Շաբաթ Ապրիլի 30-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Նայիրի» Տարրական Դպրոցի 60-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամներին,տիկնայք՝ Իվետ Մատթէուսեան, Ժաքլին Շամիրեան ու Արազ Մատթէոսեանին նաև պարոնայք Ժորժ Ղամբարեան և Գասպար Ամիրխանեանին:
Յանձնախումբը յայտնեց Սրբազան Հօրը, որ այս տարի (2016-ին), որոշել են նշել դպրոցի 60-ամեակը, և խնդրեցին Սրբազան Հօր հովանաւորութիւնը:
Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց 60-ամեակը տօնելու գաղափարը և թելադրեց, որ եթէ գիրք պէտք է տպւի այս միջոցառման կապակցութեամբ, պէտք է դա լինի բովանդակալից, պատմական ճշգրիտ տեղեկութիւններով յագեցւած. յաւելելով, որ դա մաս է կազմելու թեհրանահայ գաղութի պատմութեան: