Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ 6-ՐԴ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՒՈՂ «Ս. ՄԱՐԻԱՄ» ԱՆՒԱՄԲ ՊԱՐՏԷԶՈՒՄ՝ տնկւեց տնկի՝ ի յիշատակ կին եւ հայ նահատակների

Թեհրան մայրաքաղաքի 24000 նահատակների յիշատակի համագումարի մեկնարկին զուգահեռ, երկուշաբթի, 29 յունւար 2024 թւականին, նահատակների ընտանիքների եւ քաղաքի աւագ տնօրէնների ներկայութեամբ տնկւել են ձիթենու, նոճի եւ ակացիայի 1000 տնկիներ:

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ Սէյեդ Մորթէզա Ռոհանին, յարգելով Իսլամական յեղափոխութեան եւ սուրբ պաշտպանութեան ժամանակաշրջանում երկրի նահատակների յիշատակը, գնահատեց նրանց կատարած խիզախութիւնը: Նա անդրադառնալով մաքուր օդի հրամայականին, կարեւորեց այդ ուղղութեամբ համընդանուր վճռականութիւնը եւ նահատակների յիշատակին տնկիներ տնկելու ծրագիրը համարեց քաղաքային կառավարման ամենաարժէքաւոր միջոցառումներից մէկը:

Անդրադառնալով այն փաստին, որ Իրանի մայրաքաղաքն ունի եօթհազար կին նահատակ, «Ս․ Մարիամ» անւամբ պարտէզում, կին նահատակների անունով տնկիներ տնկելը կարեւոր միջոցառում է, որը յիշեցնում է յեղափոխութեան մէջ կնոջ ազդեցութեան ու դերակատարութեան մասին:

Տէր Արիստակէս քհնյ. Շահմիրեանը գնահատելով մտայղացումը ընդգծեց, որ հայ նահատակների յիշատակին տնկիների տնկումը բովանդակալից պատգամ ունի փոխանցելու ապագայ սերունդներին: Նա ընդգծեց. «Փոքրամասնութիւնների նահատակների գոյութիւնը ազգային միասնութեան ապացոյցն է, եւ նման ձեռնարկներ կարող են խթանել դրան»։

Ծրագրին ներկայ էին Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ

Կիրակի 22 Դեկտեմբերի 2024;
Ե կիր. Յիսնակի Եսայի 40.18-31։ Եբրայեցիներ 4.16-5.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.9-14։

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ