Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Շաբաթ, 9 մարտ 2024 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով տեղի ունեցաւ գնահատանքի հանդիպում՝ Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւնների Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ընտրատարածքի գործադիր յանձնախմբի եւ ընտրատարածքներում համագործակցութիւն ցուցաբերած անհատների մասնակցութեամբ:

Հանդիպմանը նախ զեկոյցով հանդէս եկաւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան ընտրատարածքի գործադիր խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ով համապարփակ բացատրութեամբ ներկայացրեց կուսակալութիւնում տեղի ունեցած գործադիր յանձնախմբի ընտրութեան ընթացքի նաեւ Խորհրդարանական ընտրութիւններից առաջ ու ընտրութիւնների օրը յանձնախմբի տարած աշխատանքների վերաբերեալ: Նա անդրադարձաւ ընտրութիւնների կարգապահ եւ բարեյաջող ընթացքին, նաեւ մասնակիցների թւային ակնառու աճին, որոնք դրական գնահատւեցին: Պրն. Յովհաննիսեանն իր արտայայտութիւնների աւարտին շնորհակալական խօսքն ուղղեց Թեմական խորհրդին, աշխատանքներին աջակցելու եւ օժանդակելու համար:

Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, Թեմական խորհրդի անունից բարձր գնահատեց ընտրութիւնների գործադիր յանձնախմբի եւ օժանդակող անհատների բծախնդիր աշխատանքը, որը դրական է գնահատւել թ՛է կուսակալութեան եւ թ՛է թաղապետարանի կողմից: Նա իր արտայայտութիւններում ընգծելով մասնակցութեան կարեւորութիւնը, գնահատեց իրանահայ համայնքի գիտակից ու պատասխանատու յանձնառութիւնը՝ ազգային-քաղաքացիական պարտականութիւնը կատարելու ուղղութեամբ: Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց բոլոր թեկնածուներին, ովքեր ընտրապայքարը շարունակեցին արժանապատւօրէն եւ աշոյժ ընտրապայքար ծաւալւեց: Պրն. Նորայր Արամեանը նաեւ փոխանցեց Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օրհնանքի, եւ գոհունակութեան խօսքը:

Հանդիպմանը աւարտին, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան վերընտիր պատգամաւոր Արա Շահվերդեանը, ով նաեւ իր հերթին շնորհակալական խօսքեր ուղղելով, իր երախտագիտութիւնը յայտնեց ընտրութիւնների գործադիր յանձնախմբին՝ վերջին քանի ամիսների ընթացքում տարած աշխատանքների եւ ընտրատարածքներում օժանդակող անհատներին՝ ընտրութեան օրը աչալուրջ եւ կարգապահ աշխատանքի կապակցութեամբ: Պատգամաւորը նաեւ անդրադարձաւ համայնքի բարձր տոկոսով արձանագրւած մասնակցութեանը յայտնելով, որ դա ինքնին մեծ յաջողութիւն է եղել: Նա իր խօսքերի աւարտին, շնորհակալական խօսքն ուղղեց բոլոր հայրենակիցներին եւ հաւաստիացրեց, որ առաջիկայ չորս տարիների ընթացքում կրկնապատիկ եռանդով է շարունակելու իր առաքելութիւնը ի նպաստ իրանահայ համայնքի շահերի պաշտպանման եւ բարօրութեան:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ