Ուրախութեամբ շնորհաւորում ենք «Թունեան» տարրական դպրոցի աշակերտուհի Մերեդիթ Մովսիսեանին, թւականիս փետր. 20-ին մասնակցելու Ֆրանսիայի هفتمین کنکور بین المللی هارپ մրցութեանը եւ առաջին հանդիսանալու կապակցութեամբ:
Մերեդիթ Մովսիսեանը 11 տարեկան է եւ սովորում է դպրոցիս հինգերորդ դասարանում:
7 տարեկան տարիքից սկսել է պարապել ու նւագել տաւիղ եւ չնայած իր տարիքին՝ մինչ օրս մասնակցել է 3 մրցոյթների Իտալիայում եւ ստացել է դիպլոմա:
Մերեդիթը նաեւ մասնակցում է Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած փառատօներին եւ փայլում բեմերում իր կատարումներով:
Շնորհաւորելով մեր սիրասուն աշակերտին եւ իր յարգարժան ընտանիքին ցանկանում ենք առաւել վերելք իր ընտրած ուղում:
«ԹՈՒՆԵԱՆ» ՏԱՐՐ. ԴՊՐՈՑԻ ՏԵՍՉՈՒԹԻՒՆ,
ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՒ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ