Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Արցախահայութեանը օգնութիւն տրամադրելու ընթացքը դեռ շարունակւելու է

Արցախից բռնի տեղահանւած արցախահայութեանն օգնելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յանձնախումբ, որը ձեռնարկել է նւիրահաւաքի աշխատանք: Այս հարցով Թեմական խորհրդի կատարած աշխատանքներին ծանօթանալու նպատակով՝ հարցազրոյց ենք ունեցել Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի հետ:

Զրոյցի ընթացքում Թեմական խորհրդի ատենապետը, խորհրդի աշխատանքների մասին ընդգծեց. «Սեպտեմբերի 19-ին Արցախ դէմ սանձազերծւած ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանւած մեր աւելի քան հարիւր հազարաւոր արցախահայութեանը օգնելու նպատակով, անմիջապէս կեանքի կոչւեց յանձնախումբ: Յանձնախումբը բաղկացած է ութ անդամներից, նաեւ դիմել ենք Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանին եւ Ռոբերտ Բեգլարեանին, որպէսզի մասնակից դառնան յանձնախմբի աշխատանքներին, քանզի այս հարցով անհրաժեշտ է նաեւ պետական համակարգի օգնութիւնը: Այս ուղղութեամբ յանձնախումբը ունեցել է մի քանի հանդիպումներ, նաեւ կապ է հաստատւել Հայաստանում Հայ Օգնութեան միութիւն (ՀՕՄ) հետ եւ ստացւել էանհրաժեշտ ապրանքների ցանկը: Այդ ցանկում ներառւած են առաջին անհրաժեշտութեան պարագաներ՝ մահճակալներ, ադիալներ նաեւ ձմեռային հագուստ եւ ուտեստ: Յանձնախումբը որոշեց նախ եւ առաջ գնել 3000 ադիալ, որի հարցով կապ է հաստատւել տարբեր գործարարների հետ, որպէսզի լաւագոյն գնով կարողանանք գնել ադիալները: Յանձնախմբի անդամներից մէկը նաեւ երկու այլ բարերարների միջոցով աւելի քան 5 տոննա բրինձ են գնել, որը մեր առաջին օգնութիւնն է արցախահայութեանը: Յուսանք, որ մինչեւ շաբաթւայ վերջն օգնութիւնների առաջին քանակութիւնը կը տեղափոխւի Հայաստան: Բացի այդ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ միասին հանդիպել ենք Իրանի Կարմիր Մահիկի ղեկավար Փիրհոսէյն Քոլիվանդի հետ, եւ շնորհակալութիւն յայտնել, Կարմիր Մահիկի միջոցով ուղարկւած օգնութեան համար, որը պարունակում էր 60 տոննա տարատեսակ անհրաժեշտ միջոցներ: Այդ անհրաժեշտ միջոցների ցանկը տրամադրւել էր ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի կողմից: Մենք եւս դիմեցինք Կարմիր Մահիկին, որպէսզի նպաստի մեզ ադիալների հարցով, քանի որ Կարմիր Մահիկի վերահսկողութեամբ ադիալի գործարան է աշխատում, եւ մենք ցանկութիւն յայտնեցինք իրենցից մատչելի գնով գնել ադիալները: Միւս հարցը, որը քննարկել ենք Կարմիր Մահիկի ղեկավարի հետ, առնչւում է բեռնափոխադրմանը, որպէսզի իրենք այդ հարցով նպաստեն մեզ: Նաեւ որոշել ենք, որ առաքւող օգնութիւնների երկրորդ բեռնաքանակում ներառւելու են տաք հագուստներ, այդ թւում՝ տաք բաճկոններ՝ տարիքային տարբեր խմբերի համար: Իսկ երրորդ բեռնաքանակով ուղարկելու ենք մակարոն եւ որոշ ուտեստներ»:

Նորայր Արամեանն ընդգծեց. «Այսքանով չի աւարտւում աշխատանքները, եւ յանձնախումբը ծրագրել է երկարատեւ կտրւածքով շարունակել իր աշխատանքը, քանի որ մի քանի բեռնաքանակով հնարաւոր չէ օգնութեան աշխատանքը աւարտել, եւ անհրաժեշտ է այն դարձնել շարունակական: Յանձնախումբը մինչեւ տարեվերջ շարունակելու է իր աշխատանքը: Նաեւ անհրաժեշտ է այս օգնութիւնը դարձնել համայնքի սեփականութիւնը: Այդ նպատակով դիմել ենք համայնքի միութիւններին եւ դպրոցներին, որպէսզի հնարաւորինս շատ օգնութիւններ հաւաքել: Դպրոցների հարցով համագործակցութիւն են դրսեւորել ծնողական խորհուրդները: Աշխատանքների մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, պաշտօնական հաղորդագըրութիւններով ենք հանդէս գալու: Իսկ որ ամենակարեւորն է՝ մեր սիրելի հայրենակիցները թող իրենց կարելին չխնայեն արցախահայութեանը օգնելու համար»:

Հարցազրոյցը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ
Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Կիրակի 08 Դեկտեմբերի 2024;
Գ կիր. Յիսնակի,Բարեկենդան Ս․Յակոբայ Պահոց։

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Յղութիւն Ս. Աստուածածնի յԱննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
ՊԱՀՔ․ Սրբոցն Կուռնէլիոսի հարիւրապետին, Շմաւօնի` ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ յԵրուսաղէմ, Պօղիկարպոսի` հայրապետին Զմիւռնիոյ եւ վկայիցն, որք յԱրեւելս կատարեցան

Չորեքշաբթի 11 Դեկտեմբերի 2024;
Բ թեսաղունիկեցիս2։1-16,Ղուկաս14։25-27

Հինգշաբթի 12 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ