Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՆՈՐ ՏԱՐՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԵՐԻ ԱՌԹԻՒ

Երկուշաբթի, 15 յունւար 2024 թւականին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Սարգիս եկեղեցու բարերարներ՝ Հանգուցեալ Վազգէն եւ Գուրգէն Սարգսեանների որդիներ՝ պրն. Էդիկ եւ Տէր եւ Տկն. Վահիկ ու Ռուբինա Սարգսեաններին:

Հանդիպմանը ներկայ էին Սրբազան Հօր հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը եւ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհի եւ քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը:

Այցելուները եկել էին Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ իրենց շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ փոխադարձ շնորհաւորանքները փոխանցեց յարգոյ հիւրերին:

Նշելի է, որ Ս. Սարգիս եկեղեցու օծումը կատարւել է 1973 թւականի ապրիլի 29-ին, ձեռամբ երանաշնորհ Տ.Տ. Խորէն Ա. Կաթողիկոսի Մեծի Տանն Կիլիկոյ եւ օրւայ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ երջանկայիշատակ Արտակ արք. Մանուկեանի եւ Ատրպատականի ու Սպահանի օրւայ Առաջնորդ Հայրերի մասնակցութեամբ ու բարերարութեամբ տիարք Գուրգէն եւ Վազգէն Սարգսեանների, ի յիշատակ իրենց հանգուցեալ ծնողներ՝ Մարգար եւ Խանում Սարգսեանների:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 24 Մայիսի 2025;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 25 Մայիսի 2025;
Զ կիր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ