Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Չորեքշաբթի, 17 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց՝ «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան ատենապետ Զաքար Քեշիշեանին, որը քաղաքվարական այցելութեամբ հանդիպեց Սրբազան Հօր հետ:

Հանդիպմանը ներկայ էին նաեւ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Հենրիկ Խալոյեանը եւ նոյն կազմակերպութեան Արւեստից միութեան վարչութեան անդամ Մարինա Ղահրամանեանը: Նշելի է, որ Պրն. Զաքար Քեշիշեանը պատւաւոր հիւրն է ՀՄԱԿ-ի 30-րդ Պատգամաւորական ժողովի:

Սրբազան Հայրը ողջունեց եւ իր ուրախութիւնը յայտնեց քաղաքավարական այցի առիթով: Նշելի է, որ Սրբազան Հայրը պրն. Քեշիշեանի հետ ծանօթ է Լիբանանից, երբ յիշեալը մասնակցել է Կիրակնօրեայ դպրոցի դասընթացներին եւ աւարտելով Սրբազան Հօր Ձեռամբ ստացել է իր աւարտական վկայականը:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց ազգային-հայրենասիրական ոգով սերունդներ դաստիարակելու գործում պրն. Զաքար Քեշիշեանի ունեցած ներդրումը եւ Լիբանանում ու Արցախում իրականացրած աշխատանքները, եւ յոյս յայտնեց, որ կրկին առիթ կը լինի Շուշիում աշխատանքներ ծաւալելու:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 27 Մայիսի 2023;
ԽԹ օր Յինանց Ղկ. 22.1-30։ Գրծ. 28.17-31։ Յդ. 1.17-25։ Յհ. 13.31-14.13։ Մտ. 24.1-26.2։ Մր. 14.1-26։

Կիրակի 28 Մայիսի 2023;
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն) Գրծ. 2.1-21։ Յհ. 14.25-30։

Երկուշաբթի 29 Մայիսի 2023;
Բ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 1.1‐17։ Մտ 7.28‐8.4։

Երեքշաբթի 30 Մայիսի 2023;
Գ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 1.18‐25։ Մտ 8.5‐13։

Չորեքշաբթի 31 Մայիսի 2023;
Դ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 2.2‐11։ Մտ 8.18‐27։

Հինգշաբթի 01 Յունիսի 2023;
Ե օր Հոգեգալստեան Պահք։ Հռ 2.12‐24։ Մտ 8.28‐34։

Ուրբաթ 02 Յունիսի 2023;
Զ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 2.25‐3.9։ Մտ 9.1‐8։

Շաբաթ 03 Յունիսի 2023;
Է օր Հոգեգալստեան Երեմիա 1.1-10, 38.1-13։ 2 Պետրոս 2.9-22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16-18։

Կիրակի 04 Յունիսի 2023;
Ա կիր. զկնի Հոգեգալստեան։ Սկիզբն Յարութեան Կիւրակէից։ Յիշատակ Եղիայի մարգարէին Գ. Թգ. 18.29-46։ Դ. Թգ. 2.1-15։ Յկ. 5.16-20։ Ղկ. 4.25-30։

Երկուշաբթի 05 Յունիսի 2023;
Տօն՝ Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց Առ. 31.29-31։ Ես. 61.10-62.3։ Հռ. 15.30-16.2։ Մտ. 10.26-33։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ