Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ 6-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, շաբաթ 20 յունւար 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Սէյեդ Մորթէզա Ռոհանին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:

Սոյն հանդիպման գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայ էին Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի անդամ՝ պրն. Հայրիկ Աղանեանը, Արժանապատիւ քահանայ հայրեր՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, նաեւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերին շնորհակալութիւն յայտնեց իրենց ներկայութեան ու շնորհաւորանքների համար նշելով, որ տօնական օրերը գեղեցիկ առիթ են միմեանց սէր արտայայտելու, իրար շուրջ հաւաքւելու եւ ուրախանալու: Նա գնահատանքի խօսքը ուղղեց ընդհանուր Թեհրանի Քաղաքապետարանի եւ բոլոր շրջանների գործունէութեան եւ համագործակցութեան համար, նշելով այն շրջանները, որոնց սահմաններում են գտնւում թեմիս եկեղեցիները եւ ազգապատկան կալւածները, ինքնըստինքեան առաւել սերտ են յարաբերութիւնները եւ փոխհամագործակցութիւնները, որի համար երախտապարտ ենք։ Նա մաղթեց, որ գալիք տարին լինի խաղաղութեան, նոր նւաճումների, եղբայրութեան եւ սիրոյ առաւելագոյն ծաղկումի տարի։

Խորհրդարանի պատգամաւոր՝ պրն․ Արա Շահվերեանը եւ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, իրենց հերթին ողջունելով յարգարժան հիւրերին շնորհակալութիւն յայտնեցին այցելութեան եւ ցուցաբերած ուշադրութեան համար։ Ընթացքում արծարծւեցին կառոյցիս եկեղեցիներին եւ դպրոցներին առնչւող բարենորոգման խնդիրները, նաեւ 6-րդ շրջանում առկայ թեմապատկան կալւածներին առնչւող հարցերը, որոնց ընդառաջելով քաղաքապետը խոստացաւ հնարաւոր սահմաններում աջակցութիւն ցուցաբերել խնդիրների լուծման կապակցութեամբ:

Քաղաքապետ՝ Սէյեդ Մորթէզա Ռոհանին իր շնորհաւորանքի խօսքն ուղղեց իրանահայութեան եւ յատկապէս թեհրանահայ համայնքին եւ պատրաստակամութիւն յայտնեց համագործակցութիւնները շարունակելու համար:

Հանդիպման աւարտին յուշանւէրներ փոխանակւեցին կողմերի միջեւ:

Ազգային Առաջնորդարանի հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ