Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍՐԲՈՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ, ՅԻՇԱՏԱԿ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՒ ՄՏԱՆԵԼՈՅՆ Ի ՎԻՐԱՊ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Շաբաթ, 16 մարտ 2024 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգոր Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր: Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայոց եկեղեցին յիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակին նախորդ շաբաթ օրը:

Այդ իսկ առիթով, նոյն օրը նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ձեռամբ Արժ․ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսի Սուրբ եւ Անմահ պատարագ մատուցւեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին Սուրբ Գրիգոր Լուսաւորչի չարչարանաց եւ մուտն ի վիրապի մասին արտայայտւելով ասաց, որ յիշեալ տօնը մեր եկեղեցու ամենամեծագոյն տօներից է, քանի որ տառապանքը մարդու էութիւնը փոխում եւ հոգին բիւրեղացնում է, ինչպէս որ մեր Տէրը Յիսուս Քրիստոսը իր չարչարանքով եւ խաչելութեամբ խաչի եւ տառապանքի խորհրդը բացատրեց, ուստի այս պատճառով է, որ Ս․ Գրիգոր Լուսաւորչի չարչարանքները Քրիստոսի չարչարանքների լրացուցիչն են համարւում: Այդ չարչարանքներով սուրբի հոգին, միտքն եւ մարմինը շաղախւեց Աստւածային օրհնութիւններով եւ շնորհներով։ Նա յաւելեց, խաչի խորհրդով ապրելով մենք մեզ զօրացնում, ամրացնում եւ ընծայաբերում ենք Տիրոջ տաճարին։ Նա նաեւ ասաց, որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը կեանքի օրինակով, Պօղոս առաքեալի բառերով ծնեց մեզ եւ մենք եղանք հայ քրիստոնեաներ։

Սրբազան Հայրը իր խօսքի մի այլ բաժնում անդրադարձաւ այն իրականութեան, որ թէեւ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարթուղիմէոս առաքեալները մեր եկեղեցու հիմնողները եղան, բայց սուրբ Գրիգոր Լուսաւորիչը եղաւ մեր եկեղեցու ճարտարապետը, հիմնարկ՝ որի իւրաքանչիւր քարի տակ դէպի երկինք տանող ճամբայ ունի: Այդ իսկ պատճառով մեր եկեղեցին մեր միտքը առաջնորդում է դէպի երկինք, որպէսզի կարողանանք երկնային շնորհներով բարեզարդւենք։ Նա իր խօսքը եզրակացնելով ասաց, որ մենք կոչւած ենք սրբի աղօթքներով մեր կեանքը իմաստաւորել եւ եթէ կարողացանք այն անել նշանակում է յաջողած ենք մեր Քրիստոնէական կեանքն ապրել։

Յետ Սուրբ եւ Անմահ Պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Կրօնական արարողութեանը ներկայ էին Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Յաւարտ կրօնական արարողութեան եկեղեցու սրահում տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ