Թւականիս, շաբաթ, Ապրիլի 30-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շրջափակում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի ոգեկոչման միասնական ձեռնարկը: Ծրագրին մաս էր կազում նաեւ Հ.Մ.Մ.«Նայիրի» միութիւնը:
Ծրագիրը բացւած համարւեց Տէրունական աղօթքով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու երգչախմբի երգեցողութեամբ: Ապա տեղի ունեցաւ մոմավառութիւն եւ յարգանգի տուրք աշակերտների կողից: Յանձնախմբի բացման խօսքը ընթերցեց պրն. Վալոդ Հախինեանը: Հաղորդավարն էր տկն. Արմենուհի Սինանեանը: Ծրագրի գեղարւեստական բաժինը բաղկացած էր ասումնքներից, պարերից, երգչախմբի եւ մեներգների կատարումներից: Հարկ է նշել, որ Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան երգչախմբի ղեկավար օր. Հելենա Աղասարեանը հանդէս եկաւ մեներգութեամբ, իսկ «Նայիրի» պարախումբը ելոյթ ունեցաւ երկու պարերով, որոնցից մէկը՝ «Ախպերս ու ես»-ը՝ նւիրւած Արցախի հերոս ազատամարտիկներին, Մելան Սեֆեանի բեմադրութեամբ, ներկայացւեց առաջին անգամւայ համար: Օրւայ բանախօսն էր դկտր. Անդրանիկ Սիմոնեանը:
Իսկ ծրագիրն իր աւարտին հասաւ թեմիս բարեխնամ առաջնորդ Տէր Սեպուհ արք. Սարգսեանի խօսքով ու օրհնանքով:
Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան Հանրային կապ
{gallery}201605/2016050201{/gallery}