Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎԵՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻՆ

Տիար Արա Շահվերդեան
Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ
Հիւսիսային իրանահայութեան վերընտիր պատգամաւոր
Թեհրան

Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, յարակից մարմինների եւ Թեհրանի հայոց թեմի մեր ժողովրդի սրտանց շնորհաւորում ենք Ձեր վերընտրութիւնը Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւններում, իբրեւ պատգամաւոր Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան:

Մեր ժողովրդի հոծ բազմութեամբ եւ Ձեր անձին վրայ կենտրոնացած քւէարկութեամբ մի անգամ եւս վկայութիւն տրւեց Ձեր 11-րդ շրջանի կատարած աշխատանքին եւ ժողովրդանւէր ծառայութեան:

Մենք վկայում ենք Ձեր անխոնջ եւ անսակարկ նւիրւածութեան եւ հաւատքին՝ հանդէպ մեր ժողովրդին եւ մեր եկեղեցուն:

Թող Աստւած օրհնի եւ Ձեզ առաջնորդի, որ առաւել իմաստութեամբ եւ Քրիստոնէական սիրով եւ համեստութեամբ շարունակէք Ձեր Աստւածահաճ գործունէութիւնը ի բարօրութիւն հայ համայնքին եւ ողջ Իրանի ժողովրդին:

Կը հաւատանք որ Իրանի Իսլ. Խորհրդարանում Ձեր գործակիցների եւ մանաւանդ Ձեր գործընկեր՝ պրն. Գեղարդ Մանսուրեանի հետ պիտի աշխատէք ի սէր եւ ի խնդիր ողջ իրանահայութեան եւ Իրանին:

Մնամք քրիստոնէական ջերմ սիրով եւ ողջունիւ:

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ