Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Արցախից տեղահանւած հայրենակիցներին օգնելու նպատակով՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կեանքի կոչւած յանձնախմբի աշխատանքները

Արցախից տեղահանւած հարիւր հազարաւոր հայրենակիցներին անհրաժեշտ օգնութիւնները տրամադրելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը, արդէն մի քանի օր է ինչ կեանքի է կոչել յանձնախումբ: Կատարւած աշխատանքների մասին հանրութեանը իրազեկ դարձնելու նպատակով զրուցել ենք յանձնախմբի ատենապետ Ալֆրէդ Քեշիշեանի հետ, ով կատարւած աշխատանքների մասին բացատրութիւններ է փոխանցել:

Նա ընդգծել է. «Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յանձնախումբ, որը տեղահանւած արցախահայութեան կարիքները ճշտելու համար նախ կապ է հաստատել Հայաստանի Կարմիր Խաչի, Հայ Օգնութեան միութիւն (ՀՕՄ)-ի եւ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպութիւն (ՀԱՍԿ)-ի հետ, պարզելու համար անհրաժեշտ առաջնային կարիքները: Յիշեալ կողմերից ստացւած ցանկերը քննարկելով, որոշում է կայացւել օգնութիւնները կենտրոնացնել վերմակներ, ադիալներ եւ տաք հագուստներ գնելու վրայ: Թէեւ մեր հայրենակիցները դիմել են յանձնախմբին, տարատեսակ գոյքեր կամ պարէն նւիրելու համար, սակայն հնարաւոր չէ մեծ քանակութեամբ բազմատեսակ ապրանքներ փոխադրել սահմանից այն կողմ գործող պետական օրէնքների սահմանափակումներից ելնելով: Արդէն այդ հարցով մենք անհրաժեշտ փորձն ունէինք 44-օրեայ պատերազմի օրերից, երբ դժւարանում էինք մեծ քանակութեամբ տարատեսակ ապրանքներ փոխադրել սահմանից եւ, դժբախտաբար, ապրանքները երկար ժամանակ մնացին մաքսատներում: Ուստի՝ այս անգամ որոշեցինք յստակ գնել 3000 ադիալ եւ դիմեցինք նւիրահաւաքի: Նւիրւած գումարների քանակը այդ երեք հազարի գնմանը գերազանցելու դէպքում, յաւելեալ գումարով մենք գնելու ենք ձմեռային հագուստներ: Քանի որ ըստ մեր հաշւարկումների, Արցախի մեր բռնի տեղահանւած հայրենակիցները իրապէս ամէն տեսակ գոյքի կարիք ունեն, ուստի մենք երկարատեւի վրայ ենք ծրագիր մշակել, եւ այս աշխատանքը մէկ կամ երկու օրւայ կտրւածքով աշխատանք չէ»: Նա անդրադառնալով այս ոլորտում համայնքի մարզամշակութային միութիւնների դերակատարութեանն, նշել է «Այս նւիրահաւաքին իրենց անվերապահ մասնակցութիւնն են բերել՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութիւնը, Հայ Բարեգործական Ընդհանուր միութիւնը, Հ.Մ.Մ. «Նայիրի», Հ.Մ. «Սիփան», Հ. Ուս. «Չհարմահալ», Հ.Մ. «Սարդարապատ» եւ Իրանի Հայ Արհեստաւորների միութիւնները, որպէսզի հաւաքեն մեր սիրելի հայրենակիցների գումարային նւիրատւութիւնները եւ կենտրոնացնեն յանձնախմբի մօտ: Նաեւ այս առիթով Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի աջակցութեամբ յայտարարութիւններ են ցրւել հայկական մեր դպրոցներում եւ յուսանք, որ առաջիկայ 10 օրերի ընթացքում մեր նախատեսած նպատակային գումարը հաւաքւի եւ հնարաւոր լինի գնումները կատարել ու օգնութիւնները ուղարկել»:

Ալֆրէդ Քեշիշեանը նաեւ ընդգծել է, որ յանձնախմբի անդամների կողմից արդէն գնւել է՝ աւելի քան 130 անապատային մահճակալներ եւ աւելի քան հինգ տոննա բրինձ, որը անմիջապէս փոխադրւելու է: Նա նշելով, որ շարունակւում է նւիրահաւաքը, դիմեց սիրելի հայրենակիցներին, որպէսզի չզլանան իրենց կարելին եւ իրենց օժանդակութիւնը ցուցաբերեն Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցներին, որոնք դարձել են տարագիր:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ