Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201605/2016050102
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201605/2016050102

Առաջնորդ Սրբազան Հայրը դասախօսում է Ղոմում և Հանդիպում է Այաթալլահ Մեսբահ Եազդիին

Հինգշաբթի 28 Ապրիլին, առաւօտեան թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Թեմական Խորհրդի փոխ ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանի եւ Արժ. Տ. Գրիգորիս քահանայի, Ղոմի Իմամ Խոմէյնի բարձրագոյն ուսման հիմնարկի կրօնագիտական Ֆակուլտետի տնօրէն՝ դոկտ. Խաւասի հրաւէրով այցելեց յիշեալ կենտրոնը։

Սրբազան հօրը ջերմօրէն դիմաւորեցին վերոյիշեալ հաստատութեան կրօնագիտական Ֆակուլտետի գիտ-յանձնաժողովը։ Համեստ ընդունելութիւնից յետոյ Սրբազան հայրը դասախօսեց դասախօսների եւ կրօնագիտութեան դոկտորայի եւ մագիստրոսի աստիճանի թեկնածու ուսանողների համար, որի թեման էր՝

- Հայ ժողովրդի պատմութիւնը 

- Հայոց եկեղեցին եւ իրանահայութիւնը

- Միջ-եկեղեցական,  միջ-կրօնական երկխօսութիւն եւ Հայ եկեղեցու դերը

Սրբազան հայրը իր խօսքերում ասաց.- «Մենք բոլորս Աստծու արարածներ ենք եւ բոլորս պաշտում ենք մի Աստծու»: Ապա մարդկութիւնը նմանացրեց մարմնի տարբեր անդամների, որոնք ունեն իրենց առաքելութիւնները բայց բոլորը միասին ներկայացնում են մի հաստատութիւն՝մարդկութիւնը: Ապա Սրբազան հայրը ներկայացրեց Հայաստանի պատմութիւնը իր գլխաւոր հանգրւաններով։ Սրբազան հայրը ակնարկելով 5-րդ դարի դէպքերին եւ զարթօնքին նշեց Ս. Վարդան Զօրավարի խօսքը ասւած Աւարայրի ճակատամարտին . «Քրիստոնէութիւնը մեր համար հաւատք չէ այլ մաշկի գոյն է»։ Նշեց նաեւ որ Հայոց Եկեղեցին ազգային է եւ յատուկ է հայերին, բայց այդուհանդերձ կապի մէջ է այլ եկեղեցիների հետ եւ պատկանում է Արեւելեան եկեղեցիներին եւ հետեւում է Ուղղափառ հաւատքին, այս ուղղափառ ընտանիքին են պատկանում Ղպտի, Հնդկաստանի, Եթովպիոյ, Սուրիոյ, Անտիոքի եւ Էրիթերիոյ եկեղեցիները։

Սրբազան հայրը հակիրճ բացատրութիւններ տւեց Ս. Երրորդութեան ուսմունքի, անդրադարձաւ Նիկիոյ ժողովի եւ ապա Եփեսոսի եւ Կ. Պոլսոյ տիեզերական ժողովների մասին, որոնք բանաձեւեցին եկեղեցու հաւատամքը:

Հայոց եկեղեցին, Հայ ժողովուրդը 1.5 միլիոն զոհեր տւեց , Օսմանական կայսրութեան ձեռօք՝  վկայելով Քրիստոսին։ Նաեւ ակնարկեց հայ եկեղեցու հիմնադրութեան յաւելելով որ նա առաքեալների միջոցով հաստատւեց եւ նրանց նահատակութեան վայրում եկեղեցիներ եւ մատուռներ են կառուցւել։ Ս. Թադէոս առաքեալի վանքում, որ գտնւում է Իրանում, ամէն տարի արարողութիւն է տեղի  ունենում Իրանի կառավարութեան շնորհիւ, բայց դժբախտաբար աւերակ է այսօր Ս. Բարթողիմէոս առաքեալի վանքը Թուրքիայում։ 

Սրբազան Հայրը ակնարկեց նաեւ եկեղեցու համար յայտնութեան աղբիւր են հանդիսանում եկեղեցու հայրերի ուսուցումները,Աստւածաշունչը եւ տիեզերական ժողովները: Եկեղեցու հայրերը կարեւորել են  միջկրօնական յարաբերութիւնները:

Առաջին էկիւմենիկ շարժումը սկսել է Ս. Ներսէս Շնորհալին եւ այդ յարաբերութեան հիմքը  եղել է փոխադարձ հասկացողութիւնն եւ այն հասարակաց ուսուցումները որոնք նպաստում են համատեղ հասարակական կեանքին։ Իսլամ-հայ յարաբերութիւնները սկւսել են 7-րդ դարի կէսերից։

Սրբազան Հայրը ակնարկելով Հայ-Իրանական դարաւոր յարաբերութիւններին ասաց.

Շատ հին դարերից են  հայերը ապրել Իրանում, Քերմանշահի Բիսթունի սեպագիր կոթողները վկան են այս ճշմարտութեան, որ  նախքան Քրիստոս. հայերը ապրել են Իրանում։ Աքամենեան հարստութեան շրջանից եւս կան վկայութիւններ կապւած հայ-իրանական յարաբերութիւնների։ Իրանում Սասանեան հարստութեան  բանակում եղել են հայ զօրայիններ : Իրանում գտնւում են  թւով 300 պատմական եկեղեցիներ: Յիշարժան է  Խաչատուր Կեսարացին  որը առաջին անգամ Իրանում հիմնեց տպարանը: 

Սրբազան Հայրը նաեւ արտայայւեց,  ցաւօք սրտի Արեւմտեան որոշ երկրներում ի դէմ Աստծու օրէնքների վաւերացրել են մարդկային բարոյականութեան եւ աստւածային ճշմարտութիւնների հակասական օրէնքներ։

 Սրբազանը աւելացրեց, Պատերազմները տարածաշրջանը անապահով դարձրնելով վտանգել են  ազգերի  համատեղ կեանքը: Սրբազան Հայրը այս բոլորի պատճառը համարեց  Աստծուց եւ կրօնի իրականութիւնից հեռացումը:

Սրբազան հայրը իր խօսքի վերջում ասաց. Մեր շրջանը օրրանն է եղել Աբրահամեան Միաստւածեան կրօնների՝ մովսիսականութեան, քրիստոնէութեան եւ իսլամի։

 Երբ ուսումնասիրենք  այս երեք կրօնների հաւատամքներն ու աղօթքները, նրանց մէջ կգտնենք բազում ընդհանրական կետեր, որոնք մեզ թելադրում են փոխադարձ յարգանքն ու սէրն մի կողմից առ Աստւած եւ միւս կողմից միմեանց հանդէպ։

Վերջում տրւեցին հարցեր քրիստոնէութեան վերաբերեալ, որոնց հակիրճ եւ լուսաբանիչ պատասխաններ տւեց Սրբազան հայրը։ 

Իր դասախօսութիւնից յետոյ Առաջնորդ Սրբազան հայրը յատուկ ժամադրութեամբ հանդիպեց երկրի Առաջնորդի խորհրդական եւ Մարջա Թաղլիդ Այաթոլլահ Մեսբահ Եազդի-ին, հանդիպման ընթացքին գնահատւեց Իրանի, Սուրիոյ հայ եւ մուսուլման համայնքների եղբայրական եւ սերտ դրացիական ու մարդասիրական ոլորտներում յարաբերութիւնները։

Սրբազան հայրը նոյնպէս մեծապէս գնահատեց Այաթոլլահ Մեսբահ Եազդի-ի եւ իր առաջնորդած Իմամ Խոմէյնի հաստատութեան կրթա-դաստիարակչական գործունէութիւնը, որը լուսամիտ մտաւորականներ դաստիարակելով տարածաշրջանում խաղաղութեան եւ փոխադարձ սիրոյ եւ համատեղ կեանքի ռահւիրաներ են դառնում։ Վերջում տեղի ունեցաւ նւէրների փոխանակում եւ յոյս յայտնւեց, որ այսուհետ Թ. Հ. Թ. Առաջնորդարանը եւ վերոյիշեալ հաստատութիւնը կընդլայնեն իրենց յարաբերութիւնները։

Առաջնորդ Սրբազան հայրն ու իր ընկերակիցները կէսօրւայ ճաշի հիւրերը եղան հաստատութեան աւագանիին։

 {gallery}201605/2016050102{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 27 Նոյեմբերի 2024;
Պահք ԱԹեսաղունիկեցիս 2։1-12,Ղուկաս 12։41-48

Հինգշաբթի 28 Նոյեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 29 Նոյեմբերի 2024;
Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Շաբաթ 30 Նոյեմբերի 2024;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 01 Դեկտեմբերի 2024;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 02 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Չորեքշաբթի 04 Դեկտեմբերի 2024;
պահք,Ա Թեսաղունիկեցիս 5։1-11,Ղուկաս 13։10-17

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 06 Դեկտեմբերի 2024;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ