Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ՝ «ԱՐԱՐԱՏ» ԴՊՐՈՑ

Շաբաթ, 13 յունւար 2024 թւականին, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հրաւէրով՝ Թեհրանի հայոց ազգային «Արարատ» աղջ. դպրոց է այցելել Ուսումնադաստիարակչութեան նախարար դոկտ. Ռեզա Մորադ Սահրային:

Նախարարին ընկերակցում էին՝ նախարարի տեղակալները, Ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի գերատեսուչը եւ յարակից բաժինների պատասխանատուներ:

Հիւրերին դիմաւորեցին պատգամաւորը, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Հայրիկ Աղանեանը, Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը, դպրոցի տեսչուհին, փոխտեսչուհին, ուսուցչական կազմը եւ ծնողական խորհրդի անդամները, ինչպէս նաեւ դպրոցի աշակերտուհիները՝ աւանդական աղ ու հացով եւ հայկական տարազներով դիմաւորեցին նախարարին:

Նախարարը եւ ընկերակցող պատւիրակութիւնը նախ այցելեցին դպրոցի տարբեր բաժիններ, ծանօթանալով դպրոցի վիճակին, ապա դպրոցի դահլիճում Տէրունական աղօթքով եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան պետական հիմնով մեկնարկեց միջոցառումը եւ աշակերտուհիները հայերէնով, պարսկերէնով, արաբերէնով եւ անգլերէնով ողջունեցին նախարարին եւ հիւրերին:

Իր ելոյթի ընթացքում նախարարը նախ շնորհաւորեց Ամանորը եւ Սուրբ Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը, գնահատելով այն հանգամանքը, որ տասնամեակների վաղեմիութեամբ դպրոցում կրթւում ու դաստիարակւում են նոր սերունդի ներկայացուցիչները եւ գնահատեց դպրոցի տեսչութեանը, ուսուցչական կազմին եւ ծնողական խորհրդին:

Հիւրերը այցելեցին նաեւ դպրոցում կազմակերպւած ցուցահանդէս, որտեղ ցուցադրութեան էր դրւել Ուսումնադաստիարակչութեան 8-րդ շրջանի հայկական դպրոցների՝ «Արարատ» աղջ., «Թունեան-Թովմասեան» աղջ., «Թունեան» տարր., «Նայիրի» տարր., «Շանթ-Մարիամեան» տղայոց, «Նայիրի-Սողոմոնեան» տղայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ձեռքի աշխատանքները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայոց դպրոցների եւ, ի մասնաւորի, «Արարատ» ազգային դպրոցի խնդիրների մասին:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ