Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ԸՆԹԵՐՑՒԵՑ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ՝ 2024 ԹՒԱԿԱՆԸ «ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ» ԱՆՒԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Կիրակի, 21 յունւար 2024 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2024 թւականը «Մարդուժի Պատրաստութեան Տարի» հռչակելու կապակցութեամբ:

Սուրբ Սարգիս եկեղեցում Հայրապետական հռչակագիրն ընթերցեց Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը:

Վեհափառ Հայրապետը Հռչակագրում՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԹԵԼԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ անւան տակ ընդգծել է հետեւեալ կէտերը՝

1) Հակառակ Սփիւռքի դժւար պայմանների ու սահմանափակ միջոցների, մարդուժի պատրաստութեան գծով հսկայ աշխատանք է կատարւել։ Մեր բարձր գնահատանքը ենք յայտնում մարդակերտումի ու հայակերտումի սրբազան առաքելութեան լծւած բոլոր նւիրեալներին։ Ժամանակը հասել է, որ գաղութներում մարդուժի պատրաստութեան նւիրւած մեր կառոյցների գործունէութիւնը լինի աւելի ներդաշնակ, համադրւած ու համապատասխան ներկայ իրականութիւններին եւ սպասումներին։ Այս ուղղութեամբ անհրաժեշտ է, որ ծրագրաւորման յատուկ աշխատանք կատարւի կառոյցների պատասխանատուների մասնակցութեամբ՝ կրկնութիւններից ու բացթողումներից խուսափելու համար։
2) Գաղութներում մարդուժի համախմբումը նկատում ենք անյետաձգելի անհրաժեշտութիւն։ Համախմբումը կարելի է կատարել երկու հանգրւաններով։ Առաջին հանգրւանում կը մասնակցի գաղութներում գործող մարդուժը եւ երկրորդ հանգրւանում՝ նաեւ գաղութից հեռու մնացած մարդուժը։
3) Բոլոր պարագաներին համախմբումները անհրաժեշտ է որ կազմակերպւեն յստակ օրակարգի հիման վրայ։ Հարկ է լսել ներկաների տեսակէտները, մտահոգութիւնները ու առաջարկները, եւ ապա միասնաբար գաղութի հզօրացման առնչւած ընդհանուր ուղեգիծ ճշտել՝ առաջնահերթութիւնների յստակեցումով ու աշխատանքի բաժանումով։
4) Հարկ է յատուկ կարեւորութիւն ընծայել երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան՝ ներառելով յատկապէս համալսարանականներին ու համալսարանաւարտներին։
5) Անհրաժեշտ է որոշ առիթներով եւ նոյնիսկ հանգրւանային կերպով գաղութի մարդուժը համախմբող հաւաքներ կազմակերպել՝ քննարկելու թէ՛ գաղութի հետ աղերս ունեցող ընդհանուր ծրագրերը եւ թէ համասփիւռքեան ու համազգային մտահոգութիւնները ու մարտահրաւէրները։
6) Մի գաղութի մարդուժի ամբողջական ցանկագրումը նկատում ենք խիստ անհրաժեշտ։ Մի աշխատանք, որ ներառի հիմնական տեղեկութիւններ, որպէսզի կարելի լինի այն փոխանակել այլ գաղութների հետ, համասփիւռքեան տարողութեամբ մարդուժի ամբողջական պատկերը ունենալու համար։
7) Թելադրելի է, որ յիշեալ յոյժ կարեւոր աշխատանքներին իրենց գործօն մասնակցութիւնը բերեն թեմական, կուսակցական, կրթական, երիտասարդական, մշակութային, բարեսիրական եւ այլ կառոյցների գործադիր մարմինները։
8) Ինչպէս յայտնեցինք, մարդուժի պատրաստութիւնը նաեւ պահանջում է նիւթական յանձնառութիւն։ Համայնական այս ճիգում մեր ունեւոր ազգայինները պարտաւոր պէտք է զգան այս ուղղութեամբ կարեւոր ներդրում կատարելու, հիմնադրամների հաստատումով կամ տարեկան նպաստների յատկացումով՝ ընդհանրապէս մարդու պատրաստութեան լծւած ծրագրերին եւ մասնաւորաբար այն կառոյցներին, որոնք կը ծառայեն նոյն նպատակի համար։
9) Մեր թեմերը ու կառոյցները իրենց գործունէութեան օրակարգում կարեւոր տեղ պէտք է յատկացնեն մարդուժի պատրաստութեան հետ աղերս ունեցող նախաձեռնութիւններին ու աշխատանքներին։
Սփիւռքի վերակազմակերպման ու վերակենսաւորման աշխատանքները յղացողը, ծրագրողը եւ գործադրողը մեր մարդուժը պիտի լինի։ Արդ, որքա՜ն էական է մարդուժը մեզ համար եւ հետեւաբար՝ որքա՜ն հրամայական եւ անյետաձգելի մարդուժի պատրաստութիւնը։

Սուրբ Սարգիս եկեղեցում արարողութեանը եւ Հռչակագրի ընթերցմանը ներկայ էին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական Վարչութեան Քաղաքական ժողովին անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեանը, Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյն խորհրդի ներկայացուցիչները եւ հաւատացեալ ժողովուրդ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ