Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԻԿԻՆ ՆԱԶԻԿ ՄԱՆԱՍԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Յունւարի վերջին օրերին իր հոգին աւանդեց գաղութիս բազմամտահոգ, երախտարժան, անխոնջ կերպով աշխատող՝ հանգուցեալ տիկին Նազիկ Մանասեանը, որ կէսդարիայ իր ազգային, եկեղեցական, մշակութային, ընկերային, կրթական անսակարգ եւ նւիրեալ աշխատանքով իր կեանքը նւիրաբերեց իր եկեղեցուն, Հայ Կին Միութեան կից Անի Միութեան, Հայ Մշակութային Սարդարապատ Միութեան եւ իր հայրենակիցներին:

1999 թւի վերջին օրերին երբ Թեհրան հաստատւեցի նախ որպէս առաջնորդական տեղապահ եւ ապա որպէս առաջնորդ, ճանաչեցի հանգուցեալ տիկին Նազիկը, որպէս աշխոյժ եւ եռանդուն, իր ողջ ժամանակը եկեղեցուն եւ միութեան նւիրաբերող անձնաւորութիւն:

Իր հաղորդական ու ծառայասէր բնաւորութեամբ գաղութի, մասնաւորաբար Սարդարապատ քաղաքամասում, բնակչութեան ոգին էր, ազգային, կրօնական ապրումներն ու զգացումները փոխանցում էր իր շրջապատին: Սրբոց Վարդանանց եկեղեցու խորհրդի անդամ էր երկար տարիներ, Հայ Կին միութեան կից Անի Միութեան բաբախող սիրտն ու ուղեղն էր:

Իսլամական Յեղափոխութեան առաջին օրերին, երբ որոշ անորոշութիւն էր տիրում Թեհրանում եւ մի քիչ էլ ամէն տեղ, տիկին Նազիկը մի խումբ հաւատաւոր գործակիցների հետ միասին Սահակեան դպրոցի սրահը աներեւակայելի արագութեամբ կերպարանափոխեցին՝ այն վերածելով գեղեցիկ եկեղեցու ի մխիթարութիւն եւ ի պայծառութիւն մեր գաղութի հոգեւոր կեանքի:

Ազգային եւ կրօնական ոգիով, ապրումներով հարուստ տիկին Նազիկը անընդհատ եւ անդադար գործի վրայ էր եկեղեցում, միութիւնում, ազգային աշխատանքներով միշտ զբաղւած, երբեմն հարց էի տալիս. «Տիկին Նազելի ե՞րբ ես տուն գնում, հանգստանում», «Սրբազա՛ն, եկեղեցում եւ միութիւնում գործելը ինձ համար վայելք է եւ միաժամանակ ապրում»: Իսկապէս այդպիսին էր տիկին Նազիկը, որ նոյն ոգիով դաստիարակեց իր զաւակներին, թոռներին:

Յաճախ մայրական գուրգուրանքից մղւած հեռաձայն էր անում եւ ասում. «Սրբազան, այսինչ կամ այնինչ ճաշը կամ աղանդերն եմ պատրաստել, ուզում էք նրանցից ձեզի բերեմ»: Գոհունակութեամբ ընդունում էի իր անկեղծ առաջարկը եւ մի քանի ժամ ետք տիկին Նազիկը ծանրաբեռնւած իր պատրաստած ճաշատեսակներով առաջնորդարան էր գալիս: Հրաժեշտ արած ժամանակ տեսնում եւ զգում էի իր դէմքի վրայ ուրւագծւած ուրախութիւնն ու ժպտախառն գոհունակութիւնը:

Կարելի է երկարել իր բարեմասնութիւնները, որոնք վստահաբար իր սիրոյ եւ հաւատքի արդիւնքն էին: Անդուլ աշխատող, գործող, իր կարիքի մէջ եղող հայրենակիցներին նեցուկ էր կանգնում իր նիւթական եւ բարոյական օժանդակութեամբ: Հայրենիքով ապրող, հայրենիքի ցաւը իրը նկատող տիկին Նազիկը միշտ ափսոսանքով յիշում էր հայրենիքի եւ Ղարաբաղի դժբախտ պատահարները:

Բարի ու ազնիւ տիկին Նազիկ այն ինչ, որ արեցիր, գործեցիր ու տւիր ուրիշին, այն վստահաբար երկնքում Աստծու մօտ արձանագրւած է:

Ննջիր խաղաղութեամբ, որովհետեւ խաղաղութիւն սիրող էիր: Աստւածային օրհնութիւն քո յիշատակին եւ հոգեկան մխիթարութիւն ու խորագոյն վշտակցութիւն եւ ցաւակցութիւն քո զաւակներին ու իրենց ընտանիքներին, քո հարազատներին, գաղափարական գործընկերներին, այլեւ Մանասեան եւ Ղազարեան ընտանիքների բոլոր անդամներին:

Հողը թող թեթեւ գայ վրադ սիրելի տիկին Նազիկ:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 11 Դեկտեմբերի 2024;
Բ թեսաղունիկեցիս2։1-16,Ղուկաս14։25-27

Հինգշաբթի 12 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ