Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԵՒ ԴՌՆԲԱՑԷՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչին երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:

Հայ եկեղեցում Քրիստոսի յաղթական մուտքը Երուսաղէմ յիշատակւում է իբրեւ «ԾԱՂԿԱԶԱՐԴ»:

Արդարեւ այս առիթով, կիրակի, 24 մարտ 2024 թւականի առաւօտեան մեծ հանդիսութեամբ եւ հոծ թւով հաւատացեալների մասնակցութեամբ, Թեհրանի բոլոր եկեղեցիներում նշւեց մեր Փրկչի՝ Քրիստոսի յաղթական մուտքը խորհրդանշող Ծաղկազարդը:

Ս. Սարգիս եկեղեցում Կրօնական արարողութեան պատարագիչն էր Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով քաղաքս հիւրաբար գտնւող՝ Հոգեշնորհ Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեանը:

Հայր Սուրբը յընթացս քարոզի գոհունակութիւն եւ փառք յայտնեց Աստծուն, որ այսօր այս գեղեցիկ տօնը պարգեւեց, իր հետ հաղորդակից դառնալու եւ իրեն փառաբանելու համար: Նա նաեւ որդիական եւ երախտապարտական ու շնորհակալական խօսք ուղղեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին, ում յատուկ հրաւէրով առիթ է ստեղծւել լինել Թեհրանում՝ Աւագ Շաբաթը թեհրանահայութեան հետ անցկացնելու, պատարագելու եւ Տիրոջ խօսքը փոխանցելու համար: Հայր Սուրբը Աղօթք բարձրացրեց առ բարձրեալն Աստւած, որ Տէրը իր ամենակալ աջի զօրութեամբ կատարեալ առողջութիւն եւ օրհնեալ կեանք պարգեւի Թեմիս Առաջնորդին:

Հայր Սուրբն անդրադառնալով ծաղկազարդի տօնի խորհրդին յայտնեց, որ Մեր Տիրոջ եւ Փրկիչ՝ Յիսուս Քրիստոսի մուտքը Երուսաղէմ բնորոշւած է Ծաղկազարդ անունով, որը գալիս է կոչելու մեզ՝ մաքրենք մեր սրտերն ու հոգիներն եւ աղօթքով, ապաշխարութեամբ եւ խոստովանութեամբ բացենք մեր հոգու եւ սրտի դռները՝ այնտեղ բնակեցնելով մեր Տէր Յիսուս Քրիստոսին:

Նա յաւելեց.-«Քրիստոս իր առաքելութեան ընթացքին ոչ մէկ իսկ անգամ չասաց, որ ես եմ թագաւորը, այլ ասաց՝ «Ես եմ ճամբան ու ճշմարտութիւնը եւ կեանքը», հետեւաբար Ծաղկազարդի տօնը մեզ բոլորին առաջնորդում է մտածելու Քրիստոսի առաքելութեան մասին, որն է Աստծուց հեռացած մարդկութեանը, կրկին անգամ Աստծուն վերադարձնել եւ ահա Երուսաղէմ իր յաղթական մուտքով հրաւիրում էր ժողովրդին, որպէսզի իրենք Քրիստոսին ընդունէին, որպէս իրենց տէրը եւ փրկիչը: Նա շարունակեց.-«Այս կեանքի մէջ մենք խաղաղութիւն չենք կարող գտնել: Այս կեանքին մէջ մենք խաղաղութիւնը կերազենք, բայց ոչ ոք մեզի խաղաղութիւն չի տայ. եթէ կուզենք ճշմարիտ խաղաղութիւնը ապրել, ապա այն պիտի փնտռենք Քրիստոսի մէջ եւ պիտի վայելենք յաւիտենական կեանքի մէջ»:

Ահաւասիկ Տիրոջ պատգամը, որ «Եթէ կուզես խաղաղ կեանք ունենալ. եթէ կուզես խաղաղ միտք, խաղաղ հոգի, խաղաղ սիրտ եւ խաղաղ կեանք ունենալ, ուրեմն փնտռիր Յիսուսին, գտիր Յիսուսին եւ երբ փնտռես ու գտնես Յիսուսին, ընդունիր Նրան, որպէս կեանքիդ սկիզբը եւ վախճանը, ընդունիր Նրան որպէս կեանքիդ յաւիտենական թագաւորը, կեանքիդ ճամբան, ճշմարտութիւնը եւ կեանքը, քանզի Քրիստոսէ դուրս խաղաղութիւն չկայ, փրկութիւն չկայ եւ չկայ երջանկութիւն, հոգեկան գոհունակութիւն եւ կեանք»:

Հայր Սուրբն իր քարոզի աւարտին աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ Նա օրհնէ՝ իրանահայութիւնը, թեհրանահայութիւնը եւ խաղաղութիւն շնորհէ բոլորին, հայոց աշխարհին եւ հայ ազգին:

Պատարագի աւարտին երգեցիկ խմբի, մանուկների ու հաւատացեալների ընկերակցութեամբ՝ թափօրով Առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդւեց եւ Առաջնորդարանի շրջափակում, մանուկներին բաժանեց Եկեղեցու խորհրդի կողմից պատրաստւած նւէրները:

Ս. Սարգիս եկեղեցում արարողութեանը ներկայ էր Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Նոյն օրը յետմիջօրէին, տեղի ունեցաւ Աւագ Շաբաթը նախորդող արարողութիւնը՝ «ԴՌՆԲԱՑԷՔ»-ը: Քառասնօրեայ պահեցողութեան ընթացքում Հայոց եկեղեցիների խորանի փակ մնացած վարագոյրը յընթացս հոգեպարար արարողութեան, հանդիսաւորապէս բացւեց՝ Երկնքի արքայութեան դռները խորհրդանշելով, որը բացւելու է ապաշխարութեամբ եւ սրբւելով, ինչը նպատակ եւ իմաստն է Մեծ պահոց ժամանակաշրջանի:

Այս արարողութիւնը մեզ յուշում է վերջին դատաստանի պահը, յուշում է մեզ, որ մենք մեր կեանքի ընթացքում միշտ ենթակայ ենք մեղքի, ուստի մղում է, որ խոստովանութեամբ դիմենք Աստծուն, որպէսզի մեզ արժանացնէ իր սիրոյն եւ մեղքերի թողութեան եւ դրանով մենք կարողանանք մաքուր հոգով եւ սրտով դիմաւորել իր Հրաշափառ Յարութեանը:

Յիշեցնենք, որ Դռնբացէքի այս արարողութիւնը միայն հայ եկեղեցու յատուկ արարողութիւնն է:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ