Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը թւականիս երկուշաբթի 9 մայիսին՝ Թեհրանի Շահիդ Բեհեշտիի և երեքշաբթի 10 մայիսին՝ Մաշհադի Ֆէրդոսի Համալսարանի, Աստւածաբանական ճիւղի ուսանող-ուհիներին և դասատուներին ընդունեց առաջնորդարանի դահլիճում:
Նախ Առաջնորդ Սրբազան Հայրը խօսեց ընդհանրապէս հայ եկեղեցու պատմութեան և մասնաւորապէս Իրանում հայ համայնքի մասին, մատնանշելով, որ հայ գաղութն Իրանում շատ հին պատմութիւն ունի և մեծապէս սատարւած է Իրանեան հայրենիքի մշակութային, ճարտարապետական և արւեստի կեանքի բարգաւաճման:
Ապա այցելուները հարցեր ուղղեցին քրիստոնէական և կրօնական կեանքի մասին, որոնց լուսաբանիչ պատասխաններ տւեց Սրբազան Հայրը:
Այնուհետև խմբերն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցի և եկեղեցու շրջափակում գտնւող Մեծ Եղեռնի Յուշարձանը: