Երեքշաբթի 3 մայիս 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայաստանի խուլ ու համր երիտասարդական մի խումբ որ Թեհրան են գտնւում մասնակցելու Համաշխարհային Խուլ ու Համր Երիտասարդների ըմբշամարտի մրցոյթներին։
Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նրանց եւ ասաց «Մեր մարդկային Ֆիզիքական տկարութիւնները երբէք պատճառ չեն մեր հոգեմտաւոր կարողութիւնները դրսեւորելու։ Պօղոս առաքեալը ասում է կարող ենք Ֆիզիքապէս տկար լինել բայց հոգիով եւ մտքով՝ զօրաւոր։ Ուրախ եմ, որ մասնակցել եւ մասնակցելու էք այս մրցոյթներին եւ մեր երկրի դիրքը բարձրացնում»։
Յայտնենք որ նաեւ խումբի անդամներից մէկը արդէն ախոյեանութիւնը շահել էր։