Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016050101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016050101

Հայոց Ցեղասպանութեան 101-րդ տարելիցի առիթով «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնած միջոցառումը՝ ոչ-հայ լսարանի համար

«ԱԼԻՔ» - Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը միջազգային բեմում հնչեղ դարձնելու նպատակով անհրաժեշտ է իւրաքանչիւր երկրում, հասարակութեան լայն խաւերին իրազեկ դարձնելը:

Այդ անհրաժեշտութիւնից ելնելով, տարիներ է, ինչ Թեհրանում Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնը - «ՀՈՒՍԿ» նախաձեռնում է միջոցառում ոչ-հայ լսարանի համար: Երէկ՝ ապրիլի 27-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում Իրանի պետական հիմնով մեկնարկեց նմանօրինակ միջոցառում՝ «Ցեղասպանութիւնը եւ ծայրայեղականութիւնը Հայաստանից-Սիրիա» խորագրով:

Կազմակերպիչ յանձնախմբի անունից Իսիկ Իւնանէսեանը բացման խօսքի ընդմիջից պատմական բացատրութիւններ փոխանցեց Հայոց Ցեղասպանութեան իրողութեան, համշէնների Թուրքիայի կողմից իրականացւող մշակութային կոթողների ոչնչացման, շարունակւող խեղաթիւրման քաղաքականութեան, քուրդերի, թուրք այլախոհների, ալաւիների, ասորիների դէմ իրականացած սպանութիւններին, իսկ ներկայում Սիրիայում ու տարածաշրջանում Թուրքիայի խափանարար եւ զաւթողական քայլերի մասին:

Միջոցառումը յագեցած էր բանախօսական ելոյթներով: Հրաւիրւեց արտայայտւելու Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը:

Նա իր ելոյթի ընթացքում կենտրոնացաւ Հայոց Ցեղասպանութեան քաղաքական եւ բարոյական կողմերի վրայ, ներկայացնելով Հայաստանի պետական դիրքորոշումը եւ պետութեան վերաբերմունքը:

«Թէեւ միջազգային քաղաքականութեան եւ երկրների արտաքին քաղաքականութեան մէջ բարոյականութիւնը շատ յաճախ երկրորդական դեր է կատարում, բայց ես կարծում եմ, որ բարոյական կողմը աւելի կարեւոր է, որովհետեւ բարոյական կողմի հիմքում դրւած է ճշմարտութիւնը եւ ոչ թէ քաղաքական նպատակայարմարութիւնը, սակայն նպատակ չունենք այդ երկուսը իրար հետ հակադրել եւ ճիշտ ենք անում, որ երկրներին այդ սկզբունքով բարեկամների ու ոչ-բարեկամների չենք բաժանում:

Մեզ համար կարեւոր է Իրանի պետութեան վերաբերմունքը այս հարցով, թէեւ Իրանը պետականօրէն չի ճանաչել Ցեղասպանութիւնը, բայց դա չի նշանակում, որ մենք բարեկամական յարաբերութիւնների մէջ չենք»,- նշեց դեսպանը:

Օրւայ՝ որպէս բանախօս հրաւիրւեց արտայայտւելու Երեւանի Պետական համալսարանի Իրանագիտութեան ամբիոնի ռեկտոր Վարդան Ոսկանեանը: Պարսկերէնով արտասանած իր ելոյթի ընթացքում բանախօսը նշեց. «Հայոց Ցեղասպանութիւնը աղէտ էր ողջ Մերձաւոր Արեւելքում: Երբ անդրադառնում ենք Հայոց Ցեղասպանութեանը, ընդհանրապէս պէտք է անրդադառնալ Թուրքիայի եւ Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեանը, որը պատմութեան էջերում բազմիցս ցեղասպանութիւններ է գրանցել»: Բանախօսը կարեւորութեամբ անդրադարձաւ շիա ալաւիների կոտորածներին, ի մասնաւորի՝ 1937-1939 թւականներին Դերսիմում իրականացւած ջարդերին:

Նա նշեց, որ տարբեր երկրներում շարունակւում է Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութիւնը, ի մասնաւորի Մերձաւոր Արեւելքում եւ յատկապէս Սիրիայում, ուր հովանաւորելով ԴԱԷՇ-ին՝ կրկին կոտորածի են ենթարկում ալաւիներին:

Նա նաեւ անդրադարձաւ Ադրբեջանի կողմից իրականացւող նմանօրինակ քաղաքականութեանը, ի մասնաւորի Նարդարան քաղաքում:

Բանախօսը վերջում նշեց, որ Իրանը աշխարհի ու տարածաշրջանի այն մեծագոյն երկրներից է, որի քաղաքականութիւնը հիմնաւորւած է բարոյականութեան վրայ եւ յոյս յայտնեց, որ հեռու քաղաքական պրագմատիզմից, Իրանը եւս որպէս եղբայր երկիր կընդունի Հայոց Ցեղասպանութիւնը:

Միջոցառմանը ելոյթ ունեցաւ նաեւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը: Նա նշեց, որ հայ ժողովրդի համար յոյժ կարեւոր է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցով Իրանի Իսլ. Հանրապետութեան, Իրանի սիրելի ժողովրդի դերը եւ աւելացրեց, որ այդ ակնկալիքը ակունք է առնում Իրանի վսեմ քաղաքակրթութիւնից, իսկ մի մասն էլ Իրանի որդեգրած քաղաքականութիւնից: Նա անդրադարձաւ Թուրքիայում տարբեր ժամանակաշրջաններում իրականացւած ցեղասպանութիւններին, ինչպէս ասորիների, քուրդերի ցեղասպանութեանը եւ աւելացրեց, որ ելնելով Իրանի որդեգրած գաղափարախօսութիւնից, ակնկալւում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը:

Վերջին բանախօսը Հայաստանում Իրանի ժամանակի դեսպան Ֆարհադ Քոլէյնին էր: Նա ներկայացնելով իր անձնական տեսակէտները նշեց, որ Իրանը ելնելով իր պատմական քաղաքականութիւնից եւ բարոյական հիմունքներից, երբեք անտարբեր չի եղել իրաւազրկւած ժողովուրդների թափւած արեան նկատմամբ, եւ աւելացրեց, որ այսօր Հայաստանը հէնց այնպէս չի համարւում Իրանի լաւագոյն բարեկամը, եւ հէնց այնպէս չէ, որ Հայաստանի լաւագոյն բարեկամը եւս Իսլամական Իրանն է:

Բանախօսների ելոյթներից առաջ ցուցադրւում էր փաստա-վաւերագրական տեսաֆիլմեր:

Վերջում երգերի յաջող կատարմամբ ելոյթ ունեցաւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում ասորիների պատգամաւոր Բէթ Քոլիան, Էստոնիայի պատւոյ հիւպատոս Արմէն Մութաֆեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը եւ մեծ թւով իրանցի մտաւորականներ:

 {gallery}201605/2016050101{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ