Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ-ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

Աւագ Ուրբաթը Յիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելութեան, մահւան ու թաղման յիշատակութեան օրն է: Այդ օրը առաւօտեան շատ կանուխ եկեղեցիներում կատարւում է Խաչելութեան կարգ, որի ընթացքում կարդացւում են Յիսուսի` Պիղատոսի մօտ տարւելու, Գողգոթայի վրայ խաչւելու, մահւան, արեւի խաւարման աւետարանական հատւածները:

Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ նախատօնակի արարողութեան ընթացքին «Թաղման կարգ» է կատարւում, երբ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ դրւում է եկեղեցու դասում ի տես հաւատացեալ ժողովրդի։

Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Այս օրւայ առիթով ուրբաթ թւականիս մարտի 29-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանացի, եւ երեկոյեան կատարւեց Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի կարգ թաղման արարողութիւնը եւ հաւատացեալ ժողովուրդը նկատառելի թւով հաղորդակցւելով օրւայ խորհրդին, իր յարգանքը մատուցեց Տիրոջ գերեզմանը խորհրդանշող դագաղին:

Ս. Սարգիս եկեղեցում հոգեպարար արարողութեանը նախագահեց եւ յաւուր պատշաճի հաւատաւոր ժողովրդին իր հայրական պատգամը փոխանցեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իսկ Հոգեշնորհ Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեանը կրօնական արարողութիւնը նախագահեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցում:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին ասաց.-«Երեկոյեան այս արարողութիւնը, որը յատկանշում է մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հրաշափառ թաղումը, մեր եկեղեցւոյ եւ Քրիստոնեայ բոլոր եկեղեցիների ամենախորհրդաւոր, իմաստալից եւ հոգին հարստացնող արարողութիւնն է: Մեր հայրերի բարբառով, այն որ անբաւելի էր երկնքի եւ երկրի մէջ այսօր նորափոր գերեզմանի մէջ ամփոփւեցաւ: Նա, ով Իր էութեամբ ստեղծեց տիեզերքը եւ ամբողջ տիեզերքի Տէրն էր, այսօր նորափոր գերեզմանի մէջ ամփոփւեցաւ»:

Սրբազան Հայրն շարունակեց.-«Մահը չարիք է աշխարհին եւ ընդհարապէս խորհրդանիշ է չարութեան, ատելութեան եւ հալածանքի եւ երբ մենք կատարեցինք թաղման խորհուրդը, իրականութեան մէջ թաղեցինք չարը, տառապանքը, նեղութիւնն ու ատելութիւնը եւ երրորդ օրը՝ Քրիստոսի Հրաշափառ Յարութեան հետ Յարութիւն պիտի տանք մարդուն եւ նոր կեանքին, որ մեզ պիտի առաջնորդէ յաւիտենականութեան, հետեւաբար մենք էլ այսօր խոնարհւում ենք եւ խնդրում ենք, որ նա մեզ արժանացնէ, որ մենք էլ Իր թաղման հետ մեր մէջ թաղենք բոլոր այն զգացումները, որոնք չար են, որոնք մեզ հեռացնում են իրարից եւ որոնք մեզ հեռացնում են Աստծուց նաեւ խնդրում ենք, որ Իր յարութեամբ մեզ մէջ նոր կեանք դնէ, որը մեզ պիտի առաջնորդէ մահւանէ կեանքի՝ մեզ պիտի առաջնորդէ ի մահւանէ ի կեանս յաւիտենից»: «Աղօթենք, որ Աստւածային օրհնութեամբ մենք էլ արժանի լիենք Իր թաղմամբ եւ յարութեամբ նոր կեանքի արշալոյսը վայելենք եւ կարողանանք մենք էլ միմեանց աւետել՝ Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Աստւածային օրհնութիւնը ձեզ բոլորին» Ամէն:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ