Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՃՐԱԳԱԼՈՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳԸ ԹԵՀՐԱՆԻ ԲՈԼՈՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Շաբաթ, 30 մարտ 2024 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց ճրագալոյցի Ս. Պատարագ, որին յաջորդեց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Հրաշափառ Յարութեան տօնը:

Սրբ. Թարգմանչաց եկեղեցում Կրօնական արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի հաւատաւոր ժողովրդին իր հայրական պատգամը փոխանցեց Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Պատարագիչն էր Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանը իսկ Հոգեշնորհ Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեանը կրօնական արարողութիւնը նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր քարոզի սկզբին Քրիստոնէական ջերմ սիրով եւ կարօտի զգացումով ողջունելով բոլորին յայտնեց.-«Երեկոյեան այս պահին բոլորս համախմբւած ենք այս նւիրական սրբազան տաճարի կամարների ներքեւ, միասին մասնակից դառնալու Ճրագալոյցի պատարագից մեզի եկած Աւետիսին, որն է՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Այսօր մեր եկեղեցիների կամարների ներքեւ Աւագ Շաբաթւայ սուգի շղարշը մէկ կողմ է քաշւել եւ եկեղեցու շարականները, լոյսեր ճառագայթումը եւ մեր հաւատացեալների դէմքի ժպիտը յայտարարում եւ վկայում է Քրիստոսի Հրաշափառ Յարութիւնը»: Նա յաւելեց.-«Աւետարանները գեղեցիկ կերպով նկարագրում են Քրիստոսի առաքելութեան երեք տարիները եւ այդ տարիներին իր խօսած քարոզները, յորդորները եւ ճշմարտութեան մասին իր խօսքերը նաեւ վկայում են վերջին շաբաթւայ իր նեղութիւնը, հալածանքը, տառապանքը, չարչարանքը, խաչելութիւնը եւ թաղումը, բայց Քրիստոս իր երկրաւոր շրջագայութեան ընթացքին, յաճախ խօսել էր, որ ինքը պիտի մատնւի, պիտի խաչւի եւ թաղւի, սակայն երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:

Սրբազան Հայրը շարունակեց.-«Կիրակի՝ առաւօտեան, իւղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Յովհաննէսի եւ Յակոբոսի մայրը՝ Մարիամը, ուրիշ կանանց հետ գերեզման են գնում, համաձայն իրենց աւանդութեան, իրենց կրօնական պարտականութիւնը կատարելու խունկ ծխելով իրենց վարդապետի մարմնի վրայ։ Գերեզման հասնելիս զարմանքով տեսան մուտքին դրւած քարը գլորւել էր եւ առաւել զարմանքով նկատեցին, որ Յիսուսի մարմինը չկար։ Կանայք մի պահ ապշած միմեանց էին նայում, երբ յանկարծ լուսազգեստ երկու մարդ կանգնեցին նրանց մօտ եւ ասացին, մի քիչ յանդիմանական եւ մի քիչ էլ քաղցրահնչիւն, «Ինչո՞ւ ողջին մեռելների մէջ էք փնտռում։ Նա այստեղ չէ, յարութիւն առաւ»: Հրեշտակների բարի ու քաջալերական խօսքերը նոր կեանքով, յոյսով ու հաւատքով կերպարանոփոխեցին կանանց, ովքեր անմիջապէս վերադարձան եւ առաքեալներին պատմեցին ինչ որ տեսել էին։ Առաքեալները մի պահ կասկածամտութեամբ ընկալան կանանց պատմածը, սակայն Պետրոսը անմիջապէս վազելով գերեզման գնաց եւ այն թափուր գտնելով զարմացած վերադարձաւ իր ընկերների մօտ նրանց յայտնելով, որ իսկապէս Տէրը յարութիւն է առել»:

Սրբազան Հայրը նշեց.-«Քրիստոնէական եկեղեցու մեծագոյն տօնն է Ս. Յարութեան տօնը, որովհետեւ այն Գողգոթայի բարձունքին տեղի ունեցած խաչելութեամբ գոյացած խաւարը միանգամ ընդմիշտ փարատեց, աշխարհը ողողելով Յարութեան ճառագայթարձակ կենսապարգեւ լոյսով։ Այլ խօսքով չարը խափանւեց գերագոյն բարիի յաղթանակով»։ Նա յաւելեց.-«Յարութիւնը նաեւ պայքարի յաղթանակ է՝ պայքար չարի դէմ. պայքար բոլոր այն ուժերի դէմ, որոնք մեզ հեռացնում են մեր էութիւնից. պայքար մեր ընտանիքներում պահելու եւ պահպանելու Քրիստոնէական նւիրական ուսուցումները. պայքար ընտանեկան սրբութեան պահպանման համար. պայքար, որպէսզի մենք կարողանանք իբրեւ ազգ տէր կանգնել մեր իրաւունքներին. պայքար, որպէսզի մեր ժողովուրդը կարողանայ իր իրաւունքները ձեռք բերել եւ վերջապէս պայքար՝ գերեւարւած մեր չքնաղ Արցախի ձեռք բերման եւ ազատութեան համար»:

Սրբազան Հայրը ընդգծեց.-«Պայքարը ոչ միայն զէնքով այլ մեր հոգեւոր արժէքների, մեր լեզւի, մեր պատմութեան եւ մեր մշակոյթի պահպանումով է: Այն ժողովուրդը, որ տէր չէ իր մշակոյթին, պատմութեան եւ իր լեզւին այդ ժողովուրդը դատապարտւած է, սակայն մեր ժողովուրդը անցնող երկուհազար տարիների ընթացքին Քրիստոսի հրաշափառ Յարութեան զօրութեամբ քաջալերւած կարողացաւ չարին յաղթել. կարողացաւ հրի եւ սրի միջից անցնել եւ յաղթել չարին ու բարիով իր կեանքը արժեւորել ու իմաստաւորել: Հետեւաբար մենք այսօր Քրիստոսի Հրաշափառ Յարութեանը, տօնում ենք բարութեան յաղթանակը եւ մեր ժողովրդի յաղթանակը անցնող տարիների իր կեանքի մէջ»:

Քարոզի աւարտին, Սրբազան Հայրը մէկ անգամ եւս շնորհաւորեց Փրկչի հրաշափառ յարութեան տօնի առիթով եւ ասաց.-«Մաղթում եմ, որ Աստւածային օրհնութեամբ դուք լցւած, Սուրբ Հոգով կարողանաք ձեր յարուցեալ կեանքով ձեր կեաքը ապրել: Թող Աստւած օրհնէ ձեզ, մեր եկեղեցին, մեր ժողովուրդը մեր հայրենիքը նաեւ իրանեան հայրենիքը իր ժողովրդով»: Ամէն

Ճրագալոյցի Կրօնական արարողութիւններին ներկայ էին Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչները, Քահանայից դասը, Եկեղեցական խորհուրդները եւ նկատառելի թւով հաւատացեալներ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ