Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Միասնաբար մասնակցենք Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ներհամայնքային միջոցառումներին

Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը Թեհրանի հայկական համայնքում մեծարելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յանձնախումբ, որը իր հերթական նիստերն է գումարում:

Յանձնախմբի անդրանիկ նիստի մասին անդրադարձել ենք օրաթերթիս յունւարի 31-ի համարում: Մարտի 3-ին Իրանի Հայ Արհեստաւորների միութեան «Արամ Մանուկեան» սրահում կայացաւ յանձնախմբի 4-րդ նիստը:

Նիստին առընթեր հարցազրոյց ենք ունեցել յանձնախմբի ատենապետ Արա Գալստեանի հետ: Նա նշեց, որ այս տարւայ միջոցառումների միջոցով ցանկանում ենք ժողովրդի մօտ վերականգնել իր կորցրած յոյսը եւ ընդգծեց, որ հայ ժողովուրդը պէտք է շարունակի ի՛ր պայքարը, իր ազգային արժանապատւութիւնը վերականգնելու համար: Նա կարեւորեց համայնքի իւրաքանչիւր անհատի մասնակցութիւնը եւ ներկայութիւնը Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման եւ Սրբադասւած նահատակների յիշատակը մեծարող ծրագրերին եւ դա համարեց իւրաքանչիւր հայի պարտքը, հանդէպ իր նահատակներին եւ իր ազգային արժէքների պահպանման: Արա Գալստեանը ընդգծեց, որ ընկալեալ սովորութեան համաձայն Ապրիլի 24-ին ծրագրւել է համահաւաք Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, իսկ երեկոյեան, ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ կենտրոնական գեղարւեստական-բանախօսական միջոցառում, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում:

Նա հաւաստեց, որ նախատեսւել է ապրիլի 23-ի երեկոյեան երիտասարդական համահաւաք՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում, եւ հակառակ վերջին տարիներին, յատկապէս կորոնայի ժամանակաշրջանին, որ հայահոծ քաղաքամասերի եկեղեցիներում, տեղի էր ունենում մոմավառութիւն եւ ծաղիկների մատուցում եկեղեցիների շրջափակում տեղադրւած Բիւրաւոր նահատակների յուշարձանների մօտ, այս տարի ապրիլի 23-ի երեկոյեան միայն ծրագիր է նախատեսւել Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում:

Արդէն յստակեցւել է 109-րդ տարելիցը նշող լոգօն, նամակներով դիմել ենք միութիւններին, որպէսզի յստակեցնեն իրենց ծրագրերը եւ խնդրել, որ իրենց ծրագրերով մէկը միւսին չխաչաձեւեն:

Ինչպէս միշտ այս տարի եւս Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի հետ համադրաբար թէ՛ հայահոծ երեք քաղաքամասերում աշակերտ-աշակերտուհիները, իւրաքանչիւր քաղաքամասի եկեղեցու շրջափակում տեղադրւած Բիւրաւոր նահատակների յուշարձանների մօտ ծաղիկներ են մատուցելու եւ խնկարկելու, եւ թէ՛ «Արարատ» մարզաւանում միջնակարգ օղակի աշակերտները հանդէս են գալու, Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման գեղարւեստական ծրագրերով եւ իրենց յարգանքի տուրքն են մատուցելու մեր Սրբադասւած նահատակների յիշատակին:

Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը ոգեկոչող յանձնախմբի ատենապետը վերջում յոյս յայտնեց, որ սիրելի հայրենակիցները իրենց խուռներամ մասնակցութիւնը բերեն Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումներին:

Զրոյցը վարեց ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ
Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ