Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Շնորհակալագրեր, Հաւաստագրեր եւ Պատւոգրեր՝ Հայաստանում Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների շրջանակներում

2023 թւականի նոյեմբերի 2-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում պատւարժան հիւրերի ձեռամբ՝ տեղի ունեցաւ Հաւաստագրերի եւ Շնորհակալագրեր յանձնում՝ թւականիս օգոստոս ամսին Յովհաննէս Թումանեանի յիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան մեկնած աշակերտներ՝ Վեդի Աւանէսեանին, Նելլի Եղիայեանին, Բէաթրիս Իզաբելլա Ռաթէոսեանին, Էլիանա Ալլահդադին, Լիա Մկրտչեանին, Լիանա Սեփառուկին, Մարիաննա Մատթէոսեանին, Մեղեդի Հայրապետեանին, եւ Աթրիս Դարուսիին, Լենի Պետրոսեանին, Անի Թահմասեանին եւ Արքայազ Միկոյեանին:

Նշելի է, որ ԿԽ-ի պահանջով, Թեհրանի հայկական դպրոցների փոխտեսուչ-ուհիների կողմից ներկայացւել էին թւով` 12 աշակերտներ, որոնք իրենց դպրոցներում աչքի էին ընկել մշակութային տարբեր միջոցառումներում։

Սոյն միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ.Հ. Թեմական Խորհրդում՝ Կրթական խորհրդի կապ՝ Անի Միրզախանեանը, Կրթական խորհրդի՝ փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանի գլխաւորութեամբ մեծանուն բանաստեղծի մահւան 100-ամեայ տարելիցին նւիրւած միջոցառումների պատասխանատու յանձնախմբի անդամներ՝ Կարինէ Մանուչարեանը եւ Մարլէն Աշուղեանը, Ալենուշ Շահնազարեանը, Անի Համբարձումեանը եւ Մելինդա Քեարիմ Մասիհին, փորձավար-մասնագետներ՝ Հրանուշ Սարգսեանը եւ Անի Զաքարեանը, «Արաքս» դպրոցի տեսչուհին, փոխտեսուչներ, «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհրդի անդամները, աշակերտների ծնողները եւ այլ հրաւիրեալներ:

Յանձնախմբի անդամ՝ Կարինէ Մանուչարեանի կողմից մանրամասնօրէն ներկայացւեց կատարւած ամբողջ աշխատանքի ընթացքը, շեշտւեց, որ Թեմական խորհրդի եւ բարերար անհատների հովանաւորութեամբ, մի խումբ մշակութասէր աշակերտների համար կազմակերպւել է օգոստոսի 9 ից, մէկ շաբաթ տեւողութեամբ, ճանապարհորդութիւն դէպի Հայաստան: Նա մասնաովորապէս անդրադարձաւ Հայաստանում թանգարաններ, Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, Սաղմոսավանք, Տառերի պուրակ այցելութիւններին եւ աշակերտների ստացած տպաւորութիւններին: Վերջում հրաւիրեց աշակերտներին հանդէս գալու Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» եւ «Անխելք մարդը» հեքիաթների ներկայացումներով:

Փորձավար-մասնագետներից հանդէս եկաւ Հրանուշ Սարգսեանը, նա յատկապէս շեշտեց, սփիւրքում հայապահպանման կարեւորութեան եւ դժւարութինների մասին, նաեւ շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդին, յանձնախմբի անդամներին կատարւած աշխատանքի եւ աշակերտների ծնողներին՝ սոյն աշխատանքին ընդառաջելու համար:

Պատգամաւոր Արա Շահվերդեանն էլ իր խօսքում կրկին անդրադարձաւ սփիւրքում հայկական մշակոյթի, պատմութեան պահպանման կարեւորութեանը: Նա ասաց, որ բաւականին քաջատեղեակ է տարւած աշխատանքի ծաւալից եւ ընթացքից, ողջունելի է եւ գնահատանքի արժանի կատարւած աշխատանքը: Նա շնորհակալութիւն յայտնեց Կրթական խորհրդի կազմին՝ աշխատանքը յղանալու, զարգացնելու եւ իր տրամաբանական աւարտին հասցնելու համար: Շնորհակալութիւն յայտնեց փորձավարներին, աշակերտների ծնողներին եւ անհատ բարերարներին անշահախնդիր ներդրման ու Թումանեանի յիշատակը վառ պահելու համար:

Միջոցարման աւարտին ամփոփիչ խօսքով հանդէս եկաւ փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը նա իր խօսքում ասաց.-«Ամենայն Հայոց Բանաստեղծի մահւան 100 ամեայ տարելիցին նւիրւած՝ Հայաստանում Յովհաննէս Թումանեանի տուն թանգարան այցելութիւն կատարելու, հեքիաթների բեմականացման ու բանաստեղծի յիշատակը յաւերժացնելու համար Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի տնօրէն՝ Անի Եղիազարեանը Կրթական խորհրդին, աշակերտներին եւ փորձավարներին յանձնել էր շնորհակալագիր, պատւոգրեր եւ հաւաստագրեր: Աշակերտների հաւաստագրերը եւ դերասան-փորձավարների՝ Հրանուշ Սարգսեանի, Անի Զաքարեանի եւ էդւին Գալստեանի շնորհակալագիրը Կրթական խորհուրդը նպատակայարմար գտաւ յանձնելու այսօր, հնարաւորութիւն ընձեռնելով աշակերտների ծնողներին եւս դիտելու ներկայացումները:

Կրթական խորհուրդը յատուկ շնորհակալութիւն է յայտնում Թեմական խորհրդին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, Յովհ. Թումանեանին նւիրւած միջոցառումները կազմակերպող եւ համակարգող յանձնախմբին, դերասան փորձավարներին, «Շանթ-Մարիամեան» եւ «Արարատ» դպրոցների ծնողական խորհրդի անդամներին, մասնակից աշակերտների ծնողներին եւ բոլոր անհատ բարերարներին այս աննախադէպ ծրագրիը կեանքի կոչելու եւ օժանդակելու համար»:
Միջոցառման աւարտին կազմակերպւել էր համեստ հիւրասիրութիւն:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ