Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՓԱՌՔ ԵՒ ՊԱՏԻՒ ՀԱՅ ԿՆՈՋ

Մարտի ութն օրացոյցում նշւած է որպէս Կանանց միջազգային օր: Արդար, ճշմարիտ բնորոշում, որով աստւածաստեղծ կինը իր պատմական դերակատարութեամբ, գործունէութեամբ եւ նւիրւածութեամբ առանցքային դեր է կատարել մեր ժողովրդի ողջ պատմութեան ընթացքին:

Հայ կինը մեր պատմութեան ընթացքին եղած է օրինակելի իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, պարկեշտութեամբ, հայրենասիրութեամբ, ընտանեսիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով, գրական ստեղծագործութիւններով: Հայ կինը եղած է բանաստեղծի բառերով ճրագը իր տան, յենարանը իր ամուսնոյն, մեծագոյն նւիրեալ դաստիարակը իր զաւակներուն:

Հայրենիքը հայ կնոջ դաստիարակած զաւակներով պաշտպանւած եղած է, հայոց մեր մայրենի լեզուն եւ քրիստոնէական հաւատքը դարերի ընթացքին գոյատեւած է շնորհիւ հայ կնոջ նախանձախնդրութեան: Որքան դիպուկ է հայ բանաստեղծուհու ստեղծագործութեան վերջին բառերը՝

Ու տե՛ս, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թէ մօրդ անգամ մտքից հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանաս:

Ահա պատգամը հայ կնոջ, հայ մօր Սիլվա Կապուտիկեանի սրտից ու մտքից մեզ հասած:

Սիրելի եւ առաքինազարդ տիկնայք հայոց աշխարհի, յիշեցէք հինգերորդ դարի ”Տիկնայք փափկասունք հայոց աշխարհի” ովքեր իրենց ”թաւշեայ” կեանքը թողեցին եւ նահատակ նախարարների ու զինւորների զաւակների դաստիարակութեամբ իրենց հայրենասիրական պարտականութիւնը կատարեցին:

Այս առիթով ողջունում եմ ձեզ սիրելի տիկնայք հայոց աշխարհի, շնորհաւորում եմ ձեզ եւ ի սրտէ աղօթում ձեր եւ ձեր ընտանիքների բարօրութեան, արեւշատութեան համար:

Աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւնը միշտ ուղեկցեն ձեզ ձեր ողջ կեանքում:
Ողջ լերուք ի Տէր եւ յաւէտ օրհնեալ ի Մէնջ. Ամէն:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 03 Մայիսի 2024;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ