Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՄԱՆՈՐԵԱՅ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2024

Սոյն թւականի յունւարի 17-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում իրականացաւ Նոր տարւայ առիթով հանդիպում-հիւրասիրութիւն:

Կրթական խորհուրդը Ս. Ծննդեան եւ ամանորեայ տօների առիթով կազմակերպել էր միջոցառում, որով առիթ էր ընձեռնւում հրաւիրեալների այդ տօների առիթներով շնորհաւորանքներ եւ բարեմաղթանքներ յղելու սիրելի Սրբազան Հօրը, յարգարժան պատգամաորին եւ միմեանց:

Միջոցառմանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը, տեսուչներ, ուսուցիչուհիներ, Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամները եւ իրանահայ ուսուցիչների միութեան ներկայացուցիչներ եւ հիւրեր:

Միջոցառումը սկսւեց Տէրունական աղօթքով՝ այնուհետեւ Կրթական խորհրդի շնորհաւորանքի եւ ողջոյնի խօսքը փոխանցեց խորհրդի անդամ՝ Կարինէ Մանուչարեանը:

Նա իր խօսքում մասնաւորապէս անդրադարձաւ դպրոցներին, դպրոցներում ուսուցիչների կարեւոր դերակատարութեանը, հայրենիքում տիրող իրավիճակին Արցախին եւ արցախահայութեանը:

Նա ամանորեայ շնորհաւորանք յղեց ներկաներին Մեծն Սահեանի խօսքերով՝ «Նոր տարի է գալիս: «Խաղաղութիւն ամենեցուն» եւ ահա աշխարհի հետ, աշխարհի պէս ընդունւած բոլոր օրէնքներով, դիմաւորում ենք նոր տարին, մի կողմից մի քանի օրով մոռանալու համար կորուստների ցաւը, հիասթափութիւնը, միւս կողմից` աշխարհին ասելու, որ մենք դեռ կանք, ապրում ենք եւ պիտի ապրենք ի հեճուկս նրանց, որոնք մեր ապրելը չեն ուզում»:
Անդրադարձաւ նաեւ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոնդակին՝ ուղերձին, որ տարբեր հրամայականներից ելնելով 2024 թւականը Վեհափառի կողմից հռչակւեց «ՄԱՐԴՈՒԺԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԵԱՆ ՏԱՐԻ»: Կրթական խորհուրդն էլ անսալով Վեհափառ ուղերձին յայտարարեց, որ ամէն հնարաւորութիւն կօգտագործի համայնքում աւելացնելու մասնագէտ, փորձառու ու յանձնառու անհատների թիւը։
Տկն. Մանուչարեանը իր խօսքի աւարտին կրկին շնորհաւորելով ներկաներին՝ մաղթեց նորանոր անձնական ու աշխատանքային յաջողութիւններ եւ բազաթիւ ձեռքբերումներ:

Միջոցառման գեղարւեստական մասի յանձնարարւած էր «Շանթ-Մարիամեան» դպրոցի կազմին:
Գեղեցիկ բացման խօսքով հանդէս եկաւ «Շանթ» դպրոցի փոխտեսչուհի՝ Քարմէն Չհարմահալեանը, իսկ միջոցառմանը զւարճալի մասը վարեց «Մարիամեան» դպրոցի փոխտեսուչ՝ Արբի Ալլահվերդեանը:
Տարւայ յոբելեանական տարեթւերին եւ յոբելեարներից մի քանիսի կեանքի հետաքրքիր դրւագներին անդրադարձաւ նոյն դպրոցի Հայոց լեզւի ուսուցչուհի՝ Նարինէ Ղարիբեանը:
«Շանթ-Մարիամեան» դպրոցի աշխատակազմը Ձմեռ պապիկի հետ միասին մի քանի ժամ բարձր տրամադրութիւն եւ ժպիտներ պարգեւեցին ներկաներին:

Նոր տարւայ առիթով դպրոցներից ներկայ պաշտօնեաներին նւէրներ յանձնեց պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը:
Մեր շատ սիրելի պատգամաւորն էլ իր շնորհաւորանքը յղեց ներկաներին, անդրադարձաւ յատկապէս ուսուցիչների աշխատանքին, շեշտելով, որ որքան էլ տարբեր պատճառներ բացասական ազդեցութիւն ունենան, միեւնոյն է ուսուցիչները, դպրոցների պաշտօնեաները անտեսելով դրանք, կատարում են իրենց գործը մեծ սիրով ու բարձր պատասխանատւութեամբ:
Պրն. Շահվերդեանը խօսեց դպրոցներ տարբեր առիթներով իր այցելութիուններից, ընդգծեց որ ամէն հնարաւոր առիթ օգտագործում է բարձրաստիճան պաշտօնեաների հրաւիրել մեր դպրոցներ, յատկապէս Իրանի Կրթութեան եւ Գիտութեան նախարարի այցելութիւնը, որը հնարաւորութիւն է ստեղծում մօտիկից ներկայացնելու դպրոցներն ու առկայ հարցերը:

Իր խօսքով հանդէս եկավ Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, նա նոյնպէս ողջունելով ներկաներին նշեց, որ Թեհրանահայ համայնքը ինչպէս միշտ ունեցել է իր ձեռքբերումները եւ դրա կողքին մեր դպրոցներն էլ կայուն շարունակել են իրենց աշխատանքը առաջ մղելով եւ կարեւորելով հայեցի դաստիարակութիւնը:
Նա բարձր գնահատեց Կրթական խորհրդի անձնակազմի հետեւողական աշխատանքը եւ նշեց, որ կազմը միշտ վերահասու է եղել դպրոցների դժւարութիւններին եւ Թեմական խորհրդի հետ կապի մէջ լինելով միասնաբար լուծել են դպրոցական հարցերը:
Թեմական խորհուրդը բոլոր դժւարութիւններով հանդերձ՝ աշխատել է հնարաւորութեան սահմաններում նեցուկ հանդիսանալ դպրոցներին եւ բարելաւել հայկական դպրոցների կրթական մակարդակը, որն էլ միշտ իր կարեւորութեամբ առաջնահերթ է համարւել:

Միջոցառման աւարտին Սրբազան Հայրը իր հայրական խօսքն ու օրհնանքը յղեց բոլորին:
Սրբազան Հայրն իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց հետեւեալը. «Մեր շատ սիրելի գործակիցներ, Պատգամաւորական ժողով, Թեմական խորհուրդ, Իրանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր, քահանահայրեր, Կրթական խորհուրդ, ուսուցիչներ ես տարբեր առիթներով ասել եմ, որ մենք պէտք է պատրաստենք մեր նոր սերնդին, որպէսզի փոխարինեն մեզ, եւ մենք այսօր կանք որովհետեւ կան մեր ներկայ եւ հին սերունդը:
Ես ցանկանում եմ իմ խորին շորհակալութիւնը յայտնել բոլորին ազնիւ եւ անկեղծ բարեմաղթանքների համար: Աղօթենք միմեանց համար, որովհետեւ աղօթքը մեզ առաւել եւս կը մօտեցնի միմեանց եւ աւելի զօրաւոր կը դարձնի մեր հաւատքի մէջ:
Հնդկաստանում ժողովի ընթացում մտածեցի, որ այս տարի այն խօսքը, որ պիտի գրեմ ժողովրդին եւ ուսուցիչներին հետեւեալը պէտք է լինի. «Ով Սուրբ Հոգի, արի՛ եւ կերպարանափոխի՛ր մեզ», Սուրբ Հոգին, որպէս Աստւած մեզ մեր կեանքի մէջ, մեր գործերի ու մեր աշխատանքների մէջ կը զօրացնի, կամրացնի, դրա համար սիրելիներս, այս տարւայ մեր նշանաբանը բոլորիս համար թող լինի «Ով Սուրբ Հոգի, արի՛ եւ կերպարանափոխի՛ր մեզ»: Կերպարանափոխութիւնը նոր մարդ դարձնելն է, հինը մեր վրայից կը վերանայ, նորը կը գայ եւ երբ, որ մենք կը վերանորոգւենք Սուրբ Հոգով եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսով նոր արարած կը դառնանք: Մենք ամէն տարի, երբ որ տօնում ենք Նոր տարին մարտահրաւէր է մեր առաջ դրւած: Աղօթենք եւ աղօթքով զօրանանք, մաղթում եմ, որ Աստւածային օրհնութեամբ մենք մեր կեանքը շարունակենք:

Այս տարին իսկապէս շնորհաւոր լինի, Աստծոյ շնորհով լեցուն տարի լինի մեզանից իւրաքանչիւրիս համար եւ մեր ժողովրդի համար զօրացած Սուրբ Հոգով շարունակելու մեր կեանքի գոյապայքարը մինչեւ այն երջանիկ օրը, որ կրկին անգամ Արցախ ունենանք, կրկին անգամ մեր ժողովրդին միախմբւած տեսնենք եւ կրկին անգամ մեր հայրենիքը վերամիաւորւած լինի իր ժողովրդով»:

Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ՝ Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան յարգարժան վարչութեանը, «Շանթ Մարիամեան» դպրոցի պաշտօնէութեանը, «Միքայէլեան» մսամթերք ընկերութեան տնօրէն՝ պրն. Գեւորգ Ղազարեանին, «Շանթ-Մարիամեան» եւ «Արաքս» դպրոցների ծնողական խորհուրդներին, «M&M» սննդի կենտրոնին, տկն. Գիլդա Հախբանդեանին, երգիչ՝ պրն. Հարմիկ Տէր Մովսիսեանին, պրն. Օշին Ղահրամանեանին եւ բոլոր օժանդակող անձանց:

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ