Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵԾԱՐՒԵՑ ԻՐԱՆՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԸ

Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման նպատակով, կիրակի 28 յունւար 2024 թւականի երեկոյեան, նախաձեռնութեամբ Իսլամական Յեղափոխութեան պահակազօրի՝ Թեհրանի «Մոհամմադ Ռասուլօլլահ» ստորաբաժանման եւ մայրաքաղաքի 24000 նահատակների համագումարի կայացաւ միջոցառում «Անդիշէ» մշակութային համալիրում:

Պահակազօրի նւագախմբի միջոցով հնչած Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառման խօսքը վերապահւած էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին, ով արտայայտւեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների անունից:

Իր ելոյթի ընթացքում նա իր գնահատանքը յայտնելով կազմակերպւած միջոցառման համար ընդգծեց. «Այսօր կրկին համախմբւել ենք մեր յարգանքի տուրքը մատուցելու այն հերոսների յիշատակին, որոնք անձնւիրաբար նահատակւեցին մեր արժէքների եւ ազատութեան պահպանման ճանապարհին»: Պատգամաւորը իր ելոյթի այլ բաժնում նշեց. «Բազմազան հասարակութեան մէջ այն, ինչը միաւորում է բոլորին՝ իւրաքանչիւր գոյնից, ռասայից, կրօնից եւ հաւատքից, ու նաեւ հասարակութեան իւրաքանչիւր անդամին պատասխանատու է դարձնում միւսների հանդէպ, դա՝ հաւատքն է այս ընդհանուր արժէքների եւ իդէալների նկատմամբ, որը նահատակների ժառանգութիւնն է յաջորդ սերունդներին, եւ մեր պարտականութիւնն է, որ այն ջահը, որ մեր նահատակներն են բոցավառել, այն կրենք ու փոխանցենք յաջորդ սերունդներին»:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Քիւմարս Հէյդարին: Իր ելոյթի ընթացքում գեներալ Հէյդարին կարեւորելով Իրանի դէմ Իրաքի 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների անմնացորդ դերը ընդգծեց. «Սրբազան պաշտպանութեան տարիներին նահատակւեցին քրիստոնեաներ, հրեաներ ու զրադաշտներ, սակայն կարեւորը հետեւեալն է, որ նրանց բոլորի ընդհանուր յատկանիշը ճիշտ ուղիով ընթանալն էր: Այն ուղին, որ Աստւած խոստացել էր նահատակներին»:

Նա իր ելոյթի ընթացքում, ընթերցեց այն հաղորդագրութիւնը, որը Սրբազան պաշտպանութեան տարիներին հրապարակել էր Թեհարնի հայոց թեմի ժամանակի Թեմական խորհուրդը, ըստ որի, իրանահայութեանը կոչ էր անում՝ չխնայել ոչինչ յանուն Իրանի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու: Հրամանատարը նշեց, որ հաղորդագրութեան մէջ նշւած էր. «Իրանահայութիւնը թող չխնայի իր կարելին եւ դիմի պաշտպանութեան սրբազան քայլին» եւ վկայակոչելով այս տողերն, ընդգծեց, որ «Սրբազան պաշտպանութիւն» տերմինը հետագայում շրջանառեց պաշտպանութեան տերմինոլոգիայում, եւ դա ապացուցում է երկրում ազգային միասնականութիւնը, յանուն Իրանի:

Միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով: Հայկական ու իրանական ազգային երգերով հանդէս եկաւ՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախումբը՝ ղեկավարութեամբ դիրիժոր՝ Արփի Սիմրոջեանի:

Միջոցառմանը ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ նոյն խորհրդի ներկայացուցիչները, քահանայ հայրեր, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, հայ նահատակների արժէքների պահպանման յանձնախմբի անդամները եւ նահատակների ընտանիքները:

Գեղարւեստական կատարումներով հանդէս եկան նաեւ զրադաշտները եւ հրեաները, իսկ միջոցառմանը ցուցադրւեց տեսաֆիլմ թէ՛ ասորի նահատակի յուղարկաւորութիւնից, եւ թէ՛ տեսահոլովակով ընթերցւեց նահատակ Ռազմիկ Խաչատրեանի կտակը: Միջոցառմանը գնահատւեցին նահատակների ընտանիքները:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ