Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



22 ԲԱՀՄԱՆԻ ՅԱՂԹԱՊԱՆԾ ԵՐԹԸ

Այս օրերին ողջ Իրանը, մի անգամ եւս, ապրում է երջանկութիւնը 45 տարիներ առաջ իր արեամբ նւաճած իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի, որով երկիրն ու ողջ ժողովուրդը ինքն իրեն գտաւ նոր եւ լուսաւոր ճանապարհի վրայ:

Քառասունհինգ տարիներ առաջ սկսւած Իրանի իսլամական Յեղափոխութիւնը առաջնորդութեամբ հանգուցեալ Էմամ Խոմէյնու, այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի հաստատակամ ու ինքնավստահ շարունակում է իր յեղափոխական գնացքը յոյսի ու լոյսի նոր հեռանկարներ բանալով իր ժողուվրդի կեանքում:

Հարկ է մի պահ մտաբերել, որ քառասունհինգ տարիներ առաջ սկսւած իսլամական յեղափոխութիւնը ծանր ու դժւարին պահեր ունեցաւ եւ նոյնքան ծանր վիճակների միջից անցաւ, սակայն յեղափոխութեան ղեկավարի հրաշունչ ու արդարակշիռ խորհուրդներն ու պատգամները եւ միւս կողմից էլ յեղափոխութիւն կատարած ժողովրդի աներկբայ հաւատն ու անկոտրում կամքը այդ դժւարութիւնները շրջանցեցին ու կարողացան վճռական հակահարւած հասցնել բոլոր նրանց ովքեր փորձեցին առաջքը առնել սկսւած Յեղափոխութեան:

Իրանցի ժողովուրդը չի կարող մոռանալ այն օրերը, երբ հազիւ սկսած յեղափոխութիւնը յետադիմական եւ այլամերժ ուժերի խորհրդանիշ եղող այդ օրերի Իրաքեան կառավարութիւնը, Արեւմտեան կայսերապաշտ ուժերի դրդումով, յարձակում գործեց Իրանի Իսլամական Հանրապետութեան վրայ, այն հաւատով որ պիտի կարողանայ իսլամական յաղթապանծ Յեղափոխութեան առաջքը պահել եւ կամ այն վերացնել:

Կանգնած պարտադրեալ պատերազմի առաջ եւ իր ամբողջական հայրենիքի պահպանման ու անվտանգութեան խորը գիտակցութեամբ զինւած Իրանի ժողովուրդը մէկ մարդու նման ու առանց կրօնական, ազգային ու ցեղային խտրութեան կուրծք տւաւ թշնամու գրոհներին եւ քաջաբար պաշտպանեց իր հայրենիքն ու նոր ձեռքբերած Յեղափոխութիւնը:

Այո՛, Իրանի Իսլամական Հանրապետութեան ժողովուրդը անխտիր կողք-կողքի ու ձեռք-ձեռքի տւած պաշտպանեց իր հայրենիքը, պաշտպանեց իր Յեղափոխութիւնն ու արժանապատւութիւնը:

Հազարաւոր տարիներ Իրանի օրհնեալ հողի վրայ ապրող, ստեղծագործող հայը անմասն չմնաց ե՛ւ Յեղափոխութեան կերտման ընթացքից եւ մանաւանդ պարտադրեալ պատերազմից: Նա իր բոլոր հնարաւորութիւններն ու կարողականութիւնը անսակարկ կերպով ի սպաս դրաւ իր հայրենիքի պաշտպանութեանն որովհետեւ հաւատացած էր ու հաւատում է որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իբրեւ երկիր իր պատմութեամբ, անցեալի, ներկայի եւ ապագայի կեանքով իր էութեանն անբաժանելի մասն է: Այս գիտակցութեամբ գործեց ու պայքարեց հայը. խաղաղութեան ժամանակ իր գրիչով ու ստեղծագործական մտքով իսկ պատերազմի ժամանակ էլ զէնքով ու զրահով:

Իրանի իսլամական Յեղափոխութեան քառասուն հինգերորդ տարեդարձի առիթով յանուն մեր ողջ ժողովրդին ողջունում ենք Իրանի Իսլամական Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամէնէի եւ երկրի աշխարհական ու հոգեւորական ղեկավարութեան եւ ողջ ժողովրդին: Շնորհաւորում ենք բոլորին եւ նորանոր նւաճումներ եւ ձեռքբերումներ ցանկանում:

Յաղթապանծ Յեղափոխութեան բարեբաստիկ 45-րդ ամեակի առիթով յարգանքի տուրք ենք մատուցում Յեղափոխութեան Ռահվիրա առաջնորդի՝ հանգուցեալ Իմամ Խոմէյնու եւ յանուն Յեղափոխութեան եւ Իրանեան օրհնեալ հայրենիքի պաշտպանութեան, ամբողջականութեան եւ անվտանգութեան համար իրենց կեանքը զոհած բազմահազար նահատակների:

Փառք ու յարգանք նրանց ովքեր կերտեցին յեղափոխութիւնը.
Փառք ու պատիւ նրանց ովքեր պաշտպանեցին յեղափոխութիւնն ու հայրենիքը.

Հազար փառք նրանց ովքեր դեռ շարունակում են պայքարը յանուն արդարութեան, խաղաղութեան եւ յեղափոխութեան գաղափարախօսութեան իրականացման ու Իրանի Իսլամական Հանրապետութեան անսասանութեան:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ