Այսու յայտնում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 27 մայիս 2016-ի առաւօտեան յընթացս Ս. Պատարագի, տեղի է ունենալու հանդիսաւոր հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան հիմնադրութեան 98-րդ տարեդարձի առիթով, Թեհրանի մեր հայ Առաքելական եկեղեցիներում:
Նոյն առիթով յաւարտ Ս. Պատարագի տեղի է ունենալու հանդիսաւոր հոգեհանգիստ ազգիս քաջամարտիկ զաւակների հոգիների խաղաղութեան համար, որոնք նահատակւեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսէի եւ այլ ճակատամարտերում 1918 թւին հայոց ազգի ազատութեան համար, ինչպէս նաեւ Արցախում վերջին քառօրեայ պատերազմի ընթացքում ընկած նահատակների եւ զոհւածների հոգիների համար։
Կոչ ենք անում մեր ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց հաղորդւելու համար հայ հերոսների կեանքից մեզ փոխանցւող խորհուրդին: