Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի Անդրանիկ նիստը, որի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝

Ալֆրէդ Քեշիշեան՝ Ատենապետ
Մաթօ Մատթէոսեան՝ Նիւթականի պատասխանատու
Վահէ Ահարոնեան
Վահէ Միրզաբէգ
Էդւին Միրզայեան
Յակոբ Յակոբեան
Ժոզէֆ Նազարեան
Արմինէ Սէթխանեան

Նիստին ներկայ էին նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը:

Նիստի սկզբում, Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանը, անդրադարձաւ արցախահայութեան մարդասիրական ճգնաժամին եւ ընդգծեց հրատապ ձեռնարկւելիք աշխատանքների կարեւորութիւնն ու անյապաղ անհրաժեշտութիւնը: Այս կապակցութեամբ Խորհրդարանի զոյգ պատգամաւորների կողմից ընդհանուր բացատրութիւն տրւեց Արցախի իրադարձութիւններին առնչւած պետական մակարդակով ունեցած հանդիպումների եւ պետական հնարաւորութիւններով օժանդակութիւններ ապահովելու հնարաւոր քայլերի մասին:

Խորհրդակցութիւնների եւ քննարկումների արդիւնքում, որոշւեց համայնքային մակարդակով նիւթական օժանդակութիւններ ստանալ եւ այն յատկացնել կրիտիկական եւ անհրաժեշտ պահանջների գնմանը, որն այս մասին մանրամասնութիւնները կը տեղեկացւի յետագայ յայտարարութիւններով:

Ձեր նիւթական օժանդակութիւնները կարող էք փոխանցել վերոնշեալ նպատակին յատկացւած հետեւեալ հաշւեհամարին՝

بانک ملت - شعبه استاد نجات الهی - کد 1263032
شماره حساب 7411344978
شماره کارت 2551-6076-3373-6104
بنام شورای خلیفه گری ارامنه تهران و شمال
IR790 120 0000 0000 7411 3449 78شبا شماره

Յաւելեալ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել Թ.Հ.Թ. Ազգ. Առաջնորդարան՝ 88901634-6 հեռախօսահամարով ապա հաւաքել 23 ներքին համարը:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 05 Դեկտեմբերի 2023;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ