Համաձայն «Բժշկական լուրեր» պարբերաթերթի վերջին համարի (օրդիբեհեշտ 20) հաղորդման, Հերմինէ Բաբայեանի անունը տեղ է գտել իրանական 1395 թւականի լաւագոյն մանկաբարձուհիների ութնեակում:
Այս պարբերաթերթը Հերմինէ Բաբայեանին ծանօթացնելով գրել է՝
Հերմինէ Բաբայեան
- Ծնւել է 1956 թւականին՝ Թաւրիզում
- Լիսանսի մակարդակով աւարտել է Թաւրիզի համալսարանի՝ հիւանդապահութեան եւ Թեհրանի Բժշկագիտութեան համալսարանի՝ մանկաբարձութեան ճիւղերը
- Մինչև թոշակի անցնելը 30 տարի շարունակ որպէս Բժշկագիտութեան համալսարանի պաշտօնեայ պաշտօնավարել է «Միրզա Քուչաք Խան» հիւանդանոցում
- 22 տարի շարունակ վարել է ծննդաբերութեան սենեակի պատասխանատւութիւնը
- 1980-ից 1989 թւականների ընթացքում 10 տարի որպէս երեկոյեան ու գիշերւայ հերթապահ մանկաբարձուհի ծառայել է Թեհրանի հարաւում գտնւող Նազիաբադի «Մոֆարահ» բարեգործական հիւանդանոցում
- Պարտադրեալ պատերազմի շրջանում փրկարարների վարժեցման ու դաստիարակման հարցում համագործակցել է Կարմիր Մահիկի հաւաքականութեան հետ
- Հիւանդապահների օգնականների դաստիարակման հարցում համագործակցել է Թեհրանի Բժշկագիտական համալսարանի հիւանդապահութեան ու մանկաբարձութեան ֆակուլտետի հետ
- Երկրի մակարդակում հետազօտական նախագծերում ու աւարտաճառերի ուղղութեամբ համագործակցել է գերլիսանսի և մասնագիտական դոկտորայի ճիւղի ուսանողների հետ
- 1992 թւականից անդամակցում է Երկրի կաթի տարածման միութեանը
- Իրանի մանկաբարձուհիների հաւաքականութեան անդամ
- Իրանի կոլոսկոպիի, պաթոլոգիայի և սերւիքսի միութեան անդամ
- Ս. Գէորգ եկեղեցուն կից ծերանոցի տեխնիկական պատասխանատու
- «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի անդամ
- Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան անդամ
Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը այս յաջողութեան կապակցութեամբ շնորհաւորում է տկն. Հերմինէ Բաբայեանին: