստոնէական եկեղեցու մեծագոյն տօներից մէկը Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդ եւ Աստւածայայտնութիւնն է, որը մեզ համար յատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի, որովհետեւ Քրիստոսի ծնունդը խորհրդանիշ է Աստծու կողմից մարդուն խոստացւած փրկութեան գաղափարին, հետեւաբար Քրիստոսը աշխարհ եկաւ մեզ փրկելու մեր մեղքերից»։ Նա շարունակեց,-«Բազմիցս Աւետարանում կարդում ենք՝ «Նա ով հաւատում է Քրիստոսին փրկւում եւ յաւիտենական կեանք է ունենում»․ Յովհաննէս Աւետարանիչը մի այլ տեղ ասում է, որ Աստւած Իր միածին Որդին ուղարկեց աշխարհ, որպէսզի ով Նրան հաւատայ փրկւի եւ յաւիտենական կեանք ունենայ։ Հետեւաբար Ս․Ծննդեան խորհուրդը մարդկութեան համար փրկութեան խորհրդի մարմնացումն է»: Սրբազան Հայրը Միածնի մարդեղութեան մասին ակնարկելով ասաց․-«Սուրբ Աթանաս Հայրապետը, ասել է Աստւած մարդացաւ, որպէսզի մարդը աստւածանայ; Այսինքն որպէսզի մարդը փրկւի եւ յաւիտենական կեանք ունենայ»: Նա յաւելեց, որ Պօղոս առաքեալը եփեսացիներին գրած նամակում հաւատացեալներին յորդորում է ունենան Աստծու նմանութիւնը: Սրբազան Հայրն ապա լուսաբանելով աստւածանմանութիւնը յայտնեց, որ Աստւածանմանութիւնը նշանակում է վերստին ծնւել եւ վանել մեղքերը։
Սրբազան Հայրը նաեւ անդրադառնալով Բեթղեհէնեան լուսաւոր աստղին յաւելեց, որ դա լուսաւոր ճանապարհ ցոյց տւեց մոգերին, որոնք արեւելքից ելան եւ իրենց ընծաները մատուցեցին մանուկ Յիսուս Քրիստոսին, բայց դժբախտաբար այս օրերում այդ աստղի լոյսը մշուշոտ է, քանի որ այն վայրը ուր Յիսուս Քրիստոսը գործեց տխուր վիճակի մէջ է, քանի որ սիոնիստական պետութիւնը ամէն չարիք գործում է, որպէսզի կարողանայ Բեթղեհէմն ու Երուսաղէմը իր լուսաւոր կեանքի միջավայրից դուրս բերել։ Ապա նա անդրադառնալով մերօրեայ Հայաստանի եւ Արցախի իրավիճակին յայտնեց.-«Այսօր Հայոց աշխարհի երինակամարի լուսաւոր աստղը եւս մշուշոտ է, որովհետեւ անօրէն թշնամին մեր հաւատակից քոյրերին ու եղբայրներին պաշարման է ենթարկել, այլ խօսքով նոր ցեղասպանութիւն է ուզում գործել արար աշխարհի աչքի առաջ եւ մենք, որպէս ժողովուրդ ապաւինած Քրիստոսի ծննդեան խորհրդին պիտի կարողանանք այս չար փորձանքը եւս հեռացնել մեզանից»։ Նա ապա ասաց․-«Այսօր մեր ժողովուրդը գտնւում է իր պատմութեան ամենայ ճակատագրական՝ անորոշ եւ անբաղձալի մի հանգրւանում։ Հայաստանը տխուր պատկեր է ներկայացնում եւ զուրկ է իրեն պահպանող զօրուժից եւ Արցախը շրջապատւած է եւ չկայ մէկը ձեռք մեկնի օգնութեան եւ վերացնի այդ շրջափակումը։ Առաւել քան քսան օր է, որ ժողովուրդը գոյամարտ է մղում բայց ցաւօք աշխարհը գոհանում է յայտարարութիւններով»։ Նա յաւելեց, որ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներից աւելի կոչւած է լինել միասիրտ, միախորհուրդ եւ միակամ, որպէսզի մենք մեր միասնականութեամբ կարողանանք այս փորձանքից դուրս գալ եւ շաունակել մեր կեանքը։Նա նաեւ կոչ ուղղեց ամբողջ հայորդիներին, որ սթափւեն իրենց թմբիրից եւ միասիրտ ու միակամ ուխտեն պայքարելու անօրէն թշնամու դէմ։
Առաջնորդ Սրբազան Հայրը եզրակացնելով իր խօսքը ասաց․-«Քրիստոսով նորոգւած ու նոր արարած դառնալով պիտի կարողանանք յաղթել մեր դէմ ելած բոլոր դժւարութիւններին»։

Սրբ. Վարդանանց եկեղեցում հինգշաբթի թւականիս յունւարի 5-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Ճրագալոյցի առիթով պատարագեց Գերպ. Տ. Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը։ Իսկ ուրբաթ յունւարի 6-ին, Մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօնի առիթով, պատարագեց եւ քարոզեց ու կատարեց Ջրօրհնէքի արարողութիւնը Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Դեկտեմբերի 2022;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Կիրակի 01 Յունւարի 2023;
ԱՄԱՆՈՐ

Երկուշաբթի 02 Յունւարի 2023;
Սուրբ Ծննդեան պահքի Դ օր Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղբօր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր

Հինգշաբթի 05 Յունւարի 2023;
Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Կարդալու տեւողութիւն՝ 2 րոպէ: Տիտոս 2.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.1-12։

Հինգշաբթի 05 Յունւարի 2023;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Ուրբաթ 06 Յունւարի 2023;
Յիսուս Քրիստոսի Ս․ Ծնունդ եւ Աստւածայայտնութեան տօն

Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 13 Յունւարի 2023;
8-րդ օր Ս.Ծննդեան; Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ