Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԵՌԱԽՕՍ «ԱԼԻՔԻՆ»

Ի հետեւումն «Ալիք» օրաթերթի 7 նոյեմբեր 2023 թւակիր համարի՝ Հեռախօս «Ալիքին» բաժնում արտացոլւած գրութեան, անհրաժեշտ ենք համարում համապարփակ ներկայացնել տարեկան ուսումնավճարների յաւելման վերաբերեալ որոշումների կայացման գործընթացը։

Նախ, որպէս նախաբան հարկ է անդրադառնալ այն իրողութեան, որ հնարաւոր չէ հայկական դպրոցները՝ ուսումնավճարների ցածր գումարի ակնկալիքով սահմանել պետական դպրոցների շարքին, քանի որ հայկական դպրոցներին անհրաժեշտ է տրամադրել նաեւ հայ փոխտեսուչներ եւ հայերէն առարկաների ու կրօնի դասաւանդման ուսուցչական կազմ, որոնք հայ աշակերտին կսերմանեն՝ Հայկականութիւնը եւ Հայեցի դաստիարակութիւնը: Ուստի հարկ է նկատի ունենալ, որ հայկական դպրոցների եւ ընդհանրապէս ազգային կառոյցների գոյատեւման գրաւականն է՝ ազգային իշխանութեան եւ համայնքում ապրող իւրաքանչիւր անձի ներդրումն ու մասնակցութիւնը:

Այս տեսլականով, հարկ է անդրադառնալ վերջին տարիներին տարբեր պատճառներով երկրում առաջացած տնտեսական ճգնաժամին ու աշխատավարձերի բարձր տոկոսային բարձրացմանը եւ ի դիմաց Ազգ. Առաջնորդարանի սպասարկութիւնների գանձւելիք սակագների եւ տարեկան ուսումնավճարների ցածր տոկոսային յաւելման քաղաքականութեանը, որը հիմնականում կիրառւել է համայնքի տնտեսական ծանր պայմանները նկատի ունենալով, ինչը առաջացրել է ելեւմուտքի անհամապատասխան պատկեր եւ պատճառ է հանդիսացել բարձր նիւթական բացերի:

Վերոնշեալ բոլոր գործօններին պէտք է յաւելել նաեւ տարիների ընթացքում համայնքում աշխատող հայկական դպրոցների աշակերտութեան թւի զգալի նւազումը եւ դպրոցների թւի անփոփոխ մնալու պարագան: Այս ուղղութեամբ հարկ է նշել այն իրողութեան, որ որոշ դպրոցներում դասարանների թիւը կազմում է 10-ից ցածր, որը ոչ մի ստանդարդի ու չափանիշի հետ չի համապատասխանում եւ որն ինքնին նիւթական իրավիճակի բարդացման պատճառ է հանդիսանում:

Ըստ տւեալների, ներկայիս Թեհրանում աշխատում են ընդհանուր թւով 13 դպրոց եւ 4 մանկապարտէզ, որոնցից 4 դպրոցը եւ 1 մանկապարտէզը՝ միութենական եւ յարանւանական են: Իսկ 2023-2024 ուսումնական տարեշրջանի ընդհանուր աշակերտութեան թիւը՝ մանկապարտէզ եւ նախակրթարանի սաները ներառեալ կազմում է՝ 1639 աշակերտ-ուհի, որը ժամանակին կազմում էր համայնքիս 2-3 դպրոցի թիւը:

Անդրադառնալով դպրոցների տարեկան ուսումնավճարների յաւելման վերաբերեալ որոշումների կայացման գործընթացին պէտք է յայտնել, որ 2023-2024 ուսումնական տարեշրջանի ուսումնավճարների ուղղութեամբ, Կրթական խորհրդի կողմից մանրազնին ուսումնասիրւել, կազմւել եւ ներկայացւել են ուսումնավճարների համեմատական աղիւսակները, նաեւ տոկոսային յաւելման առաջարկութեան տարբերակներն ու Թեմական խորհրդի սուբսիդաւորման տոկոսային պատկերները, որոնք բազմիցս քննարկւել եւ տրամաբանօրէն յստակեցւել է 60%-ով աւելացումը՝ մանկապարտէզ-նախակրթարանների եւ դպրոցների ընդհանուր օղակների համար, որով Թեմական խորհրդի սուբսիդաւորումը կազմում է՝ 95.-միլիարդ ռիալի սահմաններում: Այս ուղղութեամբ հարկ է նշել, որ 100% յաւելում նկատի ունենալու դէպքում անգամ՝ 59.-միլիարդ ռիալի սահմաններում կը կազմի Թեմական խորհրդի սուբսիդաւորումը:

Յատկանշական է, որ վերոնշեալ բացատրութիւնները իրական այն պատկերն է, որը ներկայացւում է առ ի լուսաբանութիւն, սակայն աւելի մանրամասն բացատրութիւնները՝ նիւթական յստակ տւեալներով, կը ներկայացւի Կրթական խորհրդի իւրաքանչիւր դպրոցի ծնողների հետ կայացւող հանդիպումներում, որոնք նախատեսւել են իրականացնել յառաջիկայ քանի շաբաթների ընթացքում:

Իսկ դժւարութիւնները մեղմացնելու հնարաւոր եւ իրապաշտ ելքերին անդրադառնալով հարկ է ընդգծել դպրոցների եւ մանկապարտէզների վերադասաւորման օրակարգի կարեւորութիւնը, ինչը այս օրերին հրամայական եւ անխուսափելի օրակարգ է, որի նպատակն է ոչ միայն ծախսերի նւազումը, այլ նաեւ այն, որ հնարաւոր կը դառնայ կենտրոնացած համակարգում աւելի լաւ հնարաւորութիւններ տրամադրել եւ երաշխաւորել դպրոցների կրթութեան մակարդակն ու որակի բարձրացումը, որն իր կարեւորութեամբ միշտ առաջնահերթ է համարւել:

Ուստի հարկ է թաղային բոլոր զգայնութիւններից հեռու, համախոհ եւ աչալուրջ, ջանք տանել դպրոցների եւ մանկապարտէզների վերադասաւորման հարցն օր առաջ ընթացքի մէջ դնելու եւ իրականացնելու համար, քանի որ այդ ուղղութեամբ առկայ է նաեւ նախատեսւած եւ ուսումնասիրւած ծրագիրը, որով հնարաւոր կը լինի առաջնորդւել:

Քաջգիտակցելով ծնողների դիմագրաւած նիւթական դժւարութիւնները, որոնք ազդում են ուսումնավճար վճարելու կարողութեան վրայ հարկ ենք համարում նշել, որ հայկական դպրոց յաճախող ոչ մի աշակերտ ուսումնավճար չվճարելով, չի զրկւել եւ չի զրկւելու հայկական օջախում ուսում ստանալուց, սակայն մեր սպասումն է, որ իրապաշտ մօտեցում ունենալ՝ ուսումնավճարների սահմանւած գումարին եւ ինչպէս միշտ համագործակցել բարդութիւնները եւ դժւարութիւնները մեղմացնելու կապակցութեամբ:

Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13.11.2023

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 13 Յունիսի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան

Ուրբաթ 14 Յունիսի 2024;
Հռոմէացիներ 7.12‐25։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 12.15‐21։

Շաբաթ 15 Յունիսի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ

Կիրակի 16 Յունիսի 2024;
զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ