Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵԾԱՐՒԵՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ՅԱՂԹԱՆԱԿԻ 45-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման ծրագրերի շարանում, հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ համագործակցութեամբ «Ջելւէ» մշակութային կենտրոնի, երկուշաբթի 12 փետրւար 2024 թւականի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում, պետական բարձրաստիճան պաշտօնատարների ներկայութեամբ:

Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով մեկնարկած ծրագրի հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը ողջունելով հիւրերին եւ շնորհաւորելով Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձը, հրաւիրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանին իր խօսքը փոխանցելու: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց, որ Իրանի գիտակից ժողովուրդը, լինեն նրանք՝ մուսուլման, քրիստոնեայ, զրադաշտ թէ՝ հրեայ, յեղափոխական եւ հայրենասիրական ոգով տոգորւած ասպարէզ իջան եւ միասնաբար հիմքը դրեցին մի իշխանութեան, որը իր ժողովրդավարական յատկութեամբ, նպատակ էր հետապնդում երկիրը առաջնորդել դէպի անկախութիւն, բարգաւաճում ու զարգացում: Նա նշեց, որ Իսլամական յեղափոխութեան արդիւնաւորմամբ, Իրանը եւ իրանցին հսկայ շրջադարձային փոփոխութիւններ իրականացրին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայութեան անմնացորդ դերակատարութեանը Իրանի պատմութեան ընթացքում, Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի, պարտադրեալ պատերազմի եւ երկրի շինարարական ու առաջընթացի հարցով:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը ողջունելով ներկաներին ընդգծեց, որ մեր յեղափոխութիւնը լոկ իշխանական համակարգում մի փոփոխութիւն չէր, այլ վկան էր մի ժողովրդի վճռակամութեան, ով հաստատակամ էր ազատագրւել բռնապետութիւնից եւ ցանկանում էր ինքը տնօրինել իր ճակատագիրը: Նա նշեց, որ այսօր երբ վայելում ենք այս ազգային շարժման բարիքները, անհրաժեշտ է յիշենք նրանց, ովքեր հերոսաբար պատերազմ մղեցին անկախութեան եւ ինքնիշխանութեան ճամբին, քանի որ նրանց անխախտ յանձնառութիւնը հիմքը դրեց այնպիսի նպատակների, որի շուրջ համախմբւել ենք բոլորս: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի ժողովրդի միասնականութեանը, եւ ընդգծեց, որ Իրանի Իսլամական յեղափոխութիւնը վկան է այն ժողովրդի դիմակայութեան, որը համախմբւել է միասնական ու համատեղ արժէքների շուրջ: Իր ելոյթի այլ բաժնում պատգամաւորը նշեց, որ Իրանի յեղափոխութեան տարիներին, իրանահայութիւնը ոչ միայն ակտիւ մասնակցութիւն դրսեւորեց ազատութեան ու արդարութեան կանչը բարձրաձայնելու համար, այլեւ Սրբազան պաշտպանութեան տարիներին բոլոր իրանցիների հետ միասին, յանուն երկրի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան նւիրաբերեց հարիւրաւոր նահատակներ:

Միջոցառմանը հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Թեհրանի նահանգապետ Ալիռեզա Ֆախարին: Իր ելոյթի ընթացքում նահանգապետը նշեց, որ թէեւ Իրանի թշնամիները Իսլամական յեղափոխութեան յաղթանակից յետոյ բազմաթիւ խոչընդոտներ ստեղծեցին Իրանի դիմաց, ինչպէս 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիները, սակայն այդ Սրբազան պաշտպանութիւնը էլ աւելի համախմբեց Իրանի ժողովրդին եւ բոլորը պայքարի ելան յանուն Իրանի եւ այսօր այս միասնականութեան շնորհիւ Իրանը աշխարհում կարեւոր դիրք է զբաղեցնում, եւ իր ուրոյն խօսքը ունի փոխանցելու, որը արդիւնքն է բոլորի, այդ թւում միաստւածեան կրօնների հետեւորդների համախմբման: Նա իր ելոյթի ընթացքում կարեւորեց առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում Իրանի ժողովրդի միասնական եւ միահամուռ մասնակցութիւնը, թշնամիների դաւադրութիւնները չէզոքացնելու նպատակով:

Իր խօսքը փոխանցելու համար ամբիոնի մօտ հրաւիրւեց Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի տեղակալ եւ խորհրդարանի ու նահանգների հարցերով օգնական Սէյէդ Մոհամմադ Հաշեմին: Իր ելոյթի ընթացքում նա ընդգծեց, որ Իրանի Իսլամական յեղափոխութիւնը արդիւնքն էր միաստւածեան կրօնների հետեւորդների եւ Իրանի համայն ժողովրդի միասնականութեան, որոնք ընթացան յանուն արդարութեան, անկախութեան եւ մարդկային արժէքների վեհութեան: Նա նշեց, որ Իսլամական յեղափոխութիւնը իր սկզբնական օրից մինչ այսօր միշտ պարծանքով է մօտեցել երկրում բոլոր իրանցիների միասնականութեան խնդրին եւ կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ համայնքի եւ կրօնական փոքրամասնութիւնների կարեւոր դերակատարութեանը երկրի բոլոր բնագաւառներում:

Օրւայ եզրափակիչ խօսքը վերապահւած էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Միջոցառմանը թէեւ ներկայ էր Սրբազան Հայրը, սակայն իր խօսքը պարսկերէնով ընթերցեց Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:

Հանդիսութեան գեղարւեստական բաժնում իրենց հայերէն եւ պարսկերէն յեղափոխական երգերը հնչեցրին՝ Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան «Տաւիղ» համատեղ երգչախմբերի անդամները՝ դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան): Երգչախմբի կատարումները ներկաների բուռն գնահատանքին արժանացան:

Ընթացքում ցուցադրւեց յեղափոխութեան յաղթանակի, պարտադրեալ պատերազմի տարիները եւ իրանահայ դէմքերը պատկերող տեսաֆիլմ:

Միջոցառմանը գնահատագրեր յանձնւեցին մասնակից պետական բարձրաստիճան հիւրերին: Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 27 Նոյեմբերի 2024;
Պահք ԱԹեսաղունիկեցիս 2։1-12,Ղուկաս 12։41-48

Հինգշաբթի 28 Նոյեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին

Ուրբաթ 29 Նոյեմբերի 2024;
Ա Թեասղոընիկեցիս2։17-19,Ղուկաս 12։49-59

Շաբաթ 30 Նոյեմբերի 2024;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի

Կիրակի 01 Դեկտեմբերի 2024;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 02 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ

Երեքշաբթի 03 Դեկտեմբերի 2024;
Պահք: Սրբոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրաբոսի եւ կամաւոր աղքատացն` Յովհաննու եւ Աղէքսիանոսի

Չորեքշաբթի 04 Դեկտեմբերի 2024;
պահք,Ա Թեսաղունիկեցիս 5։1-11,Ղուկաս 13։10-17

Հինգշաբթի 05 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հարցն եգիպտացւոց` Պօղոսի, Պօղայ, Մակարայ, Եւագրի, Յովհաննու Գբնեցւոյն, Յովհաննու Կարճահասակին, Նեղոսի, Արսէնի, Սիսիանու, Դանիէլի, Սրապիոնի, Մակարիոսի, Պիմէնի եւ այլոց սրբոց հարցն

Ուրբաթ 06 Դեկտեմբերի 2024;
Ա Թեսաղոնիկեցիներ 5.12-28։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 14.1-11։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ